Սեմինարիա
2 Նեփի 1–2. ակնարկ


«2 Նեփի 1–2. ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 1–2. ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 1–2

Ակնարկ

Երբ մոտեցավ Լեքիի կյանքի մայրամուտը, նա խոսեց իր զավակների հետ, որպեսզի ոգեշնչի նրանց պահել Աստծո պատվիրանները: Նա ուսուցանեց, որ կամքը կամ ընտրության ազատությունը Աստծո կողմից մեզ տրված մեծագույն պարգևներից մեկն է: Նա իր զավակներին ուսուցանեց Ադամի ու Եվայի Անկման հետևանքների, և այն մասին, որ Փրկչի օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել մահկանացու կյանքի բոլոր դժվարությունները: Նա նաև ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ յուրաքանչյուրն «ազատ է՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք» կամ «գերություն և մահ» (2 Նեփի 2.27):

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

2 Նեփի 1

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին սովորել բացահայտել սկզբունքներ, որոնց կիրառումը կարող է առաջնորդել նրանց՝ ստանալու Աստծո օգնությունն իրենց կյանքում:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին խրախուսեք կատարել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց ամենօրյա առաջադրանքը: Նրանց առաջարկեք 2 Նեփի 1 գլխում փնտրել ճշմարիտ սկզբունքները և պատրաստել մի օրինակ՝ դասին ներկայացնելու համար:

  • Նկար. թաքնված առարկաներով նկարը

  • Տեսանյութ. «Լեքին ուսուցանում է իր ընտանիքին» (3:47, դիտեք 0:39-3:35)

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողները դասի վերջում որևէ սկզբունք բացահայտեն և չորս քայլերը կատարեն, կարող եք առաջարկել նրանց զրուցարանում գրել իրենց բացահայտած սկզբունքը: Ապա որևէ ուսանողի առաջարկեք ընտրել որևէ սկզբունք, որի մասին նա կցանականար ավելին իմանալ: Այդ սկզբունքը բացահայտած ուսանողին խնդրեք պատմել, թե ինչպես կատարեց չորս քայլերը: Ապա այդ ուսանողին առաջարկեք ընտրել մեկ այլ սկզբունք: Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել:

2 Նեփի 2.1–16

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Երկնային Հոր ծրագրի կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք հիշել և կազմել այժմ ու նախորդ դասի միջև ընկած ժամանակահատվածում իրենց կատարած կարևոր ընտրությունների ցանկը: Նրանց խնդրեք պատրաստվել և պատմել, թե ընտրությունն ինչու է կարևոր մեր մահկանացու կյանքի և Երկնային Հոր փրկության ծրագրի համար:

  • Թերթիկ. «Ընտրելու մեր զորությունը»

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներն ավարտեն կամքի ազատության մասին բացատրության նկարագրումը, կարող եք նրանց խմբերի բաժանել քննարկման սենյակներում և հանձնարարել իրավիճակի դերախաղ անել: Օգտակար կլինի խնդրել, որ յուրաքանչյուր խմբից մի ուսանող ստանձնի ավագի դերը և որոշի, թե ով է առաջինը բացատրելու: Կամ կարող է արդյունավետ լինել ուսանողներին առաջարկել պարզել, թե ով է իրենց խմբում ամենամեծը տարիքով, ամենաբարձրահասակը կամ այդ առավոտ ամենավաղ արթնացածը, և նա էլ կբացատրի առաջինը:

2 Նեփի 2.17–26

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին գնահատել Փրկչին և Նրա Քավությունը, երբ հասկանան Ադամի ու Եվայի Անկումը:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ հավատո երկրորդ հանգանակը և մտածել, թե ինչպես կբացատրեին այն մեկ ուրիշին: Նրանք կարող են նաև իրենց վստահելի մեկ կամ երկու մարդու խնդրել պատմել իրենց, թե ինչպես են հասկանում հավատո երկրորդ հանգանակը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. նախքան դասը սկսելը երկու ուսանողի կարող եք ուղարկել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի երկու ելույթները: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկեք կարդալ իրենց ստացած ելույթները և մտածել, թե ինչ է այն իրենց համար նշանակում: Դասի ընթացքում հարմար պահերի նրանց խնդրեք կարդալ իրենց տրված ելույթները և կիսվել իրենց մտքերով:

Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել 2 Նեփի 2.25 սուրբ գրության վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասին անգիր մեջբերել 2 Նեփի 2.25 հատվածն ու ներկայացնել մի եղանակ, որով նրանք Ադամի ու Եվայի Անկման շնորհիվ ուրախություն են զգում:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Գեդեոնի մասին սցենարը կարդալուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ կանեին օգնելու համար: Եթե ուսանողները դժվարանում են, կամ եթե դա օգնի քննարկմանը, կարող եք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) պարբերությունները բաժանել ուսանողների երեք խմբերին: Պարբերություններն ու սցենարը քննարկելու համար նրանց առանձնացրեք քննարկման սենյակներում, ապա ավարտեք քննարկումը, որպեսզի ուսանողները կարողանան ներկայացնել, թե ինչ հասկացան, որ կարող է օգնել Գեդեոնին:

2 Նեփի 2.26–30

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին օգտագործել իրենց կամքի ազատությունը՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ 2 Նեփի 2.27 հատվածը և աղոթքով որոշել, թե իրենց կյանքի որ ընտրություններն են օգնում իրենց ավելի մոտ լինել Փրկչին և ստանալ Նրա առաջարկած օրհնությունները: Նրանց առաջարկեք նաև մտածել բոլոր այն ընտրությունների մասին, որոնք գուցե կցանկանային փոխել։

  • Տեսանյութ. «Հեռացեք խնջույքից» (6:26)

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին առաջարկեք ներկայացնել 2 Նեփի 2.27 հատվածի վերաբերյալ իրենց պատկերած նկարը կամ այն բառերը, որոնցով ամփոփ շարադրել են այդ հատվածը: Եթե կան նկար ունեցողներ, նրանցից մի քանիսին խնդրեք կիսվել նկարով՝ պահելով այն իրենց տեսախցիկի դիմաց, իսկ դասարանին հրահանգեք ընտրել բարձրախոսի տեսքը՝ նկարը պարզ տեսնելու համար: Դրանից հետո կարող եք նկարը ցուցադրել դասի ժամանակ և դասի ընթացքում նշորդի կամ նկարելու գործառույթի օգնությամբ ընդգծել նկարի որոշ մասեր: