Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3. ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով


«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3. ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3. ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3

Ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Ֆիջի. Սուրբ գրություններ ուսումնասիրելիս

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է փնտրել ճշմարտությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից սիրով տրամադրված աղբյուրներից:

Աստվածայնորեն սահմանված աղբյուրների օգտագործումը Ուսանողներին սովորեցրեք հոգևոր հարցերին պատասխաններ փնտրելիս դիմել աստվածայնորեն սահմանված աղբյուրներին: Դա անելու եղանակներից մեկն է ուսանողներին ցույց տալ գործընթացը: Օգնեք նրանց սովորել տարբերել ճշմարտությունը սխալից և հասկանալ, որ տեղեկատվության որոշ աղբյուրներ հուսալի չեն կամ խարխլում են հավատքը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց ունեցած կարևոր հարցերի ու մտահոգությունների և այն տարբեր աղբյուրների մասին, որոնց կարող են դիմել՝ պատասխաններ գտնելու համար: Խրախուսեք նրանց պատրաստվել՝ կիսվելու այդ աղբյուրներից մեկի օրինակով կամ նույնիսկ այն բերել դասարան:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աղբյուրները կարևոր են

Մաքուր ջրի ծրագիր

Կարող եք ջուրն օգտագործել առարկայական դասի համար: Որպես մի տարբերակ՝ կարող եք ջուրը լցնել բաժակի մեջ և որևէ ուսանողի առաջարկել խմել այն դասարանի առաջ: Որպես մեկ այլ տարբերակ՝ կարող եք որևէ ուսանողի առաջարկել թասում լվանալ ձեռքերը:

Մի պահ մտածեք, թե ինչ կարևորություն ունի ջուրը ձեր կյանքում:

  • Ջուր ունենալը ե՞րբ է ձեզ համար ամենից կարևոր:

  • Ինչո՞ւ է կարևոր ջրի աղբյուրը, որից խմում եք:

Ճշմարտություն որոնելը կարող է ջուր խմելու նման լինել. աղբյուրը կարևոր է: Մտածեք այն աղբյուրների մասին, որոնց դիմում եք հարցեր կամ մտահոգություններ ունենալիս: Որքա՞նով եք վստահ, որ այդ աղբյուրները ճիշտ պատասխաններ են տալիս:

Ուսանողներին կարող եք խրախուսել կիսվել ուսանողի նախապատրաստման առաջադրանքի մտքերով:

Հուսալի աղբյուրներից պատասխաններ փնտրելը կարող է բացահայտել տարբերությունը ճշմարտությունն իմանալու և ոչ ճշմարիտ գաղափարներով մոլորվելու միջև: Մենք գուցե ոչ միշտ տարբերենք, որ աղբյուրներն են ապատեղեկատվություն պարունակում: Որոշ աղբյուրներ կարող են նույնիսկ ստեղծված լինել թերահավատություն, վախ և կասկածանք սերմանելու համար: Երկնային Հայրը ցանկանում է պատասխանել ձեր անկեղծ հարցերին և վստահելի աղբյուրներ է տվել, որպեսզի ուղղորդի ձեզ: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ճանաչել աստվածայնորեն սահմանված աղբյուրները և փնտրել պատասխաններ այդ աղբյուրներից:

Ճշմարտության որոնումը

Մորմոնի Գրքում Սերեմ անունով մի մարդ դեմառդեմ հանդիպեց Հակոբին՝ Նեփիի եղբորը, և փորձում էր «շեղել [Հակոբին] հավատքից» (Հակոբ 7.5): Սերեմը բողոքեց, որ Հակոբը սխալ վարդապետություն է ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին. «ոչ մի մարդ չգիտի այսպիսի բաների մասին, քանզի նա չի կարող ասել եկող բաների մասին» (Հակոբ 7.7): Հակոբը պատասխանեց՝ հայտարարելով, թե ինչպես էր իմացել ճշմարտությունը ապագա Փրկչի մասին:

Կարդացեք Հակոբ 7.8–12 հատվածները և գտեք այն աղբյուրները, որոնք օգնեցին Հակոբին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ էր Հակոբը վստահում այդ աղբյուրների հաղորդած ճշմարտությանը:

Կարող եք գրատախտակին թվարկել աստվածայնորեն սահմանված աղբյուրները: Հակոբ 7.8–12 հատվածներում աղբյուրները գտնելուց հետո կարող եք ուսանողներին նաև խնդրել, որ թվարկեն իրենց իմացած այլ արժանահավատ աղբյուրները: Ուսանողներին խրախուսեք պատրաստվել լրացնելու ցանկը՝ ստորև ներկայացվող վարժությունը կատարելուց հետո:

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 1-ը, 11-12-ը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022)՝ փնտրելով տեղեկատվություն գիտելիքի աղբյուրների մասին: Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար:

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս պարբերություններում։

  • Ձեր օգտագործած աղբյուրներն ինչպե՞ս կարող են փոխել ձեր գտած տեղեկությունները:

  • Աստվածայնորեն սահմանված աղբյուրներն ինչպե՞ս են ցուցադրում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը մեր հանդեպ:

handout iconՍտորև ներկայացվող վարժությունը, որը շարունակում է Էդրիի պատմությունը «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2»-ից, կօգնի ուսանողներին սովորել օգտվել աստվածայնորեն սահմանված աղբյուրներից: Եթե ուսանողներն արդեն վստահորեն օգտվում են այդ աղբյուրներից, կարող եք անցնել անհատական ուսումնասիրության վարժությանը:

Ուսանողները կարող են աշխատել առանձին, զույգերով կամ փոքր խմբերով: Կարող եք հարցը գրել գրատախտակին և ցուցադրել առաջարկվող աղբյուրները կամ դրանք հանձնել նրանց տպագիր տարբերակով: Ուսանողներին օգնեք ժամանակն արդյունավետ օգտագործել, որպեսզի անհատական ուսումնասիրության վարժության համար ժամանակ ունենան:

Աստվածայնորեն սահմանված աղբյուրների օգտագործումը

Մորմոնի Գրքի ձեռնարկ ուսուցչի համար(2024)—“Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3”

Նախորդ դասում ներկայացվում էր Էդրին, որը հարցրել էր. «Եթե իրոք սիրող Աստված կա, ինչո՞ւ է Նա թույլ տալիս, որ մարդիկ տառապեն»: Աստվածայնորեն սահմանված աղբյուրներից ճշմարտությունը փնտրելու հմտությունը զարգացնելու համար հատկացրեք մի քանի րոպե և կատարեք ստորև ներկայացվող վարժություններից առնվազն երկուսը: Ձեր օրագրում գրանցեք ձեր սովորած նյութը:

  1. Ծնողներ և Եկեղեցու ղեկավարներ. Էդրիի հարցը ուղարկեք որևէ ծնողի կամ Եկեղեցու ղեկավարի և բացատրեք, որ հարցը քննարկում եք սեմինարիայում և ցանկանում եք իմանալ նրանց կարծիքն այդ մասին:

  2. Աղոթք. լուռ անձնական աղոթքում Տիրոջից այս հարցի վերաբերյալ ուղղորդում և Սուրբ Հոգուց ոգեշնչում խնդրեք: Գրառեք ձեզ մոտ եկող մտքերն ու զգացողությունները:

  3. Սուրբ գրություններ. գտեք այն սուրբ գրությունները, որոնք կարող են օգնել Էդրիին: Օրինակ՝ Մորմոնի Գրքում կարող եք կարդալ Ալմայի ժողովրդի մասին, որոնք տառապում էին ֆիզիկական գերությունից (տես Մոսիա 23.21–23, 24.8–15):

  4. Տիրոջ մարգարեները. գտեք մարգարեական խոսքեր, որոնք կարող են օգնել Էդրիին: Օրինակ՝ կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի (1917–2008) հետևյալ հայտարարությունը.

    Հուսահատությանը, տանջանքներին և վշտին դիմանալ սովորելը մեր գործնական ուսուցման մասն է կազմում Այդ փորձառությունները, որոնք հաճախ դժվար է տանել, իրականում այնպիսի փորձառություններ են, որոնք ընդլայնում են մեր հասկացողությունը, զարգացնում մեր բնավորությունը և ավելացնում ուրիշների հանդեպ մեր կարեկցանքը:

    Քանի որ Հիսուս Քրիստոսը խորապես տառապել է, Նա հասկանում է մեր տառապանքը: Նա հասկանում է մեր վիշտը։ Մենք կրում ենք դժվարություններ, որպեսզի մենք ևս ունենանք ավելի շատ կարեկցանք և հասկացողություն մյուսների հանդեպ։ (Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն», Լիահոնա, նոյեմբեր 2008, 27):

Օգտագործեք ստորև ներկայացվող հարցերը կամ այլ հարցեր, որոնք կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե աստվածայնորեն սահմանված աղբյուրներն ինչպես կարող են բարդ հարցերի պատասխանները տալ:

  • Ի՞նչ ուսուցանեցին այս աղբյուրները, որով կցանկանայիք կիսվել Էդրիի հետ:

  • Ի՞նչ իմացաք, որը կփոխի դժվար հարցերին պատասխաններ փնտրելու ձեր մոտեցումը:

Հոգու հարցերը

Ստորև ներկայացվող վարժության ժամանակ ուշադրություն դարձրեք այն ուսանողներին, որոնց, գուցե, անհատապես օժանդակելու կարիք լինի: Կարող եք նրանց ուղղություն ցույց տալ՝ տալով օգտակար նյութեր կամ հետևողական հարցեր, որպեսզի օգնեք նրանց կենտրոնանալ իրենց ջանքերի վրա:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կյանքի բարդ հարցերն ու մտահոգությունները անվանել է «հոգու հարցեր» (տես «Եթե ինձ գիտենայիք», Լիահոնա, նոյեմբեր 2016, 103): Ձեր օրագրում թվարկեք որոշ «հոգու հարցեր»: Դրանք կարող են լինել ձեր հարցերը, ձեր ընկերների կամ ընտանիքի անդամների ունեցած հարցերը:

Ընտրեք մի հարց, որը հասկանալու համար ձեզ Երկնային Հոր օգնությունն է անհրաժեշտ: Ժամանակ հատկացրեք և լրացուցիչ հասկացողություն փնտրեք աստվածայնորեն սահմանված աղբյուրներից: Սուրբ Հոգուն հրավիրեք ուղղորդել ձեզ և ձեր օրագրում գրանցեք ձեր ստացած հասկացողությունը:

Կարող եք սկսել՝ փնտրելով ChurchofJesusChrist.org կայքում, Gospel Library հավելվածում կամ Եկեղեցու ամսագրերի համաժողովների համարներում՝ գտնելով Եկեղեցու ղեկավարների հայտարարությունները, որոնք վերաբերում են ձեր հարցին: Սուրբ գրքերի ուղեցույցում, Թեմատիկ ուղեցույցում և եռահատորի հավելվածում նույնպես օգտակար սուրբ գրություններ են ներկայացվում:

Տղան նստած է հատակին, շուրջը՝ նոթբուք, տարբեր գրքեր, նոթատետրեր, ամսագրեր:

Հիշեք, հոգևոր հարցերի պատասխանները փնտրելու համար ժամանակ է պահանջվում: Երբ հետևում եք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու Տիրոջ օրինակին, Սուրբ Հոգին կարող է ուսուցանել ձեզ «տող առ տող, … մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» (2 Նեփի 28.30): Ընտանիքի անդամների կամ Եկեղեցու ղեկավարների հետ ձեր սովորածով կիսվելու հնարավորություն գտեք:

Պատրաստակամ ուսանողներին խրախուսեք պատմել, թե աստվածայնորեն սահմանված աղբյուրներից պատասխաններ փնտրելը ինչպես է օգնում ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Կարող եք այս ճշմարտության մասին վկայություն բերել: