«1 Նեփի 17–18. «Ես նայում էի իմ Աստծուն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«1 Նեփի 17–18. «Ես նայում էի իմ Աստծուն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
1 Նեփի 17–18
«Ես նայում էի իմ Աստծուն»
Մեր բոլորի կյանքում փորձություններ և տառապանքներ են լինելու: Դրանցից մի քանիսը կգան որպես մեր սեփական սխալների հետևանքներ կամ պարզապես կլինեն այն պատճառով, որ ապրում ենք մեղսավոր ու անկատար աշխարհում: Ինչպես Նեփին դեպի ավետյաց երկիր կատարած իր ճամփորդության ընթացքում զգաց, որ փորձությունների և տառապանքների մի մասն այն պատճառով են, որ մեզ շրջապատողները չարաշահում են իրենց կամքի ազատությունը: Անկախ մեր տառապանքի աղբյուրից՝ Հիսուս Քրիստոսն ուժ և բժշկում է առաջարկում նրանց, ովքեր Իրեն են փնտրում: Այս դասը կօգնի ձեզ սեր ու երախտագիտություն զգալ Տիրոջ հանդեպ՝ անկախ հանգամանքներից, որոնցում գտնվում եք:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչպե՞ս կարձագանքեիք
Երբևէ նկատե՞լ եք, թե մարդիկ ինչ տարբեր ձևերով են արձագանքում նմանատիպ իրավիճակներին: Կարդացեք ստորև ներկայացվող սցենարները և մտածեք, թե սցենարների հերոսներն ինչ տարբեր եղանակներով կարող էին արձագանքել:
Գիլերմոն այցելել էր ակնաբույժի, քանի որ տեսողությունը մշուշվել էր: Բժիշկը նրան ասել էր, որ հազվադեպ հանդիպող հիվանդություն ունի, որի պատճառով նա մեկ տարվա ընթացքում ամբողջովին կկուրանա:
Լեյլայի եղբայրը բարկացավ և հրեց նրան, ինչի արդյունքում Լեյլան վնասեց ոտքի կոճը: Նա խաղալու էր իր թիմի առաջնության խաղում, բայց այժմ վազել չի կարողանում:
-
Այս սցենարների մարդիկ ի՞նչ տարբեր եղանակներով կարող էին արձագանքել իրենց դժվար իրավիճակին:
-
Նշեք մի քանի պատճառ, թե ինչու են մարդիկ, ըստ ձեզ, դրական կամ բացասական արձագանքում իրենց փորձություններին:
Նեփիի տեսանկյունը
Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս գուցե նկատած լինեք, թե ինչ տարբերություն կար Նեփիի և Լամանի ու Լեմուելի գործողությունների և մոտեցման միջև, թեև նրանք նույն չարչարանքներից շատերի միջով էին անցնում: Ստորև ներկայացվող հատվածներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այդ տարբերությանը:
-
Ճամփորդություն անապատով.1 Նեփի 17.1–3 հատվածի Նեփիի պատմությունը համեմատեք 1 Նեփի 17.20–22-ում ներկայացված Լամանի և Լեմուելի պատմության հետ:
-
Նավի կառուցումը.1 Նեփի 17.8–9, 15 հատվածի Նեփիի արձագանքը համեմատեք 1 Նեփի 17.17–18 հատվածում ներկայացված Լամանի և Լեմուելի արձագանքի հետ:
-
Ի՞նչ մտքեր կամ տպավորություններ եք ունենում՝ համեմատելով Նեփիի և Լամանի ու Լեմուելի խոսքերն ու գործողությունները:
-
Ի՞նչ նկատեցիք Աստծո հետ ունեցած այս անձանցից յուրաքանչյուրի հարաբերության մեջ:
Բոլորիս կյանքում եղել են ժամանակներ, երբ դժվար իրավիճակներին լավ կամ ոչ այդքան լավ ենք արձագանքել: Մտածեք, թե դուք ինչպես եք վարվում հիմնականում՝ ավելի շատ Նեփիի, թե՞ ավելի շատ Լամանի ու Լեմուելի նման, երբ դժվար իրավիճակներում եք հայտնվում: Ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ դրականորեն արձագանքել դժվարությունների կամ փորձությունների բախվելիս:
Լեքին և նրա ընտանիքը ծովով ուղևորվում են ավետյաց երկիր
Երբ Նեփին և նրա եղբայրներն ավարտեցին նավի կառուցումը, Տերը Լեքիին և նրա ընտանիքին պատվիրեց ծովով ճանապարհ ընկնել դեպի ավետյաց երկիր (տե՛ս 1 Նեփի 18.1–8):
Կարդացեք 1 Նեփի 18.9–21 հատվածը և փնտրեք, թե որոնք են այն դժվարությունները, որոնց նրանք հանդիպեցին այս ճանապարհորդության ընթացքում: Ուսումնասիրելիս շարունակեք համեմատել Նեփիի և Լամանի ու Լեմուելի գործողություններն ու մոտեցումը: Կարող եք նաև դիտել «Լեքիի ընտանիքը ծովով ճանապարհ է ընկնում դեպի ավետյաց երկիր» տեսանյութը 3:13-11:31, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Այս պատմության մեջ ի՞նչն է տպավորում ձեզ:
-
Նկատեք, թե ինչ էր հիշատակել Նեփին հատված 16-ում: Եթե հնարավորություն ունենայիք նրան մի քանի հարց տալ այս հատվածում նկարագրված իր գործողությունների մասին, ի՞նչ կհարցնեիք:
-
Ըստ ձեզ՝ նա ինչպե՞ս կպատասխաներ ձեր հարցերին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը մի պատճառ է բերել, որի համար Նեփին կարողացավ արձագանքել այնպես, ինչպես արձագանքեց իր դժվարությունների ժամանակ:
Քանի որ նրանք հեռու էին Փրկչից, Լամանն ու Լեմուելը տրտնջացին, դարձան կռվարար ու անհավատ: Նրանք մտածում էին, որ կյանքն անարդար է, և իրենք արժանի էին Աստծո շնորհին: Ի տարբերություն նրանց՝ Աստծուն մոտենալու շնորհիվ Նեփին պետք է հասկանար, որ կյանքն առավել անարդար էր գտնվելու Հիսուս Քրիստոսի հանդեպ: Լինելով բացարձակ անմեղ՝ Փրկիչը բոլորից շատ պետք է տառապեր:
Մտքով և սրտով որքան ավելի շատ ենք մոտենում Հիսուս Քրիստոսին, այնքան ավելի շատ ենք գնահատում Նրա անմեղ տառապանքները, այնքան ավելի շատ ենք երախտապարտ լինում շնորհի ու ներման համար և ավելի շատ ենք ցանկանում ապաշխարել ու դառնալ Նրա նման (Դեյլ Գ. Ռենլանդ, «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ», Լիահոնա, մայիս 2016թ., 40):
-
Ի՞նչ ճշմարտություն իմացաք երեց Ռենլանդի խոսքերից, որ կարող է օգնել ձեզ ձեր փորձություններում:
Բացահայտված ճշմարտություններից մեկը կարող է լինել այն, որ երբ մենք մոտ ենք Հիսուս Քրիստոսին, կարող եք նույնիսկ դժվար ժամանակներում սեր և երախտագիտություն զգալ Նրա հանդեպ:
-
Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է ավելի հավանական, որ սեր և երախտագիտություն կզգանք Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ավելի մոտ լինենք Նրան:
-
Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ հնարավոր է՝ հեռացել եք Տիրոջից: Ի՞նչ կարող եք անել այդ հեռավորությունը կրճատելու համար:
-
Ի՞նչն է օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: