Սեմինարիա
Հակոբ 1–4. Ակնարկ


«Հակոբ 1–4. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2023)

«Հակոբ 1–4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 1–4

Ակնարկ

Նախքան մահանալը Նեփին իր կրտսեր եղբայր Հակոբին հանձնեց թիթեղները պահպանելու և դրանց վրա «ամենաարժեքավորը» գրելու պատասխանատվությունը (Հակոբ 1.2): Հակոբն իր ուղերձով մարդկանց մատնանշում էր Հիսուս Քրիստոսին՝ օգնելով նրանց խուսափել անհավատության և մեղքի հետևանքներից: Նա Աստծո հայտնությունից գիտեր, որ նեփիացիները տառապում էին տարբեր մեղքերից: Նա մի քարոզ կարդաց, որում անդրադառնում էր հպարտության մեղքին և ուսուցանում էր մաքրաբարոյության օրենքը: Նրա ուսմունքները կարող են օգնել մեզ հաղթահարել մեղքը մեր կայնքում և դարձի գալ դեպի Փրկիչը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել 2 Նեփի 32.8–9 հատվածի վարդապեության սերտման հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել մտաբերել իրենց կամ որևէ ծանոթի կյանքի մի ժամանակաշրջան, երբ անկեղծ աղոթքն օգնել է նրանց ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ուսանողներին առաջարկել զրուցարանի միջոցով պատասխանել հարցերին: Դա ուսանողներին թույլ կտա պատրաստել պատասխանները՝ նախքան դրանք ուղարկելը, դա նաև կխրախուսի մասնակից լինել այն ուսանողներին, որոնք սովորաբար պատասխաններ չեն առաջարկում:

Հակոբ 1

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել եղանակներ, որոնք կօգնեն ուրիշներին դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Հակոբ 2.1–21

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ ընդունելով հպարտության մեղքը և դիմակայելով դրան:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել օրինակներով, թե այսօր աշխարհում ինչպես է դրսևորվում հպարտությունը:

  • Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում ներկայացված սցենարները, նախագահ Էզրա Թավտ Բենսոնի և երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթներից մեջբերումները և եզրափակիչ հրավերը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին կարող եք բաժանել քննարկման սենյակներում, որպեսզի ուսումնասիրեն Հակոբ 2.17–21 հատվածները և քննարկեն այդ հատվածին առնչվող հարցերը: Կարող եք բոլոր քննարկման սենյակներին հաղորդագրություններ ուղարկել՝ հիշեցնելու հարցերի մասին:

Հակոբ 2.22–35

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հետևել մաքրաբարոյությանը, ինչպես Տերը:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարին հարցնել մաքրաբարոյության օրենքին հետևելու օրհնությունների մասին: Կարող եք նաև կապվել ծնողների հետ՝ տեղեկացնելով, որ ուսանողները սովորելու են մաքրաբարոյության օրենքի մասին, որպեսզի ծնողները կարողանան ցանկության դեպքում տանը շարունակել քննարկումը:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Տիրոջ չափանիշներն աշխարհի չափանիշների հետ համեմատող գծապատկեր

  • Տեսանյութեր. «Հաստատ կանգնեք սուրբ տեղերում» (16:07, դիտել 3:22-4:50-ը), «Հակոբն ուսուցանում է մաքրաբարոյության մասին» (4:53, դիտել 0:20-1:51-ը), «Ես ընտրում եմ մաքուր լինել» (4:19)

  • Նյութեր ուսանողների համար. «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի (2011) օրինակը յուրաքանչյուր ուսանողի համար

Հակոբ 4

Դասի նպատակը. այս դասը կգնի ուսանողներին ամրապնդել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը՝ բացահայտելով, գրառելով և մտածելով Հակոբի ուսուցանած սկզբունքների և ճշմարտությունների մասին:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել կարդալ Հակոբ 4.7–14 հատվածները և պատրաստվել՝ դասի ընթացքում կիսվելու իրենց գտած սկզբունքներով և ճշմարտություններով, որոնք, նրանց կարծիքով, այսօր հատկապես անհրաժեշտ են աշխարհում:

  • Նյութեր ուսանողների համար. գրիչից կամ մատիտից բացի մեկ այլ բան, որով ուսանողները կարող են ալյումինե նրբաթիթեղի կամ թղթի վրա գծագրել կամ փորագրել որևէ պարբերություն

  • Բովանդակություն ցուցադրման համար. պարբերակներ դասի վերջում, որոնք օգնում են ուսանողներին խորհել իրենց բացահայտած ճշմարտության շուրջ

  • Առցանց ուսուցման առաջարկ. մի քանի ուսանողի կարող եք առաջարկել կիսվել Հակոբ 4.7–14 հատվածներում իրենց գտած սկզբունքով և ճշմարտությամբ՝ օգտվելով զրուցարանի գործառույթից: Հետո մյուս ուսանողները կարող են կիսվել հարցերով, որպեսզի դասարանը խորհի սկզբունքի կամ ճշմարտության շուրջ: