«2 Նեփի 29. Ավելին ստանալ Աստծո խոսքերից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 29», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 29
Ավելին ստանալ Աստծո խոսքերից
Շատ մարդիկ հավատում են, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է: Սակայն ոչ բոլորն են պատրաստ ավելին ստանալ Աստծո խոսքերից, քան արդեն ստացել են: Նեփին մարգարեացել էր, որ վերջին օրերում շատ մարդիկ են մերժելու Մորմոնի Գիրքը, քանի որ արդեն ունեն Աստվածաշունչը: Տերը ցանկանում է, որ իմանանք, որ Նրա ավետարանը բոլոր մարդկանց համար է, և որ Նրա խոսքը Աստվածաշնչով չի սահմանափակվում: Այս դասը նպատակ ունի օգնել ձեզ՝ ավելի պատրաստակամ լինել՝ ստանալու Աստծո խոսքը ձեր կյանքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատրաստ լինել՝ ստանալու ավելի մեծ հասկացողություն
Պատկերացրեք, որ Օլիվերը 15 տարեկանում որոշել է, որ տվյալ պահին իրեն հասանելի բոլոր տեղեկություններն ու տեխնոլոգիաները այն ամենն են, ինչի կարիքը ինքը երբևէ ունենալու է:
-
Ի՞նչ բաց կթողներ Օլիվերը, եթե դա որոշեր 1950 թվականին: Այդ ժամանակից ի վեր ի՞նչ տեղեկություններ կամ տեխնոլոգիաներ են հասանելի դարձել:
-
Այդ իրավիճակն ի՞նչ առնչություն կարող է ունենալ հոգևոր ճշմարտություններ սովորելու հետ:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ստորև ներկայացվող հայտարարությունը կարդալու ընթացքում մտածեք, թե դրանք ինչ կարող են նշանակել ձեզ համար:
Օ՜, այնքան շատ բաներ կան, որ Երկնային Հայրը կամենում է, որ իմանաք: Ինչպես երեց Նիլ Ա. Մաքսվելն է ուսուցանել. «Նրանց, ովքեր աչքեր ունեն տեսնելու և ականջներ՝ լսելու, պարզ է, որ Հայրը և Որդին տալիս են տիեզերքի գաղտնիքները» [«Խոնարհ ու հնազանդ» (Բրիգամ Յանգ համալսարանի հոգևոր երեկո, 21-ը հոկտեմբերի, 1986թ.), 9 speeches.byu.edu]: (Ռասսել Մ. Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018թ., 95):
Այսօր ուսումնասիրելու ընթացքում մտածեք, թե ինչ կարող եք անել՝ սովորելու այն ամենը, ինչ Աստված ցանկանում է ուսուցանել ձեզ:
Աստծո խոսքը ստանալու տարբեր մոտեցումներ
2 Նեփի 28–29 գլուխներում Նեփին մարգարեացել է վերջին օրերում որոշ մարդկանց կողմից Աստծո խոսքն ավելի շատ ստանալու մոտեցումների մասին: Կարդացեք 2 Նեփի 28.29 և 2 Նեփի 29.3 հատվածները և փնտրեք, թե Նեփին և Տերն ինչ էին ուսուցանում այն մասին, թե որոշ մարդիկ ինչպես են արձագանքելու վերջին օրերում լրացուցիչ սուրբ գրություններ ստանալուն:
-
Ի՞նչ գտաք:
-
Ի՞նչ պատճառներով մարդիկ կարող էին ունենալ այս տեսակետը:
Վերցրեք մի դատարկ բաժակ և մտածեք, թե այն ինչի համար կարող է օգտագործվել: Այժմ շրջեք բաժակը: Արդյո՞ք այն կարող է օգտագործվել այն նույն նպատակով, ինչի համար նախատեսված էր: Սա համեմատեք Մորմոնի Գրքի և մարդու կյանքի վրա դրա հավանական ազդեցության հետ:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ գիտելիք և օրհնություններ է Աստված ցանկանում, որ մենք ստանանք Մորմոնի Գրքի միջոցով:
Կարդացեք 2 Նեփի 29.7–11 հատվածները և փնտրեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ է ցանկանում, որ իմանան Մորմոնի Գիրքը մերժող մարդիկ:
-
Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս հատվածներից:
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. Աստված հիշում է բոլոր մարդկանց և նրանց հետ խոսում է բոլոր ազգերի մեջ:
-
Ի՞նչ տարբեր եղանակներով է Աստված խոսում բոլոր ազգերի Իր զավակների հետ:
-
Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ Աստված հիշում է ձեզ և խոսում է ձեզ հետ:
Դիտեք «Մորմոնի Գրքի պատմություն» տեսանյութը (5:15), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, որպեսզի տեսնեք, թե ինչպես մի մարդ օրհնվեց, քանի որ բաց էր Աստծո խոսքն ընդունելու համար:
-
Թվարկեք բոլոր այն ուղիները, որոնցով Աստված Իր խոսքը հասանելի է դարձրել ձեզ:
-
Մտածեք, թե որքանով եք պատրաստ ստանալու Աստծո խոսքը այս ուղիներից յուրաքանչյուրի միջոցով: (կարող եք մի պարզ բաժակ նկարել յուրաքանչյուր ձևի կողքին, որով դուք առավել ընկալունակ եք զգում Տիրոջը լսելու համար):
-
Գրի առեք մեկ կամ մի քանի փոփոխություններ, որոնք կարող եք կատարել, որպեսզի ավելի պատրաստ լինեք ընդունելու Աստծո խոսքը այս ձևերից ևս մի քանիսով: