«1 Նեփի 1. «Շատ մարգարեներ էին գալիս», Մորմոնի Գրքի ձեռնարկ ուսուցչի համար (2024)
«1 Նեփի 1. «Շատ մարգարեներ էին գալիս» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
1 Նեփի 1
«Շատ մարգարեներ էին գալիս»
Մարգարեները միշտ չէ, որ աշխարհին հասանելի ուղերձներ են հղում, սակայն նրանց ուսմունքներն ու զգուշացումները ցույց են տալիս Տիրոջ սերն Իր ժողովրդի հանդեպ։ Աստված կանչեց Լեքիին՝ Երուսաղեմի ժողովրդին ապաշխարություն քարոզելու։ Չնայած նրա աղերսներին ու զգուշացումներին՝ նրանք մերժեցին նրա խոսքերն ու փորձեցին սպանել նրան։ Այս դասը կօգնի ձեզ զգալ Աստծո մարգարեներին ընդունելու և հետևելու կարևորությունը։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Նախազգուշացումներ
Պատկերացրեք, որ հնարավորություն ունեք նավակով կամ մակույկով լողալու այս գետի վրա։
-
Արդյո՞ք անհանգստություններ կունենաք։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Դուք պատրաստվում եք սկսել ձեր էքսկուրսիան, և որևէ մեկը նախազգուշացնում է ձեզ, որ գետը հանդարտ է թվում, բայց այն վտանգավոր և կյանքին սպառնացող մի հատված ունի։
-
Կվստահեի՞ք ձեզ նախազգուշացնող մարդուն։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Ստորև ներկայացվող նկարում նույն գետն է, որում ընդգծված է գետի այն հատվածը, որն արդեն տեսել եք.
-
Այժմ ինչպե՞ս կճանաչեիք և ի՞նչ զգացողություն կունենայիք այն մարդու մասին, որը ձեզ նախազգուշացրել էր։
-
Ի՞նչ կարող է ուսուցանել մեզ այս երևակայական իրավիճակը Աստծո մարգարեների դերի մասին։
-
Մեր օրերի վտանգներ, որոնց մասին մեզ նախազգուշացրել են մարգարեները
-
Նախազգուշացումներն ընդունելու օրհնությունները և դրանք անտեսելու հնարավոր հետևանքները
-
Ձեր զգացողությունները նրանց նախազգուշացումներին հետևելիս
-
Ինչո՞ւ են ձեզ անհրաժեշտ Աստծո նախազգուշացումները Նրա մարգարեների միջոցով
Ուսմնասիրման ընթացքում փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ Աստծո մարգարեներին հետևելու ավելի մեծ ցանկություն ունենալ։
«Շատ մարգարեներ էին գալիս»
1 Նեփի գիրքն սկսվում է մոտ Ք.ծ.ա. 600 թվականին Երուսաղեմում։ Այդ ժամանակ հրեաներից շատերը հեռացել էին Աստծուց և երկրպագում էին կեղծ աստված Բահաղին՝ վստահելով սուտ մարգարեների խոսքերին և գործելով մեղսավոր արարքներ, ինչպիսիք են՝ գողությունը, սպանությունը և անբարոյականությունը (տես Երեմիա 2, 7)։ Մտածեք, թե այս հանգամանքներն ինչո՞վ են նման այսօրվա աշխարհին։
Կարդացեք 1 Նեփի 1.1–4 հատվածը և փորձեք գտնել, թե Նեփին ինչպես սկսեց իր հիշատակարանը։
-
Ըստ ձեզ՝ որո՞նք են այս հատվածների այն կարևոր մասերը, որոնք պետք է հասկանալ։ Ինչո՞ւ։
Հատված 4-ում ներկայացված մարգարեները կարող են լինել Հին Կտակարանի մարգարեներ Երեմիան, Ամբակումը, Աբդիան, Նաումը, Սոփոնիան և ուրիշներ։
Կարդացեք 1 Նեփի 1.5–15 հատվածները և փորձեք գտնել մանրամասներ Լեքիի՝ մարգարե լինելու կանչի մասին։ Կարող եք դիտել «Տերը Լեքիի ընտանիքին պատվիրում է հեռանալ Երուսաղեմից» տեսանյութը 0:39-5:53, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ի՞նչը ձեզ հատկապես տպավորեց Լեքիի փորձառության մեջ։ Ինչո՞ւ։
-
Իր տեսածից ի՞նչ սովորեց Լեքին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս ճշմարտությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր հանգամանքներում։
Կարդացեք 1 Նեփի 1.18–20 հատվածը՝ տեսնելու, թե ինչ էր ուսուցանում Լեքին, և ինչպես արձագանքեց Երուսաղեմի ժողովուրդը։ Կարող եք դիտել «Տերը Լեքիի ընտանիքին պատվիրում է լքել Երուսաղեմը» տեսանյութը 5:53-7:26։
-
Իր գործադրած ջանքերով Լեքին ինչպե՞ս էր նմանվում Հիսուս Քրիստոսին։
-
Ի՞նչ եք սովորում մարգարեների մասին Լեքիի փորձառություններից։
Լեքիի օրինակից մեկ ճշմարտություն կարող ենք սովորել, որ Աստված կանչում է մարգարեներին՝ նախազգուշացնելու մեղքի հետևանքների և վկայելու Հիսուս Քրիստոսի մասին։
-
Մեր օրերում ինչպե՞ս եք տեսել, որ մարգարեներն իրականացնեն այս պարտականությունները։
-
Այսօր որոշ մարդիկ ի՞նչ ձևերով են դրսևորում զայրույթը մարգարեների հանդեպ կամ մերժում նրանց խոսքերը։ Ձեր կարծիքով ինչո՞ւ են նրանք այդպես արձագանքում։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը բացատրել է Աստծո մարգարեների ուսմունքի կարևորությունը.
Տեր Հիսուս Քրիստոսին մեր հոգիները խոնարհելու համար պահանջվում է լսել նրանց, ում Նա ուղարկում է։ …
Մարգարեի բարյացակամ ձայնը հաճախ կլինի մի ձայն, որը մեզ կհորդորի փոխվել, ապաշխարել և վերադառնալ Տիրոջ մոտ։ Երբ ուղղման կարիք կա, եկեք չուշացնենք։ Եվ մի անհանգստացեք, երբ մարգարեի նախազգուշական ձայնը հակառակ է այսօրվա հանրային կարծիքներին։ Զայրացած անհավատների ծաղրող խոսքերը միշտ առաջ են ընկնում, երբ մարգարեն սկսում է խոսել։ Եթե խոնարհաբար հետևեք Տիրոջ մարգարեի խորհուրդներին, ես ձեզ անվտանգության և խաղաղության լրացուցիչ օրհնություն եմ խոստանում։ …
… Մարգարեի մեծագույն պարտականությունը և թանկագին պարգևը մեզ համար նրա հաստատուն վկայությունն է, նրա վստահ գիտելիքն է, որ Հիսուսը Քրիստոսն է (Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 26–27)։
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մարգարեի մեծագույն պարտականությունը Հիսուս Քրիստոսի մասին նրա վկայությունը տարածելն է։
-
Ի՞նչը կարող է օգնել ձեզ մեր ժամանակներում հավատքով արձագանքել Աստծո մարգարեների խորհրդին և նախազգուշացումներին։
Մարգարեների դերը և նրանց հետևելու կարևորությունը
Պատկերացրեք, որ ձեր ընկերը, որը Եկեղեցու անդամ չէ, հետևյալ հաղորդագրությունն է ձեզ ուղարկում.
«Ես հիշում եմ, որ ինչ-որ բան էիր ասում այն մասին, թե ինչպես ձեր եկեղեցին մարգարեներ ունի։ Դա իրո՞ք ճշմարիտ է։ Ի՞նչ են անում ձեր մարգարեները։ Արդյո՞ք նրանք նման են Աստվածաշնչի մարգարեներին»։
Հնարավոր է՝ ցանկանաք վստահ լինել, որ նրա հարցերին հստակ պատասխաններ են տրվել։ Պատրաստեք պատասխան՝ օգտվելով հետևյալ տարբերակներից.
-
Հատվածներ և օրինակներ 1 Նեփի 1-ից (և սուրբ գրությունների այլ հատվածներ մարգարեների մասին, որոնք գուցե իմանաք), որոնք կարող են օգնել նրանց հասկանալ մարգարեի դերը։
-
Օրինակներ, թե ինչպես են ժամանակակից մարգարեներն օգնել ձեզ ավելի մոտ լինել Հիսուս Քրիստոսին։ Կարող եք կիսվել օրինակներով, որոնցում մարգարեները վերջին գերագույն համաժողովի ուղերձներով, Եկեղեցու ամսագրի հոդվածներով կամ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկով ազդեցություն են ունեցել ձեզ վրա։
-
Օրինակներ ձեր կամ այլոց կյանքից, որոնք ցույց են տալիս մարգարեներին լսելու դրական հետևանքները։ Կարող եք ավելացնել ձեր անձնական վկայությունը մարգարեների մասին։
Խորհեք այն մասին, թե ինչպես եք արձագանքել մարգարեների վերջին նախազգուշացումներին։ Սուրբ Հոգու միջոցով փնտրեք Երկնային Հոր օգնությունը, որպեսզի նույնացնեք այն ուղիները, որոնցով կարող եք ավելի մեծ ուշադրությամբ հետևել նրա խորհրդին։ Ձեր օրագրում գրի առեք այդ մտքերը և աղոթքով ընտրեք մեկը՝ ձեր կյանքում կիրառելու համար։