Սեմինարիա
2 Նեփի 31.1–13. «Հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին»


«2 Նեփի 31.1–13. «Հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 31.1–13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 31.1–13

«Հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին»

Հովհաննեսը մկրտում է Հիսուս Քրիստոսին

Որո՞նք են այն եղանակները, որոնցով կարող ենք հետևել Փրկչի օրինակին: Նեփին ուսուցանեց, որ մկրտության և Սուրբ Հոգին ստանալու միջոցով Հիսուս Քրիստոսին հետևելը կարևոր է Աստծո արքայությունում փրկվելու համար: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ և բացատրել մկրտության և դրանից բխող օրհնությունների կարևորությունը:

Հաճախակի վկայեք: Ձեր վկայությունը կարող է մեծացնել ձեր ուսանողների հավատքը և օգնել նրանց աշխատել իրենց վկայությունների ուղղությամբ: Փնտրեք Հիսուս Քրիստոսի մասին վկայելու հնարավորություններ և Նրա մասին խոսեք ակնածանքով, երախտագիտությամբ և խորը պաշտամունքով: Կիսվեք այնպիսի անձնական փորձառություններով, որոնք օգնել են ձեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին խրախուսեք մտածել՝ ինչպես կբացատրեն, թե ինչու է մարդը ցանկանում մկրտվել: Նրանք նաև կարող են ընտանիքի մեկ կամ երկու անդամից կամ ընկերոջից հարցնել, թե ինչու են որոշել մկրտվել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հետևեք Հիսուս Քրիստոսին մկրտվելով

Ստորև ներկայացվող վարժությունը կարող է օգնել ուսանողներին մտածել մկրտության նպատակի և այն մասին, թե ինչպես է այն օգնում մեզ:

Պատկերացրեք, որ ձեր ընկեր Ադան հանդիպել է Եկեղեցու միսիոներներին և իսկապես վայելում է այդ փորձառությունը: Նա կարդում է Մորմոնի Գիրքը և վայելում է այն, ինչ սովորում է: Միսիոներները վերջերս հրավիրել են նրան մկրտվելու: Հրավերի հաջորդ օրը Ադան հայտնում է ձեզ այդ մասին և ասում. «Ես, կարծես թե, ուզում եմ մկրտվել, բայց նաև չեմ հասկանում, թե ինչու է դա այդքան կարևոր, եթե ես փորձում եմ լավ մարդ լինել: Ի՞նչն է մկրտության մեջ այդքան կարևոր»:

  • Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարող եք պատասխանել Ադայի հարցին այնպես, որ օգնեք նրան հասկանալ մկրտության կարևորությունը: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք օգնում են ձեզ ավելին հասկանալ Փրկչի մասին, և թե ինչու է մկրտվելու Նրա օրինակին հետևելն այդքան կարևոր: Խորհեք, թե դա ինչպես է անդրադարձել ձեր և ձեր ծանոթների կյանքի վրա: Դասի վերջում հնարավորություն կունենաք պատասխանելու Ադայի կարևոր հարցին:

Երբ Նեփին մոտենում էր փոքր թիթեղների վրա գրառումներ կատարելու ավարտին, նա ցանկացավ խոսել «Քրիստոսի վարդապետության» մասին: Կարող եք 2 Նեփի 31.2 և 2 Նեփի 31.21 հատվածներում նշել այս արտահայտությունը:

Մկրտությունը Քրիստոսի վարդապետության կարևոր բաղադրիչներից մեկն է:

  • Ի՞նչ գիտեք Փրկչի մկրտության մասին:

Ուշադիր լսեք, թե ուսանողներն ինչ են ասում: Եթե օգտակար լինի, կարող եք ուսանողներին առաջարկել կատարել հետևյալ քայլերից մեկը՝ Փրկչի մկրտությունը վերանայելու համար:

  • Կարդացեք Մատթեոս 3.13–17-ը:

  • Դիտեք «Հիսուսի մկրտությունը» տեսանյութը (2:54), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

    2:54
  • Դիտեք, թե երեխաներն ինչպես են բացատրում Փրկչի մկրտությունը «Մկրտություն» տեսանյութի 0:00-1:13 հատվածում, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

    3:13

Հիսուս Քրիստոսը մեղքեր չուներ, սակայն մկրտվեց: Կարդացեք 2 Նեփի 31.5–11 հատվածները և գտեք, թե Փրկիչն ինչու մկրտվեց, և ինչ ենք իմանում Նրա մասին:

  • Ի՞նչ գտաք:

    Ուսանողները կարող են կիսվել Փրկչի և մկրտության մասին տարբեր գաղափարներով: Նրանք կարող են գտնել հետևյալ ճշմարտությունները. Չունենալով մեղքեր՝ Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որպեսզի կատարի ողջ արդարությունը, և Հիսուս Քրիստոսը հնազանդության կատարյալ օրինակ էր: Գրատախտակին կարող եք գրել ուսանողների ներկայացրած սկզբունքները: Օգտագործեք հետևյալ հարցերից ցանկացածը՝ ուսանողների հասկացողությունը խորացնելու համար.

    Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Եթե օգտակար լինի քննարկման համար, կարող եք օգտագործել ստորև ներկայացվող հարցերից մի քանիսը:

  • Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում հետևել Փրկչին «սրտի ողջ նվիրվածությամբ [և առանց] կեղծավորության» (2 Նեփի 31.13):

  • Երկնային Հայրն ի՞նչ օրհնություններ է տալիս նրանց, ովքեր անկեղծորեն հետևում են Փրկչի մկրտության օրինակին:

    Եթե օգտակար է, գրատախտակին կարող եք գրել ուսանողների բացահայտած բոլոր սկզբունքները: Ահա մի օրինակ. եթե մենք անկեղծորեն հետևենք Փրկչի մկրտվելու օրինակին, կստանանք Սուրբ Հոգին:

  • Սուրբ Հոգու ընկերակցությունն ինչպե՞ս է օրհնել ձեզ ձեր կյանքում:

    Կարող եք ուսանողներին առաջարկել վերանայել 2 Նեփի 31.13, 17 հատվածը և կարդալ 2 Նեփի 31.18, 32.3, 5, 8 և 33.1 հատվածները, եթե դրանք կօգնեն նրանց ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգու դերերը: Ուսանողները կարող են խորհել Սուրբ Հոգու տարբեր դերերի մասին և կիսվել, թե Սուրբ Հոգին ինչպես է օրհնել նրանց կյանքում՝ գործելով այդ դերերում:

  • Ի՞նչ այլ գաղափարներ եք գտել:

  • Հատված 5-ում ի՞նչը տպավորեց ձեզ:

  • Ի՞նչ վկայեց կամ խոստացավ Քրիստոսը, որը Նա կաներ մկրտվելով (տես 2 Նեփի 31.7):

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հոր պատվիրանների և մեր հանեպ Փրկչի ունեցած զգացմունքների մասին:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է խրախուսել ձեզ հետևել Նրա օրինակին:

Եթե ցանկանում եք տեսնել, թե երեխաներն ինչ դասեր են սովորել Փրկչի մկրտության մասին, կարող եք դիտել «Մկրտություն» տեսանյութի 1:13-3:13 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

3:13

Նեփին շարունակում էր իր հիշատակարանում վկայել Փրկչի մկրտության օրինակին հետևելու օրհնությունների մասին: Այս օրհնությունները բացահայտելու համար կարդացեք 2 Նեփի 31.12–13, 17 հատվածները: Մկրտության մասին լրացուցիչ մտքերի համար կարող եք ուսումնասիրել հետևյալը. Հովհաննես 3.3, 5, Գործք Առաքելոց 2.38, Ալմա 7.14, 3 Նեփի 11.33–34, 37:

Հիմնվելով ձեր սովորածի վրա՝ գրեք մի պարբերություն Ադայի համար: Օգնեք նրան հասկանալ մկրտությունը, և թե ինչու նա կարող է ցանկանալ հետևել Փրկչի օրինակին ու մկրտվել Նրա նման: Ներառեք հետևյալը.

  • առնվազն երկու սուրբ գրություն, որոնք ձեր կարծիքով կարող են օգնել նրան

  • ինչպես է մկրտությունն ավելի մոտեցնում մեզ Երկնային Հորը և մեր Փրկչին

    Ուսանողներին կարող եք առաջարկել իրենց պարբերություններով կիսվել զույգերով, փոքր խմբերով կամ դասարանով: Կարող է նաև արդյունավետ լինել առաջարկել ուսանողներին կանգնել դասարանի առաջ և խաղալ Ադայի դերը: Մեկ այլ ուսանողի էլ առաջարկեք կիսվել որևէ նյութով, որը նա պատրաստել է Ադային օգնելու համար: Ապա հարցրեք, թե ով կցանկանա ինչ-որ բան ավելացնել: Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել: Փնտրեք եղանակներ, որպեսզի խրախուսեք ուսանողներին կենտրոնանալ Փրկչի վրա, ինչպես նաև կիսվել իրենց սեփական փորձառություններով ու մտքերով: Վարժության ընթացքում Ադայի դերը խաղացող ուսանողին առաջարկեք կիսվել իր զգացումներով և տալ իրեն հետաքրքրող ցանկացած հարց: Շարունակեք այնքան, մինչև ուսանողները զգան, որ օգնել են Ադային:

  • Կարող եք արտահայտել ձեր հիացմունքը այն ընտրության համար, որ ուսանողները կարող էին կատարել մկրտվելու համար: Կարող եք նաև կիսվել մկրտության վերաբերյալ ձեր սեփական փորձառությամբ և վկայությամբ:

  • մկրտության մասին ձեր անձնական մտքերը, փորձառությունները կամ վկայությունը և Սուրբ Հոգու ընկերակցությունը

Այս դասն ավարտելու համար մտածեք, թե ինչ ուսումնասիրեցիք այսօր: Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր մկրտությանը: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի շարունակեք հետևել Փրկիչի օրինակին: Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին հետևել Փրկչի օրինակին և մկրտվել: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում: