Սեմինարիա
Հակոբ 4. «Մեր հավատքը դարձել է անսասան»


«Հակոբ 4. «Մեր հավատքը դարձել է անսասան», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հակոբ 4» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 4

«Մեր հավատքը դարձել է անսասան»

ոսկե թիթեղները

Բառերի փորագրումը մետաղական թիթեղների վրա հեշտ գործ չէր (տես Հակոբ 4.1): Ուրեմն, դա անելու համար Հակոբն ինչո՞ւ պետք է ջանքեր գործադրեր: Նա ապրել էր Փրկչին իմանալու բերկրանքը և ցանկանում էր օգնել մեզ նույնպես գալ դեպի Փրկիչը: Այս դասը կօգնի ձեզ ամրացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ բացահայտելով, գրառելով և խորհելով այն սկզբունքների ու ճշմարտությունների շուրջ, որոնց մասին ուսուցանում էր Հակոբը:

Բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները սուրբ գրություններում: Ուսանողներին օգնեք սովորել բացահայտել սուրբ գրությունների վարդապետությունն ու սկզբունքները խոհուն ջանքերի և ուսումնասիրման միջոցով: Երբեմն դրանք հստակ շարադրված են, երբեմն էլ ուսուցանվում են սուրբգրային պատմության միջոցով: Երբ ուսանողները խորացնեն այս հմտությունը, ավելի մեծ է հավանականությունը, որ ուղղորդում և հարցերի պատասխաններ ստանալու համար նրանք կդիմեն սուրբ գրություններին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել կարդալ Հակոբ 47–14 հատվածը և պատրաստվել՝ կիսվելու որևէ սկզբունքով կամ ճշմարտությամբ, որը նրանց կարծիքով, հատկապես անհրաժեշտ է այսօր աշխարհում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դուք ինչո՞վ կկիսվեիք:

Ստորև ներկայացվող գրավոր վարժության համար կարող եք ուսանողներին առաջարկել Հակոբ 4.1–3 հատվածում կարդալ, թե ինչպես էր Հակոբը նկարագրում, որ թիթեղների վրա գրելը դժվար է: Ապա ուսանողներին առաջարկեք գրիչից կամ մատիտից բացի մեկ այլ կոշտ առարկայով ալյումինե նրբաթիթեղի կամ թղթի վրա մի փոքր պարբերություն խազել կամ «փորագրել»: Դա կարող է օգնել նրանց ավելի լավ գնահատել այն աշխատանքը, որը Հակոբը կատարել է, որպեսզի արձանագրելով մեզ փոխանցի իր խոսքերը:

Հակոբը կատարեց պատվիրանը, փոքր թիթեղների վրա գրելով «մի քանիսն այն բաներից, որոնք [նա] համարում էր ամենաարժեքավորը» (Հակոբ 1.2), որպեսզի գալիք սերունդները կարդան (տես Հակոբ 4.1–3): Պատկերացրեք, որ ձեզ նույն կերպ խնդրել են ապագայի մարդկանց համար մի կարճ ուղերձ գրել:

Գրեք մեկ պարբերություն, որում կներառեք ձեր իմացած կամ զգացած ամենակարևոր բաները, որպեսզի ձեր երեխաներն ու թոռները ապագայում կարդան:

Ուսանողներին առաջարկեք ազատ զգալ և դասարանի հետ կիսվել իրենց գրածի մի մասով:

Հակոբի ուղերձը մեզ

Երբ Հակոբ 4 գլխում ուսումնասիրեք Հակոբի ուղերձը, որը նա ոգեշնչված փորագրել էր, որ մարդիկ կարդան մեր օրերում, հնարավորություն կունենաք կիրառելու այն՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրությունից ստացած օգտակար հմտությունները: Այդ հմտություններն են.

  1. Բացահայտել և գրի առնել սկզբունքները և ճշմարտությունները

  2. Խորհել և տալ հարցեր, որոնք օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ ճշմարտություններն ու սկզբունքները

Այս հտմությունների օգտագործումը կարող է օգնել ձեզ սուրբ գրություններն ուսումնասիրելիս ավելի շատ սովորել և իմանալ Սուրբ Հոգուց:

Դասի ստորև ներկայացվող հատվածը ուսանողներին օրինակով ցույց է տալիս, թե ինչպես ուսումնասիրել այդ հմտությունները:

1. Բացահայտել և գրի առնել սկզբունքները և ճշմարտությունները

Օգտակար է սուրբ գրությունները կարդալիս դադար տալ և գրանցել այն, ինչ սովորում եք՝ որպես ճշմարտության պարզ հայտարարություններ: Կարող եք գրել ձեր սեփական բառերով կամ օգտագործել հենց սուրբ գրությունների բառերն ու արտահայտությունները:

Փորձեք բացահայտել սկզբունքները և ճշմարտությունները.

  • Կարդացեք Հակոբ 4.1, 4–6 հատվածը և փնտրեք, թե ինչն էր ոգեշնչել Հակոբին գրել Փրկչի մասին:

  • Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար:

  • Ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում գրի առեք այն, ինչը ձեր կարծիքով ամենակարևոր ուղերձներն են այդ հատվածներում:

Ուսանողներին առաջարկեք կիսվել բացահայտած սկզբունքների կամ ճշմարտությունների մասին հայտարարություններով: Եթե ուսանողներին օրինակ է անհրաժեշտ, կարող եք տրամադրել ստորև ներկայացված պարբերության թավագիր սկզբունքը:

Հատված 6-ում բացահայտած սկզբունքի օրինակ է այն, որ մարգարեների խոսքերն անկեղծորեն փնտրելը կամրապնդի իմ հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Այս սկզբունքը կարող եք գրանցել ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում՝ հատված 6-ի կողքին:

2. Խորհել և տալ հարցեր

Խորհելը կարող է օգնել ձեզ հասկանալ և կիրառել ձեր բացահայտած սկզբունքներն ու ճշմարտությունները: Կարող եք խորհել հետևյալ հարցերի նման հարցերի շուրջ.

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացված հարցերը կամ տրամադրել դրանց տպագիր օրինակը: Դա կարող է օգնել ուսանողներին ավելի պարզ հասկանալ, թե ինչպես օգտագործել այս հմտությունը: Դա նրանց թույլ կտա նաև հիշել այդ սկզբունքը, երբ փորձեն դասի վերջում ինքնուրույն կիրառել այս հմտությունը:

  • Ըստ ձեզ՝ մեր օրերում մարդկանց ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ այս ճշմարտությունը:

  • Ինչպե՞ս է այն առնչվում իմ կյանքին:

  • Տերն ի՞նչ կհանձնարարեր ինձ անել՝ ելնելով իմ սովորածից:

Ուսանողներին խորհելու ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք կիսվել, թե ինչ իմացան, երբ մտածեցին այդ հատվածում բացահայտած սկզբունքի կամ ճշմարտության շուրջ: Կարող եք կիսվել անձնական օրինակով, թե այդ հատվածում գտած ճշմարտությունն ինչպես է օրհնել ձեր կյանքը:

Ստորև ներկայացվող հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին կիրառել սուրբ գրություններից սովորածը բացահայտելու, գրի առնելու և դրա շուրջ խորհելու հմտությունները: Կարող եք ուսանողներին առաջարկել ընտրել, թե ինչպես են ցանկանում կատարել այս վարժությունը՝ դասընկերոջ հետ, թե առանձին:

Կիրառեք սուրբ գրությունների ուսումնասիրման հմտությունները

Կիրառելք սկզբունքների և ճշմարտությունների բացահայտման, գրանցման և դրանց շուրջ խորհելու հմտությունները.

  1. Ուսումնասիրեք Հակոբ 4.7–14 հատվածը, փնտրելով կարևոր ուսմունքներ Փրկչի մասին, որոնք Հակոբը որոշել էր գրի առնել:

  2. Ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում գրի առեք մեկ սկզբունք կամ ճշմարտություն, որն ըստ ձեզ, կարևոր է, որ այսօրվա աշխարհում ապրող մարդիկ հասկանան:

    Կարող եք ընդմիջել՝ նախքան հաջորդ քայլին անցնելը, և ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել իրենց բացահայտած մեկ սկզբունք կամ ճշմարտություն: Դրանք օրինակներ կհանդիսանան այն ուսանողների համար, որոնք սկզբունքների և ճշմարտությունների բացահայտման ավելի քիչ փորձ ունեն:

  3. Խորհեք ձեր գտածի կարևորության շուրջ: Տվեք հարցեր, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և կիրառել այն ձեր կյանքում: (Հարցերի օրինակները, որոնց շուրջ կարող եք խորհել, ներկայացված են այս դասի սկզբում բերված «Խորհել և տալ հարցեր» բաժնում:)

    Ուսանողներին տեղեկացրեք, որ մի քանի րոպե ունեն, որպեսզի պատրաստվեն և կիսվեն իրենց ընտրած սկզբունքով կամ ճշմարտությամբ, այդ սկզբունքը կամ ճշմարտությունը պարունակող հատվածով, և ինչու են կարծում, որ այն կարևոր է: Նրանք կարող են պատրաստվել և մյուս ուսանողների հետ պարզապես կիսվել իրենց սովորածով: Կամ կարող են պատրաստվել կիսվելու այլ ձևերով, օրինակ՝ ստեղծել մեմ, նկարել նկար կամ սոցիալական ցանցերում կիսվելու գրառում պատրաստել: Կարելի է ցուցադրել ստորև ներկայացվող պարբերակները՝ օգնելով ուսանողներին պատրաստվելիս:

    Ուշադրություն դարձրեք, թե որ ուսանողներն ունեն օգնության կարիք և օգնեք նրանց: Կարող եք կիսվել «Բացատրական և պատմական տեղեկություններ» և «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինների համապատասխան տեղեկություններով:

  • Սկզբունքը կամ ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել դեռահասին ամրապնդել իր հավատքն առ Հիսուս Քրիստոս

  • Սուրբ գրությունների այլ հատվածներ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս սկզբունքը կամ ճշմարտությունը

  • Բաներ, որոնց շուրջ կարող եք խորհել կամ հարցեր, որոնք կարող եք տալ՝ այդ սկզբունքը կամ ճշմարտությունը ավելի լավ հասկանալու համար:

  • Եղանակներ, որոնցով կարող եք կիրառել ձեր սովորածը՝ ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ամրապնդելու համար

  • Օրինակներ, երբ դուք կամ ձեր ծանոթները օրհնվել եք՝ կիրառելով այն, ինչ Հակոբն է ուսուցանել

Ուսանողներին առաջարկեք շրջել սենյակում, գտնել մեկ այլ ուսանողի և հերթով՝ յուրաքանչյուրը երկու րոպե կիսվել իրենց պատրաստածով: Եթե ժամանակը թույլ տա, ուսանողները կարող են փոխել զուգընկերոջը և կրկին հերթով կիսվել պատրաստածով:

Կիսվելուց հետո ուսանողներին առաջարկեք իրենց օրագրում գրի առնել այն ամենը, ինչ սովորեցին և կցանկանային կիրառել իրենց կյանքում: Ուսանողներին առաջարկեք այսօրվա դասին սովորած հմտություններն օգտագործել սուրբ գրություններն անձամբ ուսումնասիրելիս: