Սեմինարիա
Հակոբ 1. Համոզել ուրիշներին գալ դեպի Քրիստոս


«Հակոբ 1. Համոզել ուրիշներին գալ դեպի Քրիստոս», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հակոբ 1. Համոզել ուրիշներին գալ դեպի Քրիստոս», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 1

Համոզել ուրիշներին գալ դեպի Քրիստոս

միսիոներներն ուսուցանում են ընտանիքին

Մահից առաջ Նեփին իր կրտսեր եղբայր Հակոբին հանձնեց թիթեղները պահպանելու և դրանց վրա «ամենաարժեքավորը» գրելու պատասխանատվությունը (Հակոբ 1.2): Հակոբն իր ուղերձով մարդկանց մատնանշում էր Հիսուս Քրիստոսին՝ օգնելով նրանց խուսափել անհավատության և մեղքի հետևանքներից: Այս դասը կօգնի ձեզ բացահայտել այն ուղիները, որոնք մարդկանց կօգնեն գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Օգնեք ուսանողներին ակտիվորեն մասնակցել դասին: Որոշ ուսանողների համար սուրբ գրություններից սովորելու ջանքերը կարող են անսովոր և ինչ-որ չափով՝ դժվար թվալ: Սակայն ուսանողները կարող են զարգացնել իրենց ունակությունները և աստիճանաբար ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ իրենց ուսումնառությանը: Փնտրեք հնարավորություններ, որոնցով կօգնեք ուսանողներին ակտիվ մասնակցություն ունենալ դասարանում և գովեք նրանց ջանքերն ու առաջադիմությունը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել այն դեպքերի մասին, երբ նրանք ուրիշների հետ կխոսեին Հիսուս Քրիստոսի մասին: Խրախուսեք նրանց աղոթքով հնարավորություն խնդրել և տվյալ պահին գործելու քաջություն ունենալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Խոսել ընկերոջ հետ

Ստորև ներկայացվող հարցերը և տեսանյութը կարող են օգնել ուսանողներին քննարկել, թե ինչպես են պատկերացնում ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի մասին խոսելը: Եթե ուսանողներին հանձնարարվել է կատարել նախապատրաստական առաջադրանքը, առաջարկեք նրանց պատմել այն դեպքերի մասին, երբ իրենք կխոսեին Հիսուս Քրիստոսի մասին: Եթե ուսանողներն իրենց զգացողությունների և փորձառության մասին քննարկելու շատ բան ունենան, գուցե տեսանյութը ցուցադրելու անհրաժեշտություն չլինի:

  • Ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի մասին խոսելը ե՞րբ կարող է վախեցնող թվալ: Ի՞նչը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր վախերը:

  • Ձեր ծանոթներից ո՞վ է ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին կիսվելու լավ օրինակ հանդիսանում:

Ջունիոր անունով մի երիտասարդ ավետարանով կիսվելու հիանալի օրինակ է: Նա միակ երիտասարդն էր, որ հաճախում էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի փոքր ճյուղի եկեղեցին: Նա որոշեց իր ընկերներից մեկի հետ խոսել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին և նրան եկեղեցի հրավիրել: Կարող եք դիտել «Հրավիրել բոլորին գալ դեպի Քրիստոս. կիսվել ավետարանով» տեսանյութը (4:30) (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org), և գտնել մեկ կամ երկու բան, որ կարող եք սովորել Ջունիորից ու նրա ճյուղի այլ մարդկանցից:

4:30

Inviting All to Come unto Christ: Sharing the Gospel

Ուրիշների օրինակը մեզ կարող է օգնել և գաղափարներ տալ, թե ինչպես ուրիշներին առաջարկենք գալ դեպի Քրիստոս: Այսօր սովորելիս մտածեք, թե ինչու կցանկանայիք օգնել ուրիշներին գալ դեպի Փրկիչը, և ինչ սովորական ու բնական եղանակներով կանեիք դա:

Համոզել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ

Մահանալուց առաջ (տես Հակոբ 1.12) Նեփին իր կրտսեր եղբայր Հակոբին փոխանցեց պատասխանատվություն՝ փոքր թիթեղների վրա գրելու այն, ինչ Տերը պատվիրել էր նրան կատարել: Փոքր թիթեղները հոգևոր խոհերի մասին են, իսկ մյուս թիթեղները նվիրված էին ժողովրդի պատմությանը (Հակոբ 1.1–3):

Կարդացեք Հակոբ 1.4–6 հատվածը և գտեք, թե ինչ էր Նեփին խնդրել Հակոբին, որ ներառի թիթեղների գրվածքներում և ուսուցանի մարդկանց:

  • Ինչե՞ր գիտեին Նեփին և Հակոբը: Ինչպե՞ս են նրանք իմացել այդ բաների մասին:

Ուսանողներին օգնեք հասկանալ, թե ինչ վկայություն ուներ Հակոբը Հիսուս Քրիստոսի մասին, և դա ինչպես մղեց նրան գործելու:

Կարդացեք Հակոբ 1.7–8 հատվածը և գտեք, թե ինչ արեց Հակոբը իր հասկացողության շնորհիվ: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչը մղեց Հակոբին գործելու: Ստորև ներկայացվող բացատրությունները կարող են պարզաբանել Հակոբի դրդապատճառը:

«Ըմբռնեք նրա մահը».Հակոբը նեփիացիներին հավանականորեն առաջարկել է մտածել այն մասին, որ Հիսուս Քրիստոսը իրենց համար է մեռնում և քավում է իրենց մեղքերը:

«Կրեք նրա խաչը».այս արտահայտությունը վերաբերում է անաստվածությունից և աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու պատվիրանին և Տիրոջ պատվիրանները պահելուն (տես Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը, Մատթեոս 16.26 [Մատթեոս 16.24-ում, տողատակի ե գրառում], Ղուկաս 9.23, 2 Նեփի 9.18): Այն նաև նշանակում է, որ Փրկչին հետևելիս մենք կարող ենք ցույց տալ համբերելու և զոհաբերելու մեր պատրաստակամությունը:

  • Որո՞նք են ձեզ ոգեշնչում այն պատճառներից, որոնց մասին գրել էր Հակոբը։ Ի՞նչ այլ պատճառներ կարող եք մտածել, որոնցով ուրիշներին կառաջարկեք գալ դեպի Քրիստոս:

Կարող եք ուսանողներին հարցնել, թե հատվածների որ արտահայտությունները հասկանալու համար է նրանց օգնություն անհրաժեշտ: Ուսանողներին առաջարկեք օգնել միմյանց:

Անհրաժեշտության դեպքում կարող եք բերել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի բացատրությունները:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներում նկարագրված Հակոբի օրինակից:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Հակոբի օրինակից, այն է, որ Հիսուս Քրիստոսի և Նրա թագավորության մասին իմանալը կարող է ոգեշնչել մեզ ջանասիրաբար աշխատել, որպեսզի օգնենք ուրիշներին գալ Նրա մոտ:

Ուսանողների համար կարող է օգտակար լինել լսել իրենց մի քանի դասընկերների պատասխանները հետևյալ առաջարկին:

Խորհեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին և մտածեք, թե ինչ ճշմարտություններ կցանկանայիք, որ ուրիշներն իմանան Նրա մասին:

Ուսանողները կարող են որպես խմբային վարժություն անել հետևյալը. մտքերի փոխանակում այնպիսի իրավիճակների մասին, որոնցում նրանք ինչ-որ մեկին կօգնեին գալ դեպի Քրիստոս:

Մի պահ մտածեք, թե ինչ կանեիք, որպեսզի ջանասիրաբար համոզեիք ուրիշներին գալ Քրիստոսի մոտ: Գրեք իրավիճակներ, որոնցում հնարավորություն կունենայիք անելու դա: Յուրաքանչյուր իրավիճակի կողքին գրեք, թե ուրիշներին ինչպես կօգնեիք այդ իրավիճակում ճանաչել և սիրել Հիսուս Քրիստոսին: Կարող եք օգտվել հետևյալ օրինակներից և ավելացնել այլ օրինակներ.

  1. Տանը

  2. Ընկերոջ հետ

  3. Սոցիալական ցանցերում

  4. Ձեր կոչման պարտականություններում կամ սպասավորման միջոցով

Ուսանողներին օգտակար կլինի դասարանում քննարկել, թե իրենց ներկայիս և ապագա կոչումները ինչպես կարող են օգնել իրենց՝ բերել ուրիշներին Քրիստոսի մոտ: Նրանք կարող են տալ սպասավորման մասին իրենց հարցերը կամ կիսվել Տիրոջ Եկեղեցուն ծառայելու մասին խորհրդով:

Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ, երբ որևէ մեկին օգնել եք գալ Քրիստոսի մոտ:

Կարող եք օրինակը ցույց տալ նաև տեսանյութի տեսքով: Ընտրեք հետևյալ տեսանյութերից կամ ձեզ հասանելի այլ տեսանյութերից մեկը:

54:6

2021 Broadcast: Principles of Love, Share, and Invite

«2021-ի հեռարձակում. սիրելու, կիսվելու, հրավիրելու սկզբունքները» (54:06), 0:00-ից մինչև 1:35-ը

5:8

Youth and Young Adults

«Անդամների պատմություններ. պատանիներ և չափահաս երիտասարդներ» (5:08)

6:8

Ministering as the Savior Does

«Սպասավորել Փրկչի ձևով» (6:08)

Երբ մտածում եք, թե ինչ ձևեր կան, օգնելու ուրիշներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ, կարող եք քաջություն ստանալ սուրբ գրությունների խոստումներից և խորհուրդներից:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 15.6, 18.15–16 և բացահայտեք, թե Տերն ինչ է խոստացել նրանց, ովքեր օգնում են ուրիշներին գալ Նրա մոտ:

Կարդացեք Ալմա 31.34–35 և սովորեք Ալմայի օրինակով, որը ցանկացավ օգնել՝ առաջնորդել զորամացիներին դեպի Քրիստոս:

  • Ե՞րբ եք կարողացել օգնել այլ մարդկանց իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ո՞վ է այն անձը, որին կցանկանայիք առաջարկել գալ Քրիստոսի մոտ: Ի՞նչ կարող եք անել՝ նրանց հրավիրելու համար: Ինչպե՞ս կարող եք ապավինել Փրկչին, որ օգնի ձեզ: