Սեմինարիա
Հակոբ 5–7. Ակնարկ


«Հակոբ 5–7. ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2023)

«Հակոբ 5–7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 5–7

Ակնարկ

Հակոբը կիսվել է ձիթենիների մասին Զենոսի այլաբանությամբ, որը խորհրդանշական կերպով ցույց է տալիս Իսրայելի ցրումը և Երկնային Հոր բոլոր զավակներին Նրա շուրջը հավաքելու Տիրոջ շարունակական ջանքերը: Այս այլաբանության վերջին հատվածը խորհրդանշում է վերջին օրերում Տիրոջ գործը՝ ներառյալ այն ջանքերը, որ Նա ու Նրա սպասավորները գործադրում են` հոգիները վերջին անգամ Նրա շուրջը հավաքելու համար: Տարիներ անց այն բանից հետո, երբ Հակոբը կիսվեց այս ուսմունքներով, նեփիացիների շրջանում Շերեմ անունով մի մարդ էր հայտնվել և «գործում էր ջանասիրաբար, որ կարողանար մոլորեցնել մարդկանց սրտերը» (Հակոբ 7.3): Այս դասերը կօգնեն ուսանողներին հաղթահարել իրենց հավատքի հետ կապված խնդիրները և պատրաստվել գործել Տիրոջ այգում:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Հակոբ 5.1–53

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին զգալ Հիսուս Քրիստոսի սերն իրենց և բոլոր մարդկանց հանդեպ:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին տրամադրել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում ներկայացված «Ձիթենիների այլաբանությունը (Հակոբ 5)» գծապատկերը: Ուսանողներին առաջարկեք գծապատկերի օգնությամբ ուսումնասիրել Հակոբ 5 գլխի այլաբանությունը և ծանոթանալ, թե որն է այլաբանության ընդհանուր ուղերձը:

  • Բովանդակություն ցուցադրման համար. այլաբանության խորհրդանիշները բացատրող գծապատկեր

  • Տպագիր նյութ. «Մեկնաբանություն և ընդհանուր տեղեկություններ» բաժնում ներկայացված «Ձիթենիների այլաբանությունը» (Հակոբ 5) գծապատկերը (կարող եք յուրաքանչյուր ուսանողի մեկ օրինակ տրամադրել):

  • Տեսանյութ. «Չծրագրված հղիություն, որդեգրում և «երբևէ տրված լավագույն նվերը»» (5:42)

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք օգտագործել վիրտուալ գրատախտակի գործառույթը, որով ուսանողները կարող են գրել իրենց պատասխանները «Ի՞նչ սովորեցի Հիսուս Քրիստոսի մասին Հակոբ 5 հատվածից» վարժության համար:

Հակոբ 5.54–77, 6.1–13

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ գործելու Տիրոջ հետ և օգնելու Երկնային Հոր զավակներին գալ Նրա մոտ:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել կատարել «Հակոբ 5.61–75. Տերը հրավիրում է ինձ աշխատել Իր հետ Իր այգում» վերնագրի տակ բերված վարժությունը, տես «Ապրիլ 8–14: Հակոբ 5–7․ «Տերն աշխատում է մեզ հետ» ուսումնասիրության համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2024:

  • Տեսանյութեր. «Իսրայելի հույսը» (1:01:34, դիտել 31:24-33:42-ը), «2021 թվականի երիտասարդների թեմատիկ երգը՝ «Մեծ աշխատանք» (4:06)

Հակոբ 7

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին պատրաստվել հաղթահարել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ իրենց հավատքի հետ ունեցած դժվարությունները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստել և դասին կիսվել մի մարդու օրինակով, որն ամուր կանգնել է իր հավատքով, երբ ուրիշները կասկածի տակ են դրել նրա հավատքը:

  • Տեսանյութեր. «Շերեմը մերժում է Քրիստոսին» (7:16), «Կարևոր հոգևոր հիշողություններ» (16:43, դիտել 13:40-14:46-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ. դերախաղը ուսանողներին կարող է պատրաստել արձագանքելու այն իրավիճակներին, որոնցում նրանց հավատքը խնդրի է բախվում: Կարող եք ընտրել մեկ կամ երկու նման խնդիր, որոնց ձեր տարածաշրջանի ուսանողները կարող են բախվել: Օրինակ՝ կարող եք ընտրել ««Մորմոնի» Եկեղեցու անդամները քրիստոնյաներ չեն» կամ «Մորմոնի Գիրքը չի կարող ճշմարիտ լինել, քանի որ Աստվածաշունչն է միակ սուրբ գիրքը, որը կարող է երբևէ գոյություն ունենալ» արտահայտությունները, եթե նմանատիպ արտահայություններն ընդունված են ձեր տարածաշրջանում: Կարող եք ուսանողներին փոքր խմբերի բաժանել և հատկացնել քննարկման սենյակներ, որպեսզի դերախաղով արձագանքեն դժվարություն ներկայացնող այս իրավիճակներին:

Գնահատեք ձեր գիտելիքները 3

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին տեսնել, թե իրենք որքան են աճել կամ փոխվել 2 Նեփի 26Հակոբ 7 հատվածներն ուսումնասիրելիս:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել մտածել, թե ինչ հոգևոր աճ են ունեցել վերջին չորս շաբաթվա ընթացքում՝ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս: Կարող եք նրանց առաջարկել նշել, թե իրենց կիրառած որ հատուկ ուսմունքները կամ հատվածներն են հատկապես նշանակալից եղել իրենց համար:

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողները կարող են կատարելու համար ընտրել վարժություն Ա-ն կամ Բ-ն: Ա և Բ վարժություններն ընտրած ուսանողներին առանձին քննարկման սենյակներ հատկացրեք: Երբ խմբերից յուրաքանչյուրն ավարտի վարժության վրա միասին աշխատանքը, կարող են մի ներկայացուցիչ ընտրել, որն իրենց բացատրությունը կներկայացնի դասարանի մնացած ուսանողներին:

Վարդապետության սերտման կրկնություն 5

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածների սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասին կիսվել, թե ինչ եղանակներով են ամեն օր հիշում Հիսուս Քրիստոսին:

  • Բովանդակություն ցուցադրման համար. վարդապետության սերտման հատվածների աղյուսակը՝ սուրբ գրությունների հիմնական արտահայտություններով

  • Նյութեր. թուղթ ու մկրատ ուսանողների համար՝ իրենց բառերով թղթիկները պատրաստելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. այս դասում առաջարկվող մտապահելու վարժությունը կարող է առցանց դասի համար դժվար լինել: Կարող եք ուսանողներին առաջարկել նմանատիպ վարժություն կատարել Վարդապետության սերտման հավելվածում:

Տպել