«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25
«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»
«2 Նեփի 2.17–26» դասում դուք իմացաք Ադամի ու Եվայի Անկման մասին: Անկման մասին գիտելիքը կարող է օգնել ձեզ մահկանացու կյանքի դժվարություններին բախվելիս դիմել Փրկչի օգնությանը: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 2 Նեփի 2.25-ի վարդապետության սերտման հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բացատրեք և անգիր սովորեք
Գուցե դժվար լինի բացատրել Երկնային Հոր ծրագրի որոշ մասերը, այդ թվում՝ Ադամի ու Եվայի Անկումը: Նախորդ դասում դուք ուսումնասիրեցիք Անկումը: Կարդացեք 2 Նեփի 2.25 հատվածը՝ մտածելով այն մասին, թե ինչ սովորեցիք: Հիշեք, որ Անկումը Երկնային Հոր երջանկության ծրագրի կարևորն մասն է:
Գրեք, թե ինչպես կնկարագրեիք Ադամի ու Եվայի Անկումը 8 տարեկան երեխային, և ինչու է կարևոր հասկանալ Անկումը:
Կատարեք վարդապետության սերտման հատվածը անգիր հիշելու վարժությունը: Անգիր հիշելու համար կարելի է սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը բաժանել հետևյալ հինգ հատվածների.
-
«Ադամն ընկավ,
-
որպեսզի մարդիկ լինեն.
-
և մարդիկ կան,
-
որպեսզի ունենան ուրախություն»:
Այդ հատվածները գրեք թղթի վրա և կրկնեք յուրաքանչյուր հատվածը, երբ այն մատով ցույց տաք: Ապա սուրբ գրությունը կրկնելիս բառերը կամ արտահայտությունները ջնջեք կամ ծածկեք: Շարունակեք ջնջել այնքան, մինչև ամբողջը ջնջվի, և կարողանաք անգիր կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը:
Գործնական կիրառում
Եթե այդ սկզբունքները հիշելու համար օգնություն է հարկավոր, օգտվեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2022):
Այդ սկզբունքները կիրառեք հետևյալ սցենարում.
Կիրակնօրյա դպրոցում իր դասի ժամանակ Ադամի ու Եվայի Անկման մասին սովորելու ընթացքում Գիդեոնը զարմանում է, երբ լսում է իր ուսուցչից, որ Անկումը Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային մասն է: Նա սկսում է մտածել բոլոր բացասական բաների մասին, որոնք կարող են պատահել Անկման հետևանքով. մեղք, մահ, հիվանդություն, հաշմանդամություն, հոգեկան հիվանդություն, փորձություններ և շատ այլ բաներ: Նա հասկանում է, որ այն, ինչից նա ամենաշատն է բողոքում, հաճախ Անկման հետևանք է: Նա զարմանում է, թե Անկումն ինչպես կարող է լինել մի բան, որը տեղի կունենար Երկնային Հոր ցանկությամբ:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 11–12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:
Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր
-
Աստվածայնորեն սահմանված ի՞նչ աղբյուրներ կառաջարկեիք Գիդեոնին՝ լրացուցիչ օգնության համար:
-
Ինչո՞ւ կառաջարկեիք այդ աղբյուրները:
Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-10-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:
Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր
-
Ինչպե՞ս կարող է Անկման և փրկության ծրագրում դրա տեղի մասին ձեր ընկալումը օգնել այս իրավիճակում:
-
Ի՞նչ գիտեք Փրկչի և Նրա Քավության մասին, որը կարող է օգնել:
-
Այս սցենարն ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք դիտարկել հավերժության հեռանկարով։
Գործեք հավատքով
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-6 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:
Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր
Մտածեք Անկման հետ կապված դժվարություններին բախվելու ձեր փորձառության մասին: Խորհեք, թե ինչ եք արել հավատքով գործելու և Փրկչի օգնությանը դիմելու համար, երբ մահկանացու կյանքի հետ կապված դժվարությունների եք հանդիպել:
-
Ձեր փորձառություններն ինչպե՞ս կարող են օգնել Գիդեոնի իրավիճակում:
-
Գիդեոնն ուրիշ ի՞նչ կերպ կարող էր ցույց տալ հավատքն առ Հիսուս Քրիստոս: