«2 Նեփի 31.14–21. «Դուք պետք է առաջ մղվեք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 31.14–21», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 31.14–21
«Դուք պետք է առաջ մղվեք»
Ճամփորդությունը դեպի հավերժական կյանք երբեմն կարող է դժվարին լինել: Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեզ մենակ չեն թողել այդ ճամփորդության ընթացքում. Նրանք ցանկանում են օգնել մեզ ամբողջ ճանապարհին: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել առաջ մղվելու ձեր ցանկությունը և համբերել մինչև վերջ, որպեսզի մի օր հասնեք ձեր նպատակակետին՝ ձեր Երկնային Հոր հետ հավերժական կյանքին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեր հեռավոր ճամփորդությունը
-
Երկար տարածությամբ մրցավազքում ի՞նչը կարող է ստիպել վազորդին դադարեցնել վազքը:
-
Ի՞նչը կարող է դրդել վազորդին ավարտել մրցավազքը, երբ դժվար լինի:
Հնարավորության դեպքում դիտեք «Դու երբեք մենակ չես», տեսանյութի 0:00-1:25 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Այս տեսանյութում նախագահ Էլեյն Ս. Դալտոնը (Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը) պատմում է երկար տարածությամբ մրցավազքում իր ունեցած դժվարությունների մասին:
Դեպի Երկնային Հայրը ձեր վերադարձի ճամփորդությունը համեմատեք երկար տարածությամբ մրցավազքի հետ: Խորհեք հետևյալի շուրջ.
-
Ի՞նչն է մղում կամ կարող է մղել ձեզ առաջ ընթանալ Երկնային Հոր մոտ վերադառնալու ձեր ճանապարհին:
-
Ի՞նչ դժվարությունների եք բախվում:
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ կամ գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել ձեր դժվարությունները և ձգտել վերադառնալ ձեր Երկնային Հոր մոտ:
Աստվածային հրավեր
Երբ Նեփին ուսուցանում էր մկրտության և Սուրբ Հոգին ստանալու մասին, նա ուսուցանեց Քրիստոսի վարդապետության մեկ այլ կարևոր կողմ՝ մեջբերելով Երկնային Հոր ուղղակի խոսքը: Կարդացեք 2 Նեփի 31.15 հատվածը և գտեք, թե Երկնային Հայրն ինչ էր ուսուցանել:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում համբերել մինչև վերջ:
-
Ըստ ձեզ՝ ո՞րն է ուղղակի համբերելու և Փրկչի օրինակին հետևելով համբերելու տարբերությունը:
Նեփին օգտագործեց նկարներ, որպեսզի օգնի մեզ պատկերացնել մեր վերադարձը Երկնային Հոր մոտ: Կարդացեք 2 Նեփի 31.17–20 հատվածը և նկարեք Նեփիի նկարագրած ճանապարհի մի պարզ նկար: Նշեք, թե ինչ են ներկայացնում ճանապարհի տարբեր կողմերը:
-
Ինչպե՞ս կամփոփեք ձեր սովորածը:
Այս հատվածներից մենք սովորում ենք, որ երբ հետևենք Փրկչի օրինակին ու մինչև վերջ համբերենք, կստանանք հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ:
-
Ինչո՞ւ եք կամենում ստանալ հավերժական կյանք ձեր Երկնային Հոր հետ:
Առաջ մղվել
Հատվածներ 19–20-ում Նեփին թվարկել է տարբեր մոտեցումներ ու գործողություններ, որոնք պահանջվում են դեպի հավերժական կյանք տանող ճանապարհով առաջ մղվելու համար: Ուսումնասիրեք այս հատվածները և ձեր նկարած ճանապարհի վրա նշեք ձեր գտած մոտեցումներն ու գործողությունները: Եթե ցանկանում եք դիտել մի տեսանյութ, որում Նեփին տալիս է այս ուսմունքները, դիտեք «Նեփին ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը» տեսանյութի 2:55-3:47 հատվածը ChurchofJesusChrist.orgև հետևեք ձեր սուրբ գրություններին:
1–5 միավոր սանդղակով (որտեղ 1-ը ցածր, իսկ 5-ը բարձր գնահատականն է) գնահատեք ինքներդ ձեզ, թե որքան լավ եք հասկանում և ձգտում ապրել այդ մոտեցումներով ու գործողություններով:
Ընտրեք այն արտահայտություններից մեկը, որը ցանկանում եք հասկանալ կամ ավելի լավ ապրել: Գտեք մի սուրբ գրություն կամ մեջբերում, որն օգնում է ընդլայնել ձեր հասկացողությունը: Կարող եք օգտվել Թեմաների ուղեցույցից, Սուրբ գրքերի ուղեցույցից, Gospel Library հավելվածից, գերագույն համաժողովի ելույթներից կամ այլ հուսալի աղբյուրներից:
-
Ինչ սովորեցիք ձեր ընտրած մոտեցման կամ գործողության մասին:
-
Ինչպե՞ս կարող է դրսևորվել ձեր ընտրած մոտեցումը կամ գործողությունը:
-
Ե՞րբ եք զգացել, որ այդ մոտեցումներից կամ գործողություններից մեկի շնորհիվ Երկնային Հայրն օրհնել է ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին:
Ձեր անհատական ճամփորդությունը
Կարող եք դիտել «Դու երբեք մենակ չես» տեսանյութի մնացած 1:25–2:54 հատվածը, որպեսզի տեսնեք, թե Տերն ինչպես է օգնել նախագահ Դալտոնին համբերել մինչև վերջ:
Մտածեք ձեր կյանքի մասին և դեպի Երկնային Հայրը ձեր ներկայիս ճամփորդության մասին: Խորհեք, թե ինչ եք զգում մինչև վերջ համբերելու ընթացքում:
-
Ի՞նչ սովորեցիք այսօր, որն օգնում է ձեզ ցանկանալ առաջ մղվել դեպի Երկնային Հայրը:
-
Ինչպե՞ս եք ցանկանում կիրառել այն, ինչ սովորեցիք այսօր: (Ձեր ուսումնասիրած արտահայտություններից մեկով ապրելն ավելի լավ օրինակ կլիներ:)
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը՝ խորհելով ձեր գրածի շուրջ. Կարող եք նրա «Վաղը Տերը հրաշքներ կգործի ձեր մեջ» ելույթից մի հոլովակ դիտել (15:12-16:20), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:
Եթե մեր սիրտը նվիրենք Աստծուն, եթե սիրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եթե անենք ամեն ինչ՝ ավետարանով ապրելու համար, ապա ի վերջո վաղվա և մնացած այլ օրերը կլինեն փառահեղ, նույնիսկ, եթե ոչ միշտ հասկանանք դա: Ինչո՞ւ։ Որովհետև մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դա այդպես լինի: Նա կամենում է օրհնել մեզ: Արժանավոր, լիառատ և հավերժական կյանքն Իր զավակների համար Նրա ողորմած ծրագրի նպատակն է: Այն մի ծրագիր է, որը հիմնված է հետևյալ ճշմարտության վրա` «Որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց»: Այսպիսով, շարունակեք սիրել: Շարունակեք փորձել։ Շարունակեք վստահել։ Շարունակեք հավատալ։ Շարունակեք աճել։ Երկինքը ողջունում է ձեզ՝ այսօր, վաղը, հավիտյան (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Վաղը Տերը հրաշքներ կգործի ձեր մեջ», Լիահոնա, մայիս 2016թ., 127):