Սեմինարիա
1 Նեփի 16–22. ակնարկ


«1 Նեփի 16–22. ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 16–22. ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 16–22

Ակնարկ

Երուսաղեմից Լեքիի ընտանիքի հեռանալուց կարճ ժամանակ անց Տերը նրանց ավելի մեծ ուղղորդում տվեց Լիահոնայի միջոցով: Նրանք անապատում բազմաթիվ դժվարությունների հանդիպեցին, իսկ Նեփիի արձագանքն այդ դժվարություններին օրինակ է մեզ համար, թե ինչպես արձագանքենք մեր կյանքի փորձություններին: Իսրայելի ցրման և հավաքման մասին ուսուցանելիս Նեփին օգտագործեց Եսայիայի մարգարեությունները, որպեսզի ցույց տա, որ Տերը չի մոռանա Իսրայելի ցրված տունը: Նա նաև ուսուցանեց, որ անկախ մեր տառապանքի աղբյուրից՝ Հիսուս Քրիստոսն ուժ և բժշկում է առաջարկում նրանց, ովքեր Իրեն են փնտրում:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

1 Նեփի 16–18

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել Տիրոջ առաջնորդությունն իրենց կյանքում և հետևել այդ առաջնորդությանը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք նկատել, թե օրվա ընթացքում ինչ ձևերով է Տերն առաջնորդում և ուղղորդում իրենց։

  • Նկարներ. Լիահոնայի մեկ կամ մի քանի նկար

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներն ավարտեն դասի ընթացքում հանձնարարված աղյուսակի կազմումը, նրանց առաջարկեք աղյուսակի կամ գրատախտակի օգնությամբ ներկայացնել այն, ինչ սովորեցին Լիահոնայի մասին: Այնուհետև կարող են քննարկել, թե այդ ճշմարտություններն ինչպես են առնչվում Սուրբ Հոգու պարգևը հասկանալու և օգտագործելու հետ:

1 Նեփի 16–17

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին սովորել, թե ինչպես համադրել սուրբ գրությունները և հավատքով դիմակայել դժվարություններին:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ 1 Նեփի 19.23 հատվածը և մտածել, թե ինչ է նշանակում համադրել սուրբ գրությունները մեր կյանքի իրավիճակների հետ:

  • Տեսանյութեր. «Տերն առաջնորդում է Լեքիի ճամփորդությունը» (16:18, դիտել 5:33-16:18), «Տերը պատվիրում է Նեփիին մի նավ կառուցել» (15:12, դիտել 0:00-12:07)

  • Առցանց ուսուցման առաջարկ. դասի սկզբում ներկայացված սցենարը կարող է լավ հնարավորություն լինել՝ հետևելու, թե ուսանողներն ինչպես են կատարում սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը: Սցենարի փոխարեն կարող եք էկրանին ցուցադրել նմանատիպ մի հարց. «Ի՞նչ մտահոգություններ ունեն դեռահասները սուրբ գրությունների ընթերցանության հետ կապված», և հնարավորություն տալ ուսանողներին անանուն հարցման կամ հարց ու պատասխանի գործառույթի միջոցով պատասխանել հարցին:

1 Նեփի 17–18

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին սեր ու երախտագիտություն զգալ Տիրոջ հանդեպ՝ անկախ իրենց հանգամանքներից:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել իրենց ունեցած փորձառություններով, որոնք նրանց օգնել են ավելի մեծ սեր ու երախտագիտություն զգալ Աստծո հանդեպ:

  • Տեսանյութեր. «Լեքիի ընտանիքը ճամփորդում է դեպի ավետյաց երկիր» (12:53, դիտել 3:13-11:31) «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» (13:42, դիտել 3:5-24:40)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Նեփիի և Լամանի ու Լեմուելի գործողություններն ու մոտեցումը համեմատող վարժության համար ուսանողներին առաջարկեք ընտրել «Ճամփորդություն անապատով» կամ «Նավ է կառուցում» պատմություններից մեկը: Ապա հանձնարարեք նրանց կարդալ սուրբ գրությունների այն հատվածները, որոնք համապատասխանում են նրանց ընտրությանը և պատրաստվել ու դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:

1 Նեփի 19–22

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին զգալ Տիրոջ սերը նրանց և բոլոր մարդկանց հանդեպ և նրանց Իր շուրջը հավաքելու Տիրոջ ցանկությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք խնդրել պատրաստվել և դասին ներկայացնել, թե որ երկու կամ երեք բառերը կօգտագործեին, որպեսզի նկարագրեին այն, ինչ զգում է Հիսուս Քրիստոսը իրենց հանդեպ:

  • Տեսանյութ. «Աստված ծրագիր ունի ձեզ համար» (7:06)

Վարդապետության սերտման կրկնություն 2

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածների սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:

Նշում. Վարդապետության սերտման հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել և պատրաստ լինել քննարկել ցանկացած սուրբ գրություն, որն օգնել է իրենց կյանքում:

  • Պարագաներ. երկու թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար, որոնցով կպատրաստեն հուշաթերթեր, նկարչության պարագաներ, օրինակ՝ գունամատիտներ կամ մարկերներ

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներն ավարտեն իրենց հուշաթերթերի պատրաստումը, նրանց առանձնացրեք քննարկման սենյակներում (զույգերով կամ փոքր խմբերով), որպեսզի կարողանան վարժվել՝ իրենց հուշաթերթերում նշված վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը մտապահելու համար: Մի ուսանող կարող է իր հուշաթերթի մի կողմը պահել տեսախցիկի դիմաց, իսկ քննարկման սենյակի մյուս ուսանողը կամ ուսանողները կարող են մի քանի անգամ կրկնել հուշաթերթի մյուս կողմում գրվածը:

Տպել