Սեմինարիա
1 Նեփի 19–22. «Նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա»


«1 Նեփի 19–22. Նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 19–22. Նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 19–22

«Նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա»

Բարի հովիվը

Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ ձեզ համար կարևոր մի անձ հիշում է ձեզ: Իսրայելի ցրման և հավաքման մասին ուսուցանելիս Նեփին օգտագործեց Եսայիայի մարգարեությունները, որպեսզի ցույց տա, որ Տերը չի մոռանա Իսրայելի ցրված տունը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ զգալ Տիրոջ սերը ձեր և բոլոր մարդկանց հանդեպ, նաև զգալ նրանց Իր շուրջը հավաքելու Տիրոջ ցանկությունը:

Առաջարկեք ուսանողներին կիսվել։ Դասի ժամանակ գտեք պահեր, երբ կարող եք ուսանողներին խորհուրդ տալ խորհել որևէ բանի համար իրենց ունեցած զգացողությունների մասին և խնդրեք նրանց կիսվել այդ զգացողություններով կամ գրի առնել, ապա կիսվել իրենց զգացողություններով: Ուսանողներին մտքերն ու զգացողությունները բարձրաձայնելու հնարավորություն տալը կարող է օգնել նրանց ավելի վստահ արտահայտել վկայությունը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք խնդրել պատրաստվել և դասին ներկայացնել երկու կամ երեք բառ, որոնցով կնկարագրեին, թե Հիսուս Քրիստոսը ինչ է զգում իրենց հանդեպ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փրկչի սերը մեր հանդեպ

Կարող եք դասն սկսել, երգելով Հիսուս Քրիստոսի՝ մեր հանդեպ ունեցած սերն արտահայտող մի երգ, օրինակ՝ «Ես գիտեմ, որ իմ Փրկիչը սիրում է ինձ» (music.ChurchofJesusChrist.org): Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել, թե երգի որ բառերը կամ արտահայտություններն էին առավել տպավորիչ իրենց համար:

Լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրս կարող ենք ճանաչել ու զգալ Աստծո սերը մեր կյանքում, սակայն կան ժամանակներ, որոնց ընթացքում գուցե բոլորովին չհասկանանք այն: Պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որը ձեզ ասում է, որ համոզված չէ, թե Աստված սիրում է իրեն:

  • Սուրբ գրություններից ո՞ր հատվածով կկիսվեիք,, որը կարող էր օգնել ձեր ընկերոջը:

  • Ի՞նչ փորձառություններով կկիսվեիք ձեր ընկերոջ հետ, որոնք ցույց կտային, թե ինչպես եք իմացել ու զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը:

Ուսանողներին ժամանակ հատկացրեք, որպեսզի դասարանում անեն հետևյալը: Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում գրանցել իրենց մտքերից կամ հարցերից մի քանիսը և դասի ընթացքում փնտրել դրանց պատասխանները:

Խորհեք, թե ինչ զգացողություններ ունեք Աստծո՝ ձեր հանդեպ ունեցած սիրո մասին, ինչպես նաև մտածեք, թե ինչ հարցեր ու մտահոգություններ ունեք: Ուսումնասիրության ընթացքում փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ու զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր հանդեպ:

Նեփին ուսուցանում է Փրկչի սերը մեր հանդեպ

1 Նեփի 19 գլխում Նեփին մարգարեացավ Հիսուս Քրիստոսի ապագա կյանքի և առաքելության մասին. Կարդացեք 1 Նեփի 19.7–10 հատվածները և գտեք, թե Նեփին ինչ էր ուսուցանում այն մասին, թե ինչպես են վարվելու Հիսուս Քրիստոսի հետ Նրա երկրային կյանքի ընթացքում, և ինչու էր Նա կամենալու, որ Իր հետ այդպես վարվեին:

  • Ո՞ր բառերն ու արտահայտությունները տպավորվեցին այդ հատվածներից: Ինչո՞ւ:

  • Այս հատվածների ուսմունքների ընկալումն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած զգացողությունների վրա:

Ամփոփեք ստորև ներկայացվող պարբերությունը և որևէ ուսանողի առաջարկեք բարձրաձայն կարդալ այն դասարանի համար:

Հիսուս Քրիստոսի մասին իր սեփական մարգարեությունները հիշատակելուց հետո Նեփին պատմում էր Հին Կտակարանից մարգարե Եսայիայի մարգարեությունները Իսրայելի ցրման և հավաքման մասին: Այս մարգարեությունները կարևոր էին Նեփիի և նրա ընտանիքի համար, որոնք հեռացել էին Երուսաղեմի իրենց տնից՝ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց ամբարշտության պատճառով: Եսայիաի մարգարեություններում ասվում էր, որ իսրայելացիներից շատերը ցրված ժամանակ Աստծո կողմից մոռացված լինելու զգացում կունենան:

Կարդացեք 1 Նեփի 21.14–16 հատվածները և փնտրեք Տիրոջ խոսքերը՝ ուղղված նրանց, ովքեր իրենց մոռացված կզգան:

Եթե «քո պարիսպները մշտապես իմ առջևում են» (1 Նեփի 21.16) արտահայտության համար ուսանողներին օգնություն անհրաժեշտ լինի, կարող եք բացատրել, որ այդ արտահայտությունը նշանակում է, որ Տերը մշտապես հետևում և պաշտպանում է Իր ժողովրդին:

  • Ինչպե՞ս եք տեսնում Փրկչի սիրո դրսևորումն այս հատվածներում:

  • Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություն կարող եք պնդել՝ ելնելով մինչ օրս սովորածից:

    Ճշմարտություններից մեկը, որ կարող են նշել ուսանողները, հետևյալն է․ Տերը սիրում է մեզ և երբեք չի մոռանա մեզ: Կարող եք այն գրել գրատախտակին:

  • 1 Նեփի 22.9–12

  • 1 Նեփի 22.24–25

  • 3 Նեփի 22.7–8

  • Ի՞նչ իրավիճակներ կան, որոնց ժամանակ որոշ մարդիկ գուցե դժվարանան հավատալ այդ ճշմարտությանը:

  • Ի՞նչը կարող է օգնել մեզ ավելի լավ ճանաչել ու զգալ Հիսուս Քրիստոսի սերը մեր հանդեպ:

Փրկչի սերը դրսևորվում է Իր ժողովրդին հավաքելու Նրա պատրաստակամությամբ

Հին Իսրայելի ժողովուրդը ցրվեց, երբ դադարեց փառաբանել Եհովային և դրժեց իր ուխտերն ու Աստծո պատվիրանները (տես 2 Նեփի 6.10–11, 10.3–6): Իսրայելի ժողովուրդը հավաքվում է, երբ դարձի են գալիս դեպի Քրիստոսը, մկրտության միջոցով ընդունում են Նրա ավետարանը և պահում են Նրա պատվիրանները: Փրկիչը ցրված Իսրայելին խոստացել էր, որ չի մոռանալու նրանց, և որ վերջին օրերում հավաքելու է նրանց Իր շուրջը (տես 1 Նեփի 15.13–14, 2 Նեփի 6.11, 9.1–2, 10.7–8):

Ուսումնասիրեք 1 Նեփի 21 և 22 գլուխները, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչի մասին էր Եսայիայի մարգարեությունը, և ինչ էր նա ուսուցանում այս գլուխներում:

Ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները՝ Իսրայելի հավաքման մասին վերջին օրերում: Ուշադրություն դարձրեք այն բառերին ու արտահայտություններին, որոնք մատնանշում են Տիրոջ սերն Իր ժողովրդի հանդեպ:

Մտածեք, թե ինչպես ապահովեք ուսանողների ներգրավվածությունն այս վարժության մեջ: Կարող եք սուրբ գրության յուրաքանչյուր հղում գրել առանձին հուշաթերթի կամ փոքր թերթիկի վրա այնպես, որ դասարանի յուրաքանչյուր ուսանող ունենա մեկը: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել իրենց թերթիկի վրա գրված հատվածը, գտնել, թե Տերն ինչ է անելու Իսրայելին հավաքելու համար, ապա թերթիկներով փոխանակվել դասընկերոջ հետ: Ուսանողները կարող են թերթիկներով փոխանակվել մի քանի անգամ:

  • Ի՞նչ խոստումներ տվեց Տերն այս հատվածներում։ Այս խոստումներն ինչպե՞ս են ցույց տալիս Նրա սերը բոլոր մարդկանց հանդեպ:

  • Ձեր կամ ուրիշների կյանքից ի՞նչ օրինակներ կարող եք հիշել, որոնցում Տերն Իր շուրջն է հավաքել մարդկանց:

Ըստ հնարավորության՝ դիտեք Ռենու Սինգ անունով մի երիտասարդ կնոջ մասին պատմող «Աստված ծրագիր ունի ձեզ համար» տեսանյութը (7:06), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Նկատեք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես հասավ նրան օգնության և օգնեց հավաքվել Իր շուրջը:

7:15

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց զգացումներով, փորձառություններով և վկայություններով: Ուսանողներին վկայեք այն սիրո մասին, որ Հիսուս Քրիստոսն ունի նրանցից յուրաքանչյուրի և աշխարհի բոլոր մարդկանց հանդեպ: