«2 Նեփի 26–30. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 26–30. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 26–30
Ակնարկ
Հիսուս Քրիստոսը խոստացավ վերջին օրերին երկրի վրա հրաշալի աշխատանք կատարել՝ վերականգնել Իր ավետարանը, այդ թվում՝ Մորմոնի Գիրքը: Նեփին բացահայտել էր սատանայի որոշ կեղծ գաղափարներն ու ռազմավարությունները, որոնք նա օգտագործելու էր՝ մարդկանց Հիսուս Քրիստոսից շեղելու փորձ կատարելու համար: Նա բացատրել է, որ գիտելիքը Երկնային Հորից հաճախ գալիս քիչ-քիչ, երբ մենք պատրաստ ենք շարունակել ստանալ այն, ինչ Նա մեզ ուսուցանում է: Նեփին մարգարեացել է նաև, որ վերջին օրերում շատ մարդիկ մերժելու են Մորմոնի Գիրքը, քանի որ արդեն ունեն Աստվածաշունչը:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
2 Նեփի 27
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ երախտագիտություն զգալ Տիրոջ հանդեպ՝ երկրի վրա Մորմոնի Գրքի վերականգնման համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել մի մարդու մասին պատմությամբ, որը նրանց կամ նրանց ծանոթի համար որևէ հրաշալի գործ է կատարել: Օրինակ՝ գուցե ինչ-որ մեկը փրկել է նրանց ինչ-որ վտանգավոր իրավիճակից կամ նրանց մեծ նվեր է տվել:
-
Տեսանյութեր. «Լուծել կյանքի խնդիրները Մորմոնի Գրքի միջոցով» (1:00), «Մորմոնի Գիրքը. ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» (15:01, դիտեք 5:38-11:26-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ուսանողներին բաժանել առանձին քննարկման սենյակներում և հանձնարարել նրանց իրենց խմբերում լրացնել այս դասի աղյուսակը:
2 Նեփի 28.1–26
Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ճանաչել սատանայի խորամանակ մարտավարությունը և այն հաղթահարելու համար դիմել Փրկչի օգնությանը:
-
Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել դիտել «Հոգևոր կոկորդիլոսներ» տեսանյութը (8:19) կամ «Շարունակ արթուն լինեք աղոթքում» (15:59) տեսանյութի 1:27-5:00 հատվածը և մտածել, թե գիշատիչ կենդանիներին հասկանալն ինչպես կարող է կարևոր ճշմարտություններ ուսուցանել սատանայի մարտավարության մասին: Երկու տեսանյութն էլ հասանելի են այստեղ՝ ChurchofJesusChrist.org:
-
Առցանց ուսուցման առաջարկ. դասի այս հատվածում, երբ ուսանողները փնտրում են սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների ուսմունքներ, որոնք կարող են օգնել նրանց հաղթահարել սատանային, կարող եք ուսանողներին առաջարկել զրուցարանի օգնությամբ փոխանցել իրենց գտածը: Ընտրեք մի քանի սուրբ գրության հղում կամ հայտարարություն, որոնք կարող եք կարդալ դասարանով:
2 Նեփի 28.27–32
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ավելի խորը հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է բացահայտում մեզ ճշմարտությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ 2 Նեփի 28.30 հատվածը և պատրաստվել դասին՝ կիսվելու մի օրինակով, թե ինչպես է Աստված մաս առ մաս ուսուցանում մեզ Իր ավետարանը:
-
Առարկա. մեծ չափերի որևէ սննդատեսակ՝ ուսանողի հետ կիսվելու համար
-
Տեսանյութ. «Լույսի նմուշներ. Հայտնության ոգին» (3:04)
Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել 2 Նեփի 28.30 հատվածի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել հիշել «2 Նեփի 28.30. Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում» հատվածի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը:
-
Բովանդակություն ցուցադրման համար. «Գործնական կիրառում» բաժնի սցենարները և քննարկման հարցերը
-
Առցանց ուսուցման առաջարկ. երբ հարցնեք ուսանողներին, թե ինչ է նշանակում «տող առ տող», կարող եք խրախուսել նրանց իրենց տեսախցիկի օգնությամբ ցուցադրել մի բան, որի համար նրանք պետք է սովորեն ինչպես անել տող առ տող կամ մաս առ մաս:
2 Նեփի 29
Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի պատրաստակամ լինել՝ ստանալու Տիրոջ խոսքն իրենց կյանքում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչ են անում Աստծո հետ հաղորդակցմանն ավելի բաց լինելու համար:
-
Տպագիր նյութ. հարցաթերթ՝ ուսանողներին փոխանցելու կամ ցուցադրելու համար, որպեսզի կարողանան լրացնել այն իրենց օրագրերում:
-
Առարկա. դատարկ բաժակ
-
Տեսանյութ. «Մորմոնի Գրքի պատմությունը» (5:15)
-
Առցանց ուսուցման առաջարկ. երբ հարցնեք «Ի՞նչ եք կարծում, Աստված ի՞նչ գիտելիք և օրհնություններ է ցանկանում, որ մենք ստանանք Մորմոնի Գրքի միջոցով», կարող եք ուսանողներին ներկայացնել 2017 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովին հնչած նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Մորմոնի Գիրքը. ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» ուղերձը: (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017թ., 60–63) Կարող եք ցուցադրել նրա ուղերձի տեսանյութի 5:35-8:44 հատվածը՝ այս հարցին մարդկանց պատասխանների օրինակներ լսելու համար: