Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մոսիա 2.17. «Ձեր Աստծո ծառայության մեջ»


«Վարդապետության սերտում. Մոսիա 2.17. «Ձեր Աստծո ծառայության մեջ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Մոսիա 2.17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մոսիա 2.17

«Ձեր Աստծո ծառայության մեջ»

Նկար
պատանիներն այցելում են մի տարեց մարդու

«Մոսիա 2.1–18» դասում սովորեցիք, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 2.17 բաժնի վարդապետության սերտման հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Օգտագործեք սցենարներ: Իրական կյանքի իրավիճակների կամ սցենարների քննարկումը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կիրառել ավետարանի ճշմարտություններն առօրյա կյանքում: Ուսանողներին խրախուսեք մտածել իրենց կյանքի իրավիճակների մասին, ապա առաջարկեք նրանց կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ իրենց հարցերի հնարավոր լուծումները բացահայտելու համար:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք դասից առաջ մտաբերել այնպիսի դեպքեր, երբ նրանք ծառայության դժվար փորձ են ունեցել կամ ծառայելու հնարավորություն են ունեցել, բայց չեն ցանկացել ծառայել:

Հնարավոր ուսումնական վարժություն

Վարդապետության սերտման այս հատվածը նախատեսված է անցկացնել «Մոսիա 2.1–18» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Մոսիա 2.17 հատվածի համար: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

Կարդացեք Մոսիա 2.17 հատվածը և Նոր Կտակարանի վարդապետության սերտման Մատթեոս 22.36–39 հատվածները և գտեք նմանություններ:

Բազմազանության համար կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և յուրաքանչյուրին հանձնարարել կարդալ սուրբ գրությունների հատվածներից մեկը: Ապա առաջարկեք նրանց քննարկել հետևյալ հարցերը:

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում Մատթեոս 22.36–39 և Մոսիա 2.17 հատվածների միջև:

  • Ինչպե՞ս կբացատրեիք ծառայության վարդապետությունը՝ օգտագործելով այս հատվածները:

Կարող եք դասարանը բաժանել երկու մասի, որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել սուրբ գրության այս հիմնական արտահայտությունը: Դասարանի կեսին հանձնարարեք արտահայտության առաջին մասը. «Երբ Ձեր մերձավորների ծառայության մեջ եք»: Դասարանի մյուս կեսին հանձնարարեք արտահայտության երկրորդ մասը. «Դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: Ցույց տվեք առաջին խմբին և խնդրեք նրանց կրկնել իրենց հանձնարարված արտահայտությունը: Կրկնեք երկրորդ խմբով: Երկու արտահայտությունները կրկնելուց հետո դասարանով արտասանեք «Մոսիա 2.17»: Կարող եք կրկնել վարժությունը, սակայն դասարանի երկու կեսերը պետք է փոխանակվեն կրկնած արտահայտություններով: Ուսանողներին հիշեցրեք, որ ակնածանքով խոսեն Աստծո մասին:

Գործնական կիրառում

Հիշեք, որ հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքների վերանայման նպատակն է օգնել ուսանողներին այնքան լավ իմանալ դրանք, որ բնական կերպով օգտագործեն իրենց կյանքում, երբ հոգևոր հարցերի բախվեն: Վերանայման այս վարժություններն օգտագործեք սկզբունքների մասին ուսանողների ունեցած գիտելիքը գնահատելու համար: Ըստ անհրաժեշտության՝ հարմարացրեք կամ կրկնեք դրանք:

Ուսանողներին բաժանեք երեք հոգուց բաղկացած խմբերի և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2022) հետևյալ սկզբունքներից մեկը. գործեք հավատքով, ուսումնասիրեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից կամ լրացուցիչ հասկացողություն փնտրեք աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով: Յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք իրենց հանձնարարված հատվածից երկու նախադասություն առանձնացնել, որոնք հասկանալն, ըստ իրենց, կարևոր է: Նրանց խնդրեք այդ նախադասություններով կիսվել իրենց խմբի հետ և ներկայացնել, թե ինչու են ընտրել դրանք:

Հետևյալ վարժությունը կարելի է կատարել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով: Եթե ուսանողները որոշեն մի սցենար գրել, այդ սցենարը պետք է ներառի որևէ մարտահրավեր կամ ընդհարում, որը կարելի է դիտել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներով: Ուսանողներին առաջարկեք փոխանակվել սցենարներով: Ապա առաջարկեք նրանց աշխատել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներով, որպեսզի արձագանքեն իրենց ստացած սցենարին: Անհրաժեշտության դեպքում ուսանողներին տվեք յուրաքանչյուր բաժնում տրված հարցերը:

Ծառայությունն ընդհանուր առմամբ դրական փորձառություն է նրանց համար, ովքեր մասնակցում են, և նրանց համար, ովքեր ստանում են ծառայությունը: Սակայն կան նաև դժվարություններ, որոնք կարող են ծառայության մասը կազմել: Մտածեք վերջերս ձեզ ընձեռված ծառայության հնարավորությունների մասին: Ի՞նչ դժվարություններ ի հայտ եկան ծառայության հետ միասին: Մարդիկ ի՞նչ պատճառներով նախընտրեցին չծառայել:

Գրեք ձեր սեփական սցենարը՝ նկարագրելով ծառայության հետ կապված դժվարությունը: Ահա մի օրինակ. Եկեղեցու ղեկավարները Սոֆիային խնդրեցին ծննդյան նվեր մատուցել Երիտասարդ կանանց իր դասարանի կողմից ոչ այնքան ակտիվ մի աղջկա: Երբ աղջիկը մոտեցավ դռանը, այնքան էլ բարեհամբույր չէր Սոֆիայի նկատմամբ: Զգալով վիրավորանք՝ Սոֆիան հեռացավ՝ ափսոսալով, որ կատարել է ծառայությունը:

Գործեք հավատքով

  • Չնայած դժվարություններին՝ ծառայելն ինչո՞ւ է համարվում հավատքով գործելու դրսևորում:

  • Մոսիա 2.17 հատվածում ուսուցանվող վարդապետությունն ինչպե՞ս կարող է այս իրավիճակում գտնվող մարդուն օգնել գործել հավատքով:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ է փոխվում, երբ սցենարը դիտարկում եք հավերժության հեռանկարով:

  • Մոսիա 2.17 հատվածում ուսուցանվող վարդապետությունն ինչպե՞ս կարող է օգնել այդ անձին իրերը տեսնել հավերժության հեռանկարով:

  • Ըստ ձեզ՝ Փրկիչն ինչպե՞ս կվարվեր նման իրավիճակում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Որպեսզի օգնեք ուսանողներին գտնել որևէ հայտարարություն, կարող եք ցուցադրել «Մոսիա 21–18» դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի մեջբերումները:

Գտեք որևէ լրացուցիչ սուրբ գրություն կամ գերագույն համաժողովից մի հայտարարություն, որով կարող եք կիսվել, որպեսզի օգնեք որևէ մեկին ծառայել պատրաստակամորեն: Դրա համար փորձեք Gospel Library հավելվածում փնտրել «ծառայություն» բառը, ապա փնտրեք ցուցադրվող սուրբ գրություններում կամ համաժողովի ելույթներում: Կարող եք «Ծառայություն» բառը փնտրել նաև Թեմատիկ ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Կարող եք եզրափակել՝ խրախուսելով ուսանողներին ձգտել հաղթահարել ծառայությունից հետ պահող խոչընդոտները: Հիշեցրեք նրանց ծառայության այն ծրագրի մասին, որը նրանք կազմել են Մոսիա 2.1–18 հատվածներն ուսումնասիրելիս և ուրիշներին ծառայելու այն հնարավորությունների մասին, որոնք շրջապատում են նրանց ամեն օր:

Վարդապետության սերտման կրկնություն

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հղումը և հիմնական արտահայտությունը և ուսանողներին առաջարկեք դասարանով բարձրաձայն կրկնել դրանք: Մի քանի բառ ջնջեք և ուսանողներին առաջարկեք նորից կրկնել ամբողջական հղումը և արտահայտությունը: Այս գործընթացը կրկնեք այնքան, մինչև ամեն ինչ ջնջվի, և ուսանողները կարողանան հիշելով կրկնել ամբողջական հղումը և արտահայտությունը:

Տպել