«Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30. «Տող առ տող, ցուցում առ ցուցում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30
«Տող առ տող, ցուցում առ ցուցում»
Նախորդ՝ «2 Նեփի 28.27–32» դասին դուք ուսումնասիրեցիք 2 Նեփի 28.30 հատվածը և իմացաք, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր պատրաստ են ստանալու այն: Այս դասը կօգնի ձեզ հիշել 2 Նեփի 28.30 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Նախորդ՝ «2 Նեփի 28.27–32» դասին դուք սովորեցիք, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր կստանան այն: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ, ապա կատարեք հետևյալ գրավոր վարժությունը, որը կօգնի ձեզ պատրաստվել բացատրելու այս ճշմարտությունը.
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «տող առ տող»:
-
Ըստ ձեզ՝ Աստծո կողմից մեզ արդեն տրված ճշմարտությունը ստանալով, ինչպե՞ս ենք պատրաստվում ավելին ստանալ:
Ընտրեք այս իրավիճակներից մեկը, որոնցում մարդը կարող է Աստծո օգնության կարիքն ունենալ.
-
Ունենալ խորհրդի կարիք որևէ խնդրի վերաբերյալ, որին մարդը բախվել է:
-
Ցանկանալ ավելի ամուր հարաբերություն ստեղծել Փրկչի հետ:
-
Ցանկանալ հասկանալ իր հայրապետական օրհնությունը:
Համառոտ բացատրություն գրեք 2 Նեփի 28.30 հատվածից ձեր սովորածի վերաբերյալ, որը կարող է օգնել ձեր ընտրած իրավիճակում:
Գործնական կիրառում
Կարդացեք ստորև ներկայացված երկու սցենարները նույն ծխի երիտասարդների մասին, որոնք հաճախում են ծոմի և վկայության ժողովին: Ժողովի ժամանակ յուրաքանչյուրը տարբեր մտքեր ունի:
-
Թոմասն ինքն իրեն հարց է տալիս, թե ինչն իր հետ այնպես չէ: Նա հավատում է Աստծուն և հավատում է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Բայց նա զգում է, որ իր վկայությունը թույլ է ծխի մյուս անդամների համեմատ: Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք հնարավոր է, որ ինքը երբևէ անձամբ իմանա այն ամենը, ինչի մասին վկայում են ուրիշները:
-
Հանդիպման կեսից Լիզը դադարում է ուշադրություն դարձնել վկայություններին: Նա մտածում է. «Ես արդեն լսեցի նրանց ասած յուրաքանչյուր բառ և արդեն գիտեմ, որ այդ ամենը ճշմարիտ է»: Նա նաև ավելի քիչ ցանկություն է զգացել կարդալ սուրբ գրությունները և հաճախել սեմինարիա, քանի որ զգում է, որ իր վկայությունն արդեն բավականաչափ ուժեղ է:
Նկարագրեք, թե ինչպես կօգտագործեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը, որպեսզի օգնեք Թոմասին կամ Լիզին իրենց իրավիճակում: Անհրաժեշտության դեպքում ձեզ կարող են օգնել հետևյալ հարցերը:
Գործեք հավատքով
Կարդացեք պարբերություն 7-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:
-
Այս պարբերությունից ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Թոմասին կամ Լիզին գործել հավատքով:
-
2 Նեփի 28.30 հատվածի ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել Թոմասին կամ Լիզին գործել հավատքով:
Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Օգտագործելով 2 Նեփի 28.30 հատվածից ձեր սովորածը՝ ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Թոմասին կամ Լիզին ավելի շատ տեսնել իրենց իրավիճակը՝ ինչպես Տերն է տեսնում:
-
Ի՞նչ այլ ճշմարտություններով կկիսվեիք, որպեսզի օգնեիք նրանց տեսնել իրենց մտահոգությունները հավերժության հեռանկարով:
-
Ի՞նչ գիտեք Աստծո մասին, որը կարող էր օգնել նրանց տեսնել իրենց այնպես, ինչպես Նա է տեսնում:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Թոմասի կամ Լիզի համար իրենց մտահոգությունների մասին ծնողների կամ եկեղեցու ղեկավարների հետ խոսելը ինչո՞ւ կարող է օգտակար լինել:
-
Սուրբ գրությունների ո՞ր հատվածների կամ պատմությունների մասին կարող եք մտածել, որոնք կարող էին օգնել նրանց: