Սեմինարիա
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 2. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները


«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 2. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 2. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 2

Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

Սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածն անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի վարդապետության սերտման որոշ հատվածների համար:

Խրախուսել վարդապետության սերտման կրկնության վարժությունների կատարումը: Վարդապետության սերտման կրկնության վարժություններն օգնում են ուսանողներին մտապահել սուրբ գրությունների արտահայտությունները: Պարբերաբար կատարելով այս վարժությունները՝ ուսանողները կարող են սովորել այդ արտահայտությունները: Կարող եք խրախուսել ուսանողներին շարունակել ուսումնասիրել վարդապետության սերտման հատվածները դասից դուրս:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել և պատրաստ լինել քննարկել բոլոր այն սուրբ գրությունները, որոնք օգնել են իրենց կյանքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Օգտագործեք սուրբ գրությունները՝ ավետարանով կիսվելու համար

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը ձեզ հարցեր ունի ձեր որոշ համոզմունքների վերաբերյալ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, այդ թվում՝ ձեր այն համոզմունքների մասին, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսին, երկրի վրա մեր գոյության նպատակին և Աստծո պատվիրաններին: Հարցի պատասխանի մասին մտածելու ընթացքում որոշում եք, որ կարող եք նրան ցույց տալ Մորմոնի Գրքի սուրբ գրությունները, որոնք կօգնեն պատասխանել նրա հարցերին:

  • Կարո՞ղ եք մտածել, թե Մորմոնի Գրքի ո՞ր օգտակար հատվածները ցույց կտայիք ձեր ընկերոջը:

  • Վարդապետության սերտման հատվածները և սուրբ գրություններում դրանց հիմնական արտահայտությունների իմանացությունը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ այսպիսի իրավիճակում:

Ուսանողներին կարող եք հարցնել՝ արդյոք նրանք երբևէ եղել են նման իրավիճակներում և խնդրեք կիսվել, թե ինչպիսին էր փորձառությունը: Որպես այս քննարկման մաս՝ ուսանողները կարող են օգտվել դասի համար իրենց պատրաստած նյութերից:

Այս դասը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրությունների հիմնական հղումները և արտահայտությունները վարդապետության սերտման այն հատվածների համար, որոնք ուսումնասիրելու եք այս տարի: Սուրբ գրությունների այդ հղումները և արտահայտությունները հիշելը կօգնի ձեզ կյանքում և ուրիշներին ձեր համոզմունքների մասին պատմելու ձեր ջանքերում: Ստորև բերված են Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածները՝ սուրբ գրությունների հիմնական արտահայտություններով:

Որպեսզի որոշեք, թե վարդապետության սերտման հատվածներից որոնց ավելի ընդգծված անդրադառնաք այս դասի ընթացքում, նկատի ունեցեք ժամանակը և ուսանողների կարիքները: Ցուցադրեք հետևյալ գծապատկերը, որպեսզի ուսանողները կարողանան իրենց հուշաթերթերը լրացնելիս օգտվել դրանից:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8-10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Հուշաթերթեր

Համապատասխանեցրեք հետևյալ հրահանգները՝ ըստ դասի ժամանակ ուսուցանվող վարդապետությունների սերտման հատվածների: Այն ուսանողները, որոնք ունեն էլեկտրոնային սարքեր, կարող են հուշաթերթեր ստեղծելու համար որևէ հավելված կամ ծրագիր օգտագործել: Այլապես, այս վարժությունը կատարելու համար յուրաքանչյուր ուսանողի երկու թերթ տվեք:

Ժամանակ հատկացրեք և տարբեր հուշաթերթեր ստեղծեք, որոնք կարող եք օգտագործել ամբողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր հուշաթերթի մի կողմում գրեք վարդապետության սերտման սուրբ գրության հղումը, մյուս կողմում՝ հիմնական արտահայտությունը: Հուշաթերթեր ստեղծեք աղյուսակում ներկայացված վարդապետության սերտման բոլոր 12 հատվածների համար:

Անհրաժեշտության դեպքում հուշաթերթերն ստեղծելու համար օգտվեք ստորև ներկայացվող ցուցումներից.

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող ցուցումները, որոնցից ուսանողները կարող են օգտվել իրենց հուշաթերթերը ստեղծելիս:

Քայլ 1. Ստեղծեք 12 հուշաթերթ

Թերթի մի կողմն ամբողջությամբ օգտագործեք և մեջտեղով գիծ տարեք՝ երկու սյունակ կազմելու համար: Ապա թերթի ողջ երկայնքով տարեք երկու հորիզոնական գիծ, որպեսզի յուրաքանչյուր սյունակում երեք հավասար վանդակ ստացվի. ընդհանուր կստացվի վեց վանդակ: Ստորև ներկայացվող նկարում պատկերված է օրինակ, թե ինչպիսին պետք է լինի ձեր թուղթը:

դատարկ աղյուսակ

Շրջեք թուղթը և արեք նույնը մյուս կողմում: Այս գործողությունները կրկնեք տարբեր թերթերի վրա, որպեսզի ստեղծեք ձեզ անհրաժեշտ 12 վանդակները:

Քայլ 2. Մի կողմում գրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները

Երկու կողմերից մեկի յուրաքանչյուր վանդակում գրեք սուրբ գրության մեկական հղում աղյուսակից: Սուրբ գրության հղումից բացի՝ կարող եք նաև մի պարզ նկար պատկերել, որը կօգնի ձեզ հիշել սուրբ գրության հիմնական հղումը:

Քայլ 3. Մյուս կողմում գրեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Թերթերը շրջեք և յուրաքանչյուր վանդակում գրեք սուրբ գրության մեկական արտահայտություն, որը համընկնում է հակառակ կողմի սուրբ գրության հղմանը:

Քայլ 4. Կտրեք հուշաթերթերը

Առանձին կտրեք ձեր կազմած յուրաքանչյուր վանդակ:

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի, որպեսզի իրենց հուշաթերթերի օգնությամբ սկսեն անգիր անել վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը կամ բոլորը: Ուսանողները կարող են հերթով մեկը մյուսին հարցեր տալ, օգտագործելով միմյանց հուշաթերթերը և խաղալով համընկնումների խաղ, կամ կարող են մեկ այլ վարժություն մտածել:

Կարող եք ուսանողներին առաջարկել նաև իրենց սուրբ գրություններում կարդալ վարդապետության սերտման այս հատվածներից մի քանիսը կամ բոլորը:

  • Ըստ ձեզ՝ ո՞ր հատվածներն ու սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները առավել օգտակար կլինեին ձեզ համար, որպեսզի մտապահեիք: Ինչո՞ւ:

  • Որո՞նք այն ճշմարտությունները, որ այդ հատվածներն ուսուցանում են Փրկչի և Նրա ավետարանի մասին: