Մեզ տրված ամենահիմնական պատվիրաններից մեկը Երկնային Հորն աղոթելն է: Բայց աղոթելիս շատ բաներ կարող են խոչընդոտ լինել մեր ճանապարհին: Նեփին իր ժողովրդին հիշեցրեց աղոթքի կարևորության և կանոնավոր կերպով Երկնային Հոր հետ հաղորդակցվելուց եկող օրհնությունների մասին: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել աղոթքի միջոցով Երկնային Հոր հետ հաղորդակցվելու ձեր ցանկությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ե՞րբ եք դուք աղոթում
Մտածեք բազմաթիվ եղանակների մասին, որոնցով կարող եք ճշգրիտ լրացնել հետևյալ հայտարարությունը. ես աղոթում եմ, երբ …
Հնարավորության դեպքում դիտեք «Ես աղոթում եմ, երբ …» տեսանյութը (1:56), որպեսզի տեսնեք, թե տարբեր մարդիկ ինչպես են ավարտել նախադասությունը: Տեսանյութը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:
Մի պահ մտածեք, թե որքան հաճախ եք աղոթում Երկնային Հորը և ինչու եք աղոթում: Ձեր ուսումնասիրությունը շարունակելու ընթացքում խորհեք, թե Երկնային Հայրն ինչպես է օրհնում ձեր աղոթքների համար, ինչպես նաև՝ ինչպես եք զգում, որ Նա գուցե կամենում է, որ բարելավեք հաղորդակցումը Նրա հետ:
Նեփիի ուսմունքները աղոթքի մասին
Երբ Նեփին իր ժողովրդին ուսուցանում էր մնալ դեպի հավերժական կյանք տանող նեղ ու անձուկ արահետի վրա և սնվել Քրիստոսի խոսքերով (տես 2 Նեփի 31.19–20, 32.1–3), նա ուսուցանեց, թե ինչպես կարող են իմանալ Նրա խոսքերի ճշմարտացիությունը:
Այնուհետև Նեփին շարունակեց ուսուցանել աղոթքների կարևորության մասին:
Կարդացեք 2 Նեփի 32.8–9 հատվածը և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Նեփին աղոթքի մասին:
Ի՞նչ ճշմարտություններ գտաք:
Նեփիի ուսուցանած ճշմարտություններից մի քանիսն են.
Եթե մենք միշտ աղոթենք, Երկնային Հայրը կնվիրագործի մեր ջանքերը մեր հոգիների բարօրության համար:
Երկնային Հայրը կամենում է, որ մենք աղոթենք:
Սատանան չի կամենում, որ մենք աղոթենք:
Դուք պետք է միշտ աղոթեք:
Հաղորդակցումը մեր Երկնային Հոր հետ
Վարժություն Գ-ի համար ուսանողները կարող են մտածել մի քանի օրինակների շուրջ․ երբ Նեփին աղոթում է, և նրա կապերը քանդվում են (տես 1 Նեփի 7.16–19), և երբ Լեքին աղոթում է ուղղորդում ստանալու համար, որպեսզի օգնի Նեփիին իր ընտանիքի համար սնունդ ձեռք բերել (տես 1 Նեփի 16.21–26, 30–32):
Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին իրենց կատարած վարժություններից: Դա թույլ կտա ուսանողներին սովորել իրենց դասընկերների փորձառություններից: Ուսանողները կարող են կիսվել նաև իրենց ունեցած հարցերով: Այդ դեպքում առաջարկեք այլ ուսանողների օգնել պատասխանել հարցերին՝ հիմնվելով իրենց ուսումնասիրածի և իրենց սեփական փորձի վրա:
Ի՞նչ եմ ուզում հիշել
Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր: Կարող եք գրել այն, ինչը ցանկանում եք հիշել կամ անել արդյունքում: Օրինակ՝ գուցե ցանկանում եք ավելի հաճախ աղոթել, ձգտել իմանալ, թե Տերն ինչպես կօրհնի ձեզ աղոթելիս և գործելիս կամ ձգտել հաղթահարել ցանկացած գայթակղություն, որը զգում եք չաղոթելու համար::
Եթե զգաք, որ տեղին է, կարող եք ուսանողներին առաջարկել ընդմիջում անել և լուռ աղոթել՝ կիրառելով այն, ինչ մտածել են աղոթքի վերաբերյալ: