Սեմինարիա
Սուրբ գրությունների ուսումնասիրություն. Ամուր բռնեք Աստծո խոսքից


«Սուրբ գրությունների ուսումնասիրություն. Ամուր բռնեք Աստծո խոսքից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024թ.)

«Սուրբ գրությունների ուսումնասիրություն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ներածական նյութեր

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ամուր բռնեք Աստծո խոսքից

Երիտասարդ կինը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Սուրբ գրությունները եզակի հնարավորություն են տալիս խորացնելու հավատքը և սերը Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Հետևողական և խորիմաստ ուսումնասիրությունը հավատք է հրավիրում և ամրացնում է մեր առօրյա կյանքը։ Այս դասի նպատակն է մեծացնել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության ձեր ցանկությունը և կարողությունը և ստանալ խոստացված օրհնությունները, որոնք ուղեկցում են սուրբ գրությունների ուսումնասիրությանը։

Խրախուսեք ամեն օր սուրբ գրությունների ուսումնասիրության սովորությունը: Քիչ գործոններ կան, որոնք կունենան ավելի զորեղ ու տևական ազդեցություն ուսանողների կյանքում, քան այն, որ օգնեք նրանց սովորել սիրել սուրբ գրությունները և ուսումնասիրել դրանք ամեն օր: Դա անելու եղանակներից մեկն է՝ ուսանողների հետ քննարկել սուրբ գրությունների ամենօրյա անհատական ուսումնասիրության օգուտներն ու օրհնությունները։

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին տվեք այս դասին առնչվող «Սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատում» թերթիկը՝ տուն տանելու և լրացնելու համար։ Ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամներին խնդրել նույնպես պատասխանել հարցերին և միասին քննարկել նրանց պատասխանները։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն

պատկերակ, ուսուցման հրահանգ

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել սուրբ գրությունների ուսումնասիրության հետևողական ջանքերի կարևորությունը ժամանակի ընթացքում, մի ուսանողի, որն առանց վարանելու պատրաստ կլինի հատակից հրում վարժությունը կատարել, առաջարկեք կանգնել դասարանի առաջ և ցուցադրել այն։ Ավարտելուց հետո կարող եք հարցնել նրան, արդյոք նա մի քանի հրում կատարելուց հետո այժմ ավելի ուժեղ է։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Եթե մարդը ցանկանում է ուժեղանալ հրումներ կատարելով, նա ի՞նչ պետք է անի։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի զգալիորեն ուժեղանալու համար։ Ի՞նչ դժվարություններ պետք է հաղթահարի մարդը։

  • Ինչպե՞ս կարող է դա կապված լինել սուրբ գրությունների ուսումնասիրության հետ։

Ընթերցեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) և Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական Ջուլի Բ. Բեքի հետևյալ խոսքերը և դիտարկեք, թե նրանք ինչ են ուսուցանում սուրբ գրությունների ուսումնասիրության մասին.

Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն, անկասկած, կամրապնդի հավատի մեր հիմքերը և ճշմարտության մասին մեր վկայությունները: (Թոմաս Ս․ Մոնսոն, «Որքան ամուր է հիմքը» Լիահոնա, նոյեմբեր 2006թ., 68)։

Թեև ես ինձ փորձագետ չեմ համարում, … սակայն երախտապարտ եմ, որ [սուրբ գրությունների] ընթերցումը սովորություն դարձավ իմ ողջ կյանքի համար։ Անհնար կլիներ սերտել սուրբ գրությունների դասերը՝ միայն մեկ անգամ կարդալով կամ դասի ժամանակ առանձին ընտրված հատվածներ ուսումնասիրելով: (Ջուլի Բ. Բեք, «Հոգիս հրճվում է սուրբ գրություններով», Լիահոնա, մայիս 2004թ., 107)։

  • Դուք ի՞նչ բացահայտեցիք։

պատկերակ, ուսուցման հրահանգ

handout iconԿարող եք ներկայացնել սուրբ գրությունների ուսումնասիրության ինքնագնահատման հետևյալ նյութը, որպեսզի ուսանողները կարողանան ինքնուրույն լրացնել այն։

Մտածեք սուրբ գրությունների ուսումնասիրության վերաբերյալ ձեր զգացողության մասին։

Թերթիկ. «Սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատում»

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Սուրբ գրությունների ուսումնասիրություն»

Գնահատեք ինքներդ ձեզ հետևյալ պնդումների տեսակետից 1-5 միավորի սանդղակով (1-ն ամենացածր միավորն է, 5-ը՝ ամենաբարձրը).

  • Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը առաջնահերթություն է ինձ համար։

  • Ես ծանոթ եմ սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններին (աղոթք, խորհում, ծանոթագրություններ, նշումներ և այլն) և օգտագործում եմ դրանք․ այս հմտություններն օգնում են ինձ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները։

  • Ես հասկանում են այն, ինչ կարդում եմ սուրբ գրություններում։

  • Սուրբ գրությունների ուսումնասիրությունը օգնում է ինձ ավելի մոտ լինել Հիսուս Քրիստոսին։

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին կարելի է առաջարկել կիսվել այն դժվարություններով, որոնց նրանք կարող են բախվել սուրբ գրությունների ամենօրյա իմաստալից ուսումնասիրության արդյունքում։ Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել դժվարությունների հաղթահարման հնարավոր լուծումներով։ Ուսանողներին օգնեք հասկանալ, որ անկախ գնահատման իրենց արդյունքներից՝ իրենք կարող են զարգացնել սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնությունները ստանալու իրենց կարողությունը։

Օրհնություններ սուրբ գրությունների ուսումնասիրության համար

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով օրհնություններ, որոնք գալիս են սուրբ գրությունների ուսումնասիրությունից։

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին կարող եք առաջարկել գրատախտակին գրել սուրբ գրությունների ուսումնասիրության տարբեր օրհնություններ։ Գրելիս նրանց առաջարկեք նաև նշում կատարել բոլոր այն օրհնությունների կողքին, որոնք նրանք ստացել են։

  • Սուրբ գրությունների ուսումնասիրության հետ կապված ի՞նչ ճշմարտություններ կարող եք առանձնացնել այդ հատվածներից։

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողները կարող են առանձնացնել ճշմարտություններ, օրինակ՝ եթե մենք ականջ դնենք Աստծո խոսքին և ամուր բռնենք դրանից, Նա կօրհնի մեզ դիմակայել գայթակղությանն ու չարին (տես 1 Նեփի 15.24), Հիսուս Քրիստոսը կօգնի մեզ հասկանալ, թե ինչ պետք է անենք մեր կյանքում, եթե մենք սնվենք Նրա խոսքերով (տես 2 Նեփի 32.3), և սուրբ գրությունների ուսումնասիրությունը կօգնի ինձ ճանաչել Հիսուս Քրիստոսին և հրճվել նրանով (տես Ալմա 37.9

  • Այս ճշմարտություններից կամ օրհնություններից որո՞նք եք զգացել։

պատկերակ, ուսուցման հրահանգ

Սուրբ գրությունների ուսումնասիրությունից եկող լրացուցիչ օրհնությունների համար տես «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժինը։

Ինչպե՞ս կարող եմ ավելին ստանալ սուրբ գրությունների ուսումնասիրությունից

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ստորև ներկայացվող հարցը ուսանողները կարող են քննարկել փոքր խմբերով կամ զույգերով։ Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել իրենց մտքերով։ Ուսանողներին կարող եք խնդրել կիսվել իրենց պատասխանների լրացուցիչ մանրամասներով, օրինակ՝ ինչպես, երբ կամ ինչու են նրանք այդ գործելակերպը կիրառում։

  • Ի՞նչը կարող է օգնել մարդուն ավելին ստանալ սուրբ գրությունների ուսումնասիրությունից։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ստորև ներկայացվող խոսքերը և փնտրեք լրացուցիչ հմտություններ, որոնք կօգնեն ավելի ազդեցիկ դարձնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը։

Երբեմն լավ է սուրբ գրություններ կարդալ որոշակի ժամանակահատվածում, որպեսզի ընդհանուր գաղափար կազմեք այդ գրությունների ուղերձի մասին, սակայն դարձի համար պետք է աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել սուրբ գրությունները կարդալու համար, ոչ թե կենտրոնանաք այդ ժամանակի ընթացքում որոշակի քանակով գրություններ կարդալու վրա։ Ես տեսնում եմ, թե ինչպես եք երբեմն մի քանի հատված կարդում, ապա դադար առնում և խորհում դրանց մասին, այնուհետև կրկին ուշադիր կարդում հատվածները, և երբ մտածում եք դրանց նշանակության մասին՝ աղոթելով հասկանալու համար, հարցեր տալով ձեր մտքում, սպասելով հոգևոր հուշումներին և գրի առնելով այն տպավորություններն ու մտքերը, որոնք ստանում եք, կարող եք հիշել և ավելին սովորել։ Այսպես ուսումնասիրելով, դուք գուցե չհասցնեք շատ գլուխներ կամ հատվածներ կարդալ կես ժամում, բայց ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին, և Նա կխոսի ձեզ հետ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Երբ դու դարձի եկար», Լիահոնա, մայիս 2004թ., 11)։

  • Ի՞նչ եք սովորում այս գաղափարներից, որոնք կարող են օրհնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր փորձառությունը։

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողները կարող են գրատախտակին լրացուցիչ մտքեր ավելացնել, որոնք դեռ չեն գրվել։

Սուրբ գրությունների ուսումնասիրության ստորև ներկայացվող հմտությունից բացի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում ներկայացվում են հմտությունների բազմաթիվ գաղափարներ, որոնք կարելի է օգտագործել։

Ուսանողներին կարող եք առաջարկել ինքնուրույն հանգիստ կատարել հետևյալ վարժությունը։ Այնուհետև նրանց բաժանեք փոքր խմբերի կամ զույգերի՝ իրենց սովորածով կիսվելու համար։

Հաջորդ 5 կամ 10 րոպեների ընթացքում փորձեք օգտագործել Երեց Քրիստոֆերսոնի առաջարկները։ Ժամանակ հատկացրեք խորհելու, վերընթերցելու, աղոթելու, հարցեր տալու և տպավորությունները գրելու համար։ Ահա սուրբ գրությունների մի քանի հնարավոր հատվածներ, որոնք կարող եք օգտագործել (կարող եք Մորմոնի Գրքի այլ հատվածներ ընտրել)։

Մոսիա 3, Ալմա 32, 3 Նեփի 11

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսումնասիրության համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո նրանց առաջարկեք կիսվել իրենց փորձառություններով։ Հետևյալ հարցերը կարող են օգնել։

  • Ի՞նչ փորձառություն ունեցաք սուրբ գրություններն այս եղանակով ուսումնասիրելուց։

  • Այս եղանակով ուսումնասիրությունն ինչպե՞ս կազդեր սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր անձնական փորձառության վրա։

Սահմանեք սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակ

Սեմինարիայի նպատակներից մեկն է օգնել ձեզ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության միջոցով ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Ձեզ օգնելու համար սեմինարիան սահմանել է կրեդիտային պահանջ՝ կարդալ սուրբ գրության ընթացիկ տարվա գիրքը կիսամյակի օրացուցային օրերի առնվազն 75 տոկոսի ընթացքում։

Ուսումնասիրության անձնական նպատակ սահմանելու համար ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգու միջոցով։ Օգտակար կլինի, եթե սկսեք աղոթել՝ Երկնային Հորից ոգեշնչում խնդրելու համար։ Նպատակ սահմանելիս մտածեք հետևյալ հարցերի մասին.

  • Ե՞րբ և ո՞րտեղ կարող եմ ամեն օր ուսումնասիրել իմ սուրբ գրությունները։

  • Յուրաքանչյուր օր որքա՞ն ժամանակ պետք է ուսումնասիրեմ։

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի Սուրբ Հոգին առավել լիարժեք ներկա լինի սուրբ գրությունների ուսումնասիրության իմ փորձառությանը։