Սեմինարիա
Փրկության ծրագիրը. Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար


«Փրկության ծրագիրը. Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024թ.)

«Փրկության ծրագիրը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ներածական նյութեր

Փրկության ծրագիրը

Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար

Մեծ խորհուրդը

Մեր մահկանացու ճամփորդության ընթացքում հաճախ կյանքի նպատակի և իմաստի մասին հարցեր են ծագում։ Որտեղի՞ց եմ ես եկել։ Ինչո՞ւ եմ այստեղ։ Ո՞ւր եմ գնում։ Այս հարցերի պատասխանների իմացությունը կարող է օգնել ձեզ դիմակայել կյանքի մարտահրավերներին և չշեղվել Տիրոջ ուխտի ուղուց։ Այս դասը կօգնի ձեզ հասկանալ և զգալ Երկնային Հոր ծրագրի կարևորությունը։

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը։ Հիշեք, որ «մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանանալ տաճարային օրհնություններին, նախապատրաստվել և նախապատրաստել իրենց ընտանիքներին և մյուսներին՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն․ Ձեռնարկ սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012թ.], x, ChurchofJesusChrist.org)

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այնպիսի բանի մասին, առանց որի, իրենց կարծիքով, չէին կարողանա ապրել, ապա բացատրեն, թե ինչու։ Ըստ անհրաժեշտության՝ նրանք կարող են այդ առարկան կամ դրա նկարը բերել դասարան։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երկնային Հոր ծրագիրը

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին առաջարկեք կիսվել ստորև ներկայացված հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով, որպեսզի օգնեք դասարանի անդամներին ճանաչել միմյանց։ Ուսանողների համար օգտակար կլինի ցույց տալ, թե իրենք ինչ են մտածել, կամ կիսվել դրա նկարով։ Անպայման խրախուսեք դրական և հարգալից մթնոլորտի պահպանումը՝ ուսանողների կյանքի կարևոր հանգամանքների վերաբերյալ։

  • Ձեր կարծիքով, առանց ո՞ր գիտելիքի չէիք կարող ապրել կյանքում։ Ինչո՞ւ։

Սուրբ գրությունների և ժամանակակից հայտնության միջոցով մենք իմանում ենք նախաերկրային կյանքի, Փրկչի Քավության, մահվանից հետո կյանքի և մեր հավերժական գոյության շատ այլ տարրերի մասին։ Առանց այս գիտելիքի դժվար կլիներ ապրել։ Առանց շտապելու մտածեք, թե ինչ գիտեք Երկնային Հոր ծրագրի մասին։ Խորհեք, թե ինչի նման կլիներ ձեր կյանքն առանց այդ գիտելիքի։

Այսօր ուսանելիս որոնեք Սուրբ Հոգու ընկերակցությունը, որը կօգնի ձեզ ավելին իմանալ Իր զավակների համար Երկնային Հոր սիրառատ ծրագրի մասին:

Երկնային Հոր ծրագիրը Մորմոնի Գրքում

պատկերակ, ուսուցման հրահանգ

Օգտակար կլինի հետևյալ հարցերը և հղումները գրել գրատախտակին։ Մեկ այլ տարբերակ է յուրաքանչյուր հարց գրել առանձին թերթիկի վրա և փակցնել դրանք սենյակում։ Ուսանողներին առաջարկեք քայլել սենյակով, գտնել հարցերը, ապա սուրբ գրություններում փնտրել հարցերի պատասխանները։ Ուսանողները նույնիսկ կարող են իրենց գտած պատասխանները թղթերի վրա գրել։

Մորմոնի Գիրքը ուսուցանում է Երկնային Հոր ծրագրի մեծ մասը։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքն իրոք Աստծո խոսքն է։ Այն ունի կյանքի ամենահուզիչ և կարևոր հարցերի պատասխանները» (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը. ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյեմբեր 2017թ., 62)։ Ահա մի քանի հարց, որոնց պատասխանում է Մորմոնի Գիրքը։ Ընտրեք առնվազն երկուսը և կարդացեք սուրբ գրության այն հատվածը, որն օգնում է պատասխանել հարցին։

  • Ի՞նչ է սովորեցնում Մորմոնի Գիրքը նախաերկրային կյանքի մասին: (Ալմա 12.25, 30, «աշխարհքի սկզբից» արտահայտությունը վերաբերում է նախաերկրային կյանքին)։

  • Ի՞նչ դեր ունի Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր ծրագրում (Ալմա 22.12–14)

  • Ո՞րն է կյանքի նպատակը: (Ալմա 34.32–33)

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք: (Ալմա 40.11–14, 21–23)

  • Ի՞նչ կկատարվեր առանց Հիսուս Քրիստոսի Քավության (2 Նեփի 9.6–11)

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին առաջարկեք քննարկել իրենց գտած պատասխանները։ Ուսանողներին կարելի է առաջարկել նաև հարցեր տալ իրենց կարդացած հատվածների կամ Երկնային Հոր ծրագրի մասին։ Սուրբ գրությունների հատվածները հասկանալու և իրենց հարցերի պատասխանները փնտրելու համար նրանք կարող են օգտվել Ավետարանական Թեմաների «Փրկության ծրագիրը» հոդվածից։

  • Ի՞նչ ճշմարտություններ կամ վարդապետություն եք բացահայտել ձեր կարդացած հատվածներից։

  • Հատվածների ո՞ր բառերն ու արտահայտություններն են ուսուցանում ձեր բացահայտած ճշմարտությունը կամ վարդապետությունը։

    պատկերակ, ուսուցման հրահանգ

    Ուսանողների բացահայտած ճշմարտություններն ու վարդապետությունը կարող եք գրել գրատախտակին։ Ուսանողները կարող են բազմաթիվ ճշմարտություններ բացահայտել, օրինակ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ մենք կարող ենք փրկագնվել Անկումից։

  • Երկնային Հոր ծրագրի մասին ո՞ր ուսմունքների համար եք առավել երախտապարտ։ Ինչո՞ւ։

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողների համար օգտակար կլինի փորձել զույգերով կամ փոքր խմբերով բացատրել Երկնային Հոր ծրագիրը։ Ծրագիրը բացատրելուց բացի՝ ուսանողներին առաջարկեք կիսվել, թե այն ինչպես կարող է ազդել իրենց կյանքի վրա։

Երկնային Հոր ծրագիրը և իմ կյանքը

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին օգնեք քննարկել, թե Երկնային Հոր ծրագրի մասին գիտելիքն ինչպես կարող է ազդել իրենց կյանքի վրա։ Կարող եք օգտագործել նախագահ Մ. Ռասսել Բալլարդի այս հայտարարությունը և հետևյալ հարցերից մի քանիսը։

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը բացատրել է, թե Երկնային Հոր փրկության ծրագրի ըմբռնումն ինչպես կարող է օգնել մեզ մեր կյանքում։ Կարող եք դիտել «Պատասխաններ կյանքի մասին հարցերին» տեսանյութը 10:37-12:09, կամ ընթերցել ստորև ներկայացվող տեքստը.

2:3

Մենք՝ մահկանացուներս, հավերժության տեսանկյունից սահմանափակ պատկերացում ունենք կյանքի մասին։ Սակայն եթե իմանում և հասկանում ենք Երկնային Հոր ծրագիրը, գիտակցում ենք, որ դժվարությանը դիմակայելը մեզ փորձելու գլխավոր եղանակներից մեկն է…

Մեր հավերժական երջանկության համար կենտրոնանալով Երկնային Հոր ծրագրի սկզբունքների վրա և ապրելով դրանցով՝ կարող ենք հեռու մնալ աշխարհի ամբարշտությունից։ Եթե խարսխված ենք այն հարցերի ճիշտ հասկացողության վրա, թե ով ենք մենք, ինչու ենք այստեղ՝ երկրագնդի վրա, և ուր կարող ենք գնալ այս մահկանացու կյանքից հետո, ապա գայթակղության որևէ ձևով սատանան չի կարող վտանգել մեր երջանկությունը։ Եթե վստահաբար որոշել ենք ապրել Երկնային Հոր ծրագրով, ուրեմն Աստծո կողմից մեզ տրված բարոյական պատասխանատվությամբ կկայացնենք որոշումներ՝ հիմնվելով բացահայտված ճշմարտությունների, այլ ոչ ուրիշների կարծիքների կամ աշխարհի ներկայիս մտածողության վրա (Մ․ Ռասսել Բալլարդ, «Պատասխաններ կյանքի հարցերին», Լիահոնա, մայիս 1995թ., 23–24)։

  • Ի՞նչ ազդեցություն է ունեցել Երկնային Հոր ծրագրի իմացությունը ձեր կյանքի վրա։

  • Երկնային Հոր ծրագրի իմացությունը ո՞ր իրավիճակներում կարող է ազդել ձեր կողմից կայացվող որոշումների վրա։

  • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր ծրագրի իմացությունը ազդել ձեր կյանքի հանգամանքների ու փորձառությունների վերաբերյալ ձեր տեսակետի վրա։

պատկերակ, ուսուցման հրահանգ

Դասն ամփոփեք՝ ներկայացնելով ձեր վկայությունը Երկնային Հոր ծրագրի մասին և այն մասին, թե ինչպես է այն ազդել ձեր կյանքի վրա։