Սեմինարիա
2 Նեփի 31–33. Ակնարկ


«2 Նեփի 31–33. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 31–33. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 31–33

Ակնարկ

Նեփին ուսուցանել է, որ Աստծո արքայությունում փրկվելու համար խիստ կարևոր է Հիսուս Քրիստոսին հետևելը՝ մկրտվելու և Սուրբ Հոգին ստանալու միջոցով: Հիսուս Քրիստոսին հետևելու և ուխտի ճանապարհի մասին իր ժողովրդին ուսուցանելուց հետո Նեփին զգաց, որ նրանք դեռ չգիտեն ինչ անել մկրտությունից հետո: Նա պատասխանեց՝ խրախուսելով նրանց «սնվել Քրիստոսի խոսքերով» և վստահեցրեց, որ Փրկչի խոսքերը կուղղորդեն նրանց (2 Նեփի 32.3): Նա նաև հիշեցրեց նրանց աղոթքի և օրհնությունների կարևորության մասին, որոնք գալիս են Երկնային Հոր հետ կանոնավոր հաղորդակցումից:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

2 Նեփի 31.1–13

Դասի նպատակը. այս դասը կoգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ և բացատրել մկրտության և դրանից եկող օրհնությունների կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին խրախուսեք մտածել՝ ինչպես կբացատրեին այն, թե մարդն ինչու կարող է ցանկանալ մկրտվել: Ցանկության դեպքում կարող են հարցնել ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի կամ որևէ ընկերոջ, թե նրանք ինչու են որոշել մկրտվել:

  • Տեսանյութեր. «Հիսուսի մկրտությունը» (2:54), «Մկրտություն» (3:13)

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողները կարդան 2 Նեփի 31.5–11 հատվածները, կարող եք ցուցադրել մեկ կամ մի քանի հատված, որոնք ցանկանում եք քննարկել: Ուսանողներին առաջարկեք առկայության դեպքում օգտագործել մեկնաբանության գործիքը և ընդգծել յուրաքանչյուր հատվածի այն մասերը, որոնք տպավորել են նրանց, ինչպես նաև՝ կիսվել, թե ինչ են սովորել այդ բառերից կամ արտահայտություններից։

2 Նեփի 31.14–21

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել առաջ շարժվելու և գործն ավարտին հասցնելու իրենց ցանկությունը, որպեսզի մի օր նրանք հասնեն իրենց վերջնական նպատակակետին՝ հավերժական կյանք իրենց Երկնային Հոր հետ:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչպես կարող են օգնել մեկին, որը դժվարությամբ է ցանկանում շարունակել արդարությամբ առաջ շարժվել Երկնային Հոր մոտ վերադառնալու իր ճանապարհին

  • Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում ներկայացված երկու հարցը, որոնց ուսանողները պետք է պատասխանեն իրենց օրագրերում

  • Տեսանյութեր. «Դու երբեք մենակ չես» (2:54), «Նեփին ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը» (5:10, դիտել 2:55-3:47), «Վաղը Տերը հրաշքներ կգործի ձեր մեջ» (19:24, դիտել 15:12-16:20)

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին խնդրեք նկարել և վերնագրել 2 Նեփի 31.17–20 հատվածներում նկարագրված ուղին․ կարող եք առաջարկել նրանց նկարել թղթի վրա կամ իրենց համակարգչում և շարժական սարքում: Կարող եք նույնիսկ մի ուսանողի առաջարկել նկարել առցանց գրատախտակի օգնությամբ:

2 Նեփի 32.1–7

Դասի նպատակը. այս դասը նպատակ ունի օգնել ուսանողներին սնվել Հիսուս Քրիստոսի խոսքերով:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը համեմատել ուտելու հետ և խրախուսեք նրանց պատրաստվել՝ դասի ընթացքում իրենց գաղափարներով կիսվելու համար:

  • Բովանդակություն ցուցադրման համար. ուտելիքների, օրինակ՝ թեթև նախաճաշի, լանչի կամ խնջույքի նկարներ

  • Տեսանյութ. «Ե՛կ, հետևի՛ր ինձ. Լիտո» (0:59)

  • Առցանց ուսուցման առաջարկ. որպես Քրիտոսի խոսքերով սնվելու թեմայի նշանակության մասին քննարկման մաս՝ ուսանողները կարող են գտնել իրենց սեփական նկարները, որոնցում ներկայացված են իրենց սիրելի ուտեստները: Առաջարկեք նրանց իրենց համակարգիչների կամ շարժական սարքերի օգնությամբ գտնել ուտեստների նկարներ, որոնք իրենք սիրում են և խնդրեք նրանց էկրանին կիսվել այդ նկարներով:

Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.3

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել 2 Նեփի 32.3 վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. Հնարավոր է՝ նախորդ դասի վերջում ուսանողները հնարավորություն են ունեցել վարժություններ կատարել «սնվել Քրիստոսի խոսքերով» արտահայտության շուրջ: Նրանց առաջարկեք շարունակել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը և պատրաստվել ու դասին կիսվել իրենց փորձառությամբ:

  • Բովանդակություն ցուցադրման համար. սպասքավորված սեղանի նկար

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգուց բաղկացած խմբերի և առանձնացնել նրանց քննարկման սենյակներում, որպեսզի միմյանց բացատրեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Եթե որևէ մեկը չհասկանա սկզբունքներից մեկը, խմբի մյուս անդամներին առաջարկեք օգնել նրան:

2 Նեփի 32.8–9

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել աղոթքի միջոցով իրենց Երկնային Հոր հետ հաղորդակցվելու ցանկությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել մտածել, թե ինչ հաճախականությամբ են աղոթում և ինչու:

  • Տեսանյութեր. «Ես աղոթում եմ, երբ …» (1:56), «Աստված ցանկանում է, որ աղոթեք» (3:28)

  • Տպագիր նյութ. «Իմացեք ավելին աղոթքի մասին»

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ դասի ավարտին մոտ ուսանողներն ավարտեն առնվազն երկուսից երեք վարժություն, նրանց առաջարկեք զրուցարանում գրել մեկ նախադասություն՝ ամփոփելով որևէ բան իրենց սովորածից կամ ասել, թե ինչն էր կարևոր իրենց համար: Ընտրեք մի քանի ուսանողի և խնդրեք, որ մի փոքր մանրամասնեն իրենց գրածը: