«Ենովս–Մորմոնի խոսքերը. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2023)
«Ենովս–Մորմոնի խոսքերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ենովս–Մորմոնի խոսքերը
Ակնարկ
Ենովս գրքից մինչև Մորմոնի խոսքեր գիրքը ներառում են հարյուրավոր տարիներ և մեզ ներկայացնում են տարբեր մարգարեների և ոգեշնչված մարդկանց: Հակոբի որդի և Լեքիի թոռ Ենովսը «հզոր աղոթքով» աղոթում էր Աստծուն իր մեղքերի համար (Ենովս 1.4): Հարոմի և Օմնիի գրքերում կան բազմաթիվ ուսմունքներ, որոնք կարող են օրհնել ձեր կյանքը: Մորմոնն առաջնորդվում էր Տիրոջ Հոգով, երբ ներառում էր փոքր թիթեղները «իմաստուն նպատակի համար»՝ Տիրոջ կամքով (տես Մորմոնի խոսքերը 1.3–7): Իսկ Բենիամին թագավորն իր որդիներին ուսուցանում էր սուրբ գրությունների կարևոր դերն իրենց հավատքում:
Պատրաստվեք ուսուցանել
Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:
Ենովս
Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին գործել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և ապաշխարել` ներում ստանալու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք դասարանի առաջ կարդալ Ենովս 1.1–8 հատվածը՝ մտածելով, թե ինչ էր զգում Ենովսը, և ինչ իմացավ Տիրոջ ու իր մեղքերը ներելու մասին: Կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե իրենց կարծիքով այս փորձառությունն ինչպես փոխեց Ենովսի կյանքը:
-
Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներին առաջարկեք խորհել Ենովս 1.1–8 հատվածի կարևոր արտահայտությունների շուրջ, կարող եք հնարավորություն տալ նրանց վիրտուալ գրատախտակի գործառույթի օգնությամբ կիսվել այդ արտահայտություններով: Ուսանողները կարող են ընտրել այդ արտահայտություններից մեկը, որը ցանկանում են ավելի լավ հասկանալ, և ուսումնասիրության ընթացքում այդ արտահայտության կողքին նշումներ կատարել: Ապա կարող եք խնդրել նրանց մեկնաբանել իրենց նշումները:
Հարոմ–Օմնի
Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին փորձել բացահայտել և կիրառել սուրբ գրությունների սկզբունքները, որոնք կարող են օրհնել և ուղղորդել նրանց իրենց կյանքում:
-
Ուսանողի նախապատրաստում. երբ ուսանողները կատարեն սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց փորձել բացահայտել սկզբունքները, որոնք կարող են օգնել նրանց իրենց կյանքում: Խրախուսեք նրանց պատրաստվել և կիսվել իրենց գտած առնվազն մեկ սկզբունքով:
-
Նկար. ղեկանվով նավի նկար, որը ցուցադրվում է կամ նկարած է գրատախտակին
-
Տեսանյութ. «Ձեր ողջ սրտով» (3:26)
-
Առցանց ուսուցման առաջարկ. դասը կարող եք սկսել այս հարցով. «Պատկերացրեք, որ ձեր կյանքի ճամփորդությունը օվկիանոսով նավարկող նավի է նման: Ի՞նչը կարելի է համեմատել ղեկանիվի կամ նավի ղեկի հետ, որն ուղղորդում է նավը ճամփորդության ժամանակ»: Ուսանողներին առաջարկեք այդ հարցին պատասխանել զրուցարանում: Նախքան երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերի ցուցադրումը՝ բարձրաձայն կարդացեք նրանց պատասխաններից մի քանիսը:
Մորմոնի խոսքերը
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հավաստիանալ, որ Տերը գիտի ամեն բան, և որ Նրա գործը կհասցվի ավարտին:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողները կարող են հարցնել ծնողին կամ Եկեղեցու ղեկավարին, թե ինչպես են նրանք ուղղորդում ստացել կամ օրհնվել, երբ արձագանքել են հոգևոր տպավորությանը կամ հուշմանը:
-
Տեսանյութ. «Աստծո գործը» (13:35, դիտել 6:52-11:30-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողները կարդան 1 Նեփի 9.5–6 և Մորմոնի Խոսքերը 1.7–8 հատվածները, կարող եք դասարանը բաժանել առանձին քննարկման սենյակներում, որպեսզի քննարկեն հարցերը և իրենց գտած սկզբունքները: Կախված յուրաքանչյուր խմբի մեծությունից՝ յուրաքանչյուր խմբից մեկական ուսանող կարող է դասարանին ներկայացնել, թե իր խումբն ինչ է քննարկել 1 Նեփի 9.5–6 հատվածի վերաբերյալ, ապա յուրաքանչյուր խմբից մեկ այլ ուսանող կարող է ներկայացնել, թե իր խումբն ինչ է քննարկել Մորմոնի խոսքերը 1.7–8 հատվածի վերաբերյալ:
Մորմոնի խոսքերը 1.12–18, Մոսիա 1
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել սուրբ գրություններն ուսումնասիրելու ցանկությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կատարել սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն և խորհել, թե ինչպես է դա ազդում իրենց վրա, հատկապես՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած զգացողությունների և վստահության վրա:
-
Տեսանյութեր. «Սուրբ գրությունների ժառանգությունը» (22:29, դիտել 0:00-5:36-ը և 5:40-6:20-ը), «Սուրբ գրության օրհնությունները» (3:03), «Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու հրավեր» (16:21, դիտել 6:17-9:00-ը), «Ինչ նշանակություն ունեն սուրբ գրություններն ինձ համար» (5:03)
-
Առցանց ուսուցման առաջարկ. դասի ավարտին, երբ ուսանողները կարողանան սուրբ գրությունների ուսումնասիրության մի քանի վարժություն ընտրել, կարող եք դասարանով տեսանյութի վարժությունը կատարել: Ներբեռնեք տեսանյութերից մեկը և ուսանողներին առաջարկեք դիտել այն ու փնտրել օրինակներ, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է օրհնել մեր կյանքը և մեծացնել Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը: Նախքան մնացած վարժություններից երկուսն ընտրելը նրանց առաջարկեք կիսվել իրենց մտքերով:
Վարդապետության սերտման կրկնություն 6
Դասի նպատակը. այս դասը ուսանողներին կօգնի ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածներից մեկի կամ մի քանիսի ճշմարտությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վերանայել այս դասի աղյուսակում ներկայացված հատվածները և ընտրել մեկը, որը կցանկանային ավելի լավ հասկանալ: Նրանց խնդրեք կարդալ իրենց ընտրած հատվածը և փորձել ավելի լավ հասկանալ այն: Դրա հետ կարող են նաև որոնել այլ համապատասխան սուրբ գրություններ, իրենց օրագրում գրել դրա վերաբերյալ իրենց մտքերը կամ մեկ ուրիշին հարցնել, թե ինչպես է նա հասկանում այդ հատվածը: Նրանց առաջարկեք պատրաստվել և կիսվել իրենց կատարածով և սովորածով:
-
Նկարներ. տարբեր խաղերի կամ սպորտային իրադարձությունների նկարներ
-
Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին կարող եք բաժանել քննարկման սենյակներում և յուրաքանչյուր խմբի առաջարկել միասին աշխատելով ստեղծել իրենց «Տող առ տող» վարժությունը: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո վերադարձրեք նրանց ընդհանուր վիրտուալ աշխատասենյակ և առաջարկեք դասարանի մյուս ուսանողների հետ կիսվել իրենց վարժությունով: