Սեմինարիա
1 Նեփի 3. Աստված ճանապարհ է պատրաստում


«1 Նեփի 3. Աստված ճանապարհ է պատրաստում», Մորմոնի Գիրքը, Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 3. Աստված ճանապարհ է պատրաստում», Մորմոնի Գիրքը. Ոսուցչի ձեռնարկ

1 Նեփի 3

Աստված ճանապարհ է պատրաստում

Նեփին նստած է գետակի մոտ

Անապատով օրեր շարունակ ճամփորդելուց հետո Նեփին և նրա եղբայրները բախվեցին Աստծո հանդեպ իրենց հնազանդության և հավատքի փորձությանը, երբ նրանց պատվիրվեց վերադառնալ Երուսաղեմ՝ Լաբանից արույրե թիթեղները ստանալու համար։ Ժամանակ առ ժամանակ Տերը ձեզ նույնպես կխնդրի դժվար գործեր կատարել: Այս դասը կօգնի ձեզ ուժեղացնել հավատքն առ Աստված, որպեսզի կատարեք այն, ինչ Նա խնդրում է անել:

Օգնել ուսանողներին հասկանալ Տիրոջ ազդեցությունն իրենց կյանքում: Երբ ուսանողներն իմանան, թե Փրկիչն ինչպես օրհնեց սուրբ գրություններում հիշատակվող անձանց կյանքերը, փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք օգնել նրանց ճանաչել Տիրոջ օրհնություններն իրենց իսկ կյանքում: Նրանց առաջարկեք խորհել, թե Փրկիչն ինչպես կարող է պատասխանել իրենց աղոթքներին, ամրապնդել կամ բժշկել նրանց:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք աշխատել մտապահել վարդապետության սերտման 1 Նեփի 3.7 հատվածը և մտածել, թե որքանով է այն կիրառելի իրենց կյանքի իրավիճակների համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դժվար պատվիրաններ

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել և կիրառել Լեքիի որդիների պատմությունը, որոնց պատվիրվել էր դժվար գործեր կատարել, կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները ստորև ներկայացվող հարցերին և դասի ընթացքում անդրադառնալ դրանց:

  • Դեռահասների համար ո՞ր պատվիրաններին, չափանիշներին կամ այլ մարգարեական ուսմունքներին է այսօր ամենից դժվար հնազանդվել: Ինչո՞վ են դրանք ավելի դժվար մյուսներից:

  • Ի՞նչ կասեիք մեկին, ում թվում է, որ որոշակի պատվիրանը կամ չափանիշը պահելը չափազանց բարդ է:

Որպես դասը սկսելու այլընտրանքային եղանակ՝ ուսանողներին օգնեք տեսնել, որ մենք ունենք Տիրոջ օգնության կարիքը Նրա պատվիրածը կատարելու համար: Դա կարող եք անել՝ խնդրելով ուսանողներին անել մի բան, որի համար ուսուցչի օգնությունն է պահանջվում: Օրինակ՝ որպես առաջադրանքի մաս, նրանց կարող է անհրաժեշտ լինել բացել մի բան, որի համար ուսուցչի բանալին է պետք:

Եթե ձեզ համար դժվար է եղել հնազանդվել որևէ պատվիրանի, հիշեք դա, երբ ուսումնասիրեք 1 Նեփի 3 գլուխը: Փորձեք սովորել ձեր ուսումնասիրած օրինակներից և խորհել այն բանի շուրջ, թե ձեր ընտրություններն ինչպես կարող են ազդել Տիրոջ հետ ձեր հարաբերության վրա:

Տերը պատվիրան է տալիս Լեքիի որդիներին

Կարդացեք 1 Նեփի 3.1–6 հատվածները և գտեք, թե ինչ էր պատվիրվել Լեքիի որդիներին անել:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Նեփիի եղբայրները ճիշտ էին, երբ այս պատվիրանը «բարդ բան» էին համարում (հատված 5):

Ստորև ներկայացվող պարբերությունը կարող է օգնել, եթե ուսանողները վստահ չեն, թե ինչպես պատասխանել նախորդ հարցին:

Պատկերացրեք, թե ինչ են զգացել Լեքիի որդիները, երբ թողել են իրենց տունը, և անբերրի երկրով հարյուրավոր կիլոմետրեր անցնելով, գնացել են դեպի անապատ զուտ այն պատճառով, որ կարճ ժամանակ անց նրանց խնդրեին վերադառնալ Երուսաղեմ՝ Լաբանից թիթեղները ստանալու համար:

Կարդացեք 1 Նեփի 3.7–8 հատվածը և գտեք պատճառը, որով Նեփին պատրաստակամ էր անելու այն, ինչ Տերն էր պատվիրել:

1 Նեփի 3.7 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Կարող եք առանձնահատուկ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

  • Ի՞նչ հասկացավ Նեփին, որը նրա եղբայրները գուցե չէին հասկացել:

Հատված 7-ից մենք սովորում ենք. Աստված ճանապարհ է պատրաստում մեզ համար, որպեսզի կատարենք այն, ինչ Նա խնդրում է մեզ անել:

Մտածեք, թե այս ճշմարտությունն ինչպես է կապված այն պատվիրանների հետ, որոնք դժվար են ձեզ համար:

Թեև Աստված կօգնի ձեզ կատարել այն, ինչ Նա խնդրում է, սակայն Նա չի խոստացել, որ հեշտ է լինելու, կամ որ ձեր առաջին փորձը հաջող է լինելու:

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է.

Փրկչին հետևելը չի բացառի ձեր բոլոր փորձությունները։ Սակայն, այն կհեռացնի խոչընդոտները, որոնք խանգարում են, որ դուք ստանաք այն օգնությունը, որը Երկնային Հայրը ցանկանում է տալ ձեզ։ Աստված ձեզ հետ կլինի։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Տան կարոտը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 22):

  • Այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Վերհիշեք այն պատվիրանները, չափանիշներն ու այլ մարգարեական հրավերները, որոնք դասի սկզբում սահմանել էիք որպես ամենադժվարները, որոնց պետք է հնազանդվեն դեռահասները:

  • Որո՞նք են այն խոչընդոտները, որ կարող են բարդացնել այդ պատվիրաններին հնազանդվելը:

  • Ինչպե՞ս կարող է Տերը «ճանապարհ պատրաստել», որպեսզի օգնի երիտաարդներին հնազանդվել այդ պատվիրաններին:

Ուսանողներին առաջարկեք տարբեր պատասխաններ տալ նախորդ հարցին:

Նեփին և նրա եղբայրները փորձում են ստանալ թիթեղները

Ստորև ներկայացվող վարժության համար ուսանողներին կարելի է բաժանել փոքր խմբերի, ապա խմբերի մի կեսին հանձնարարել ուսումնասիրել առաջին, իսկ մյուս կեսին՝ երկրորդ փորձը: Յուրաքանչյուր խումբ կարող է պատրաստվել ներկայացնելու այն, ինչ տեղի է ունեցել իր պատմության մեջ, և կատարել մեկ այլ խմբի համար, որն ուսումնասիրել է մյուս պատմությունը, կամ յուրաքանչյուր խումբ կարող է ամփոփել իր պատմությունը մեկ այլ խմբի համար:

Պատմությունները կարդալու կամ բեմադրելու փոխարեն ուսանողները կարող են դիտել առաջարկվող տեսանյութերը:

Ուսումնասիրեք արույրե թիթեղները ստանալու առաջին երկու փորձերի մասին հետևյալ պատմությունները: Փորձեք տեսնել, թե տարբեր եղբայրներն ինչպես են արձագանքել յուրաքանչյուր փորձին: (ծանոթություն. «1 Նեփի 4–5» դասից կիմանաք, թե Տերը, ի վերջո, ինչպես է նրանց հաջողության հասնելու ուղի ցույց տվել:)

Առաջին փորձ. կարդացեք 1 Նեփի 3.10–15 հատվածը կամ դիտեք «Նեփին առաջնորդվում է Հոգով՝ արույրե թիթեղները ստանալու համար» տեսանյութը 4:43-8:18: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում (Թերևս օգտակար կլինի իմանալ, որ վիճակ գցելը պատահականության սկզբունքով շատ տարբերակներից մեկը ընտրելու եղանակ է:)

25:44

Nephi Is Led by the Spirit to Obtain the Plates of Brass | 1 Nephi 3–5

Երկրորդ փորձ. կարդացեք 1 Նեփի 3.22–31, 4.1 հատվածները կամ դիտեք «Նեփին առաջնորդվում է Հոգով՝ արույրե թիթեղները ստանալու համար» տեսանյութը 8:18-15:10:

25:44

Nephi Is Led by the Spirit to Obtain the Plates of Brass | 1 Nephi 3–5

  • Այս եղբայրները ի՞նչ կարող էին իրենց մասին իմանալ այն դժվարություններից, որոնցով անցնում էին, երբ փորձում էին հնազանդվել Աստծո պատվիրանին:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մեզ սիրառատ Աստվածը կարող է թույլ տալ, որ մենք ինչ-որ ժամանակ տառապենք, նախքան Իր կամքն իրականացնելու ուղի կտրամադրի:

  • Ձեր կարծիքով, եղբայրների տարբեր արձագանքները տեղի ունեցածին ի՞նչ ազդեցություն ունեցան Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատքի և Նրա հետ իրենց հարաբերությունների վրա: Ինչո՞ւ:

Այս պատմության կիրառումը ձեր կյանքում

Փրկիչը կարող է օգնել ձեզ հաղթահարել խոչընդոտները, որոնք դժվարացնում են Նրա պատվիրաններին հնազանդվելը և Նրա մարգարեների խորհուրդներին հետևելը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին, որը կօգնի կիրառել սա ձեր կյանքում.

Որպես տարբերակ՝ ուսանողներին կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող հարցերը:

Երբ ուսանողներն ավարտեն, կամավորներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց գրածի մի մասով: Վկայեք, որ Տերը միշտ ճանապարհ ցույց կտա՝ մեզ տված Իր պատվիրանները կատարելու համար:

  1. Պատկերացրեք, որ Նեփին ձեզ տալիս է խորհուրդ մի պատվիրանի մասին կամ մարգարեի խորհուրդը, որին հնազանդվելը դժվար է ձեզ համար: Ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ կարող է ասել ձեզ:

  2. Ի՞նչ որոշակի գործողություններ կձեռնարկեք, որպեսզի լիովին հնազանդվեք Տիրոջ պատվիրաններից մեկին կամ մարգարեի խորհուրդներին:

  3. Ի՞նչ եք տեսել կամ զգացել, որը ձեզ վստահություն է տալիս, որ Տերը ցույց կտա ձեզ Իր պատվիրաններին հնազանդվելու և Իր մարգարեին հետևելու ճանապարհը:

Եթե ուսանողների համար օգտակար կլինի ուսումնասիրել թիթեղները ստանալու Նեփիի պատմության մնացած մասը՝ նախքան 1 Նեփի 3.7 հատվածի համար վարդապետության սերտման դասի ուսուցումը, կարող եք վարդապետության սերտման դասն ուսուցանել «1 Նեփի 4–5» դասից հետո: Մեկ այլ տարբերակ կարող է լինել, որ ուսանողը ամփոփի 1 Նեփի 4 գլխում գրանցված իրադարձությունները, որպեսզի օգնեք դասարանին տեսնել, թե Տերն Իր պատվիրաններին հնազանդվելու ինչ ճանապարհ ցույց տվեց: