Սեմինարիա
Մոսիա 1–3. Ակնարկ


«Մոսիա 1–3. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 1–3», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 1–3

Ակնարկ

Բենիամին թագավորն առաջնորդ էր, որը ծառայում էր Աստծուն՝ ծառայելով իր ժողովրդին և սովորեցնելով նրանց ծառայել միմյանց: Բենիամին թագավորն ուսուցանել է․ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Նա իր ժողովրդին հորդորում էր երջանկություն փնտրել արդարակեցության և Աստծուն նվիրվելու միջոցով: Նրան մի հրեշտակ էր այցելել, ու նա իր ժողովրդին էր փոխանցել հրեշտակի վկայությունը Հիսուս Քրիստոսի, Տիրոջ ակնկալած բաների ու այն ճշմարտության մասին, որ փրկությունը գալիս է միայն Քրիստոսի անվան միջոցով:

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Մոսիա 2.1–18

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի լավ ծառայել Աստծուն՝ ուրիշներին ավելի լավ ծառայելու միջոցով

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մինչև հաջորդ դասը գտնել մեկ այլ անձի ծառայելու եղանակ:

  • Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբից ինքնագնահատում՝ ներկայացված գրատախտակի վրա

  • Տեսանյութեր. «Ծառայություն երգի միջոցով» (3:19), «Դուք եք պարգևը» (0:54)

  • Առցանց ուսուցման առաջարկ. ինքնագնահատման համար, որում ուսանողները նկարագրում են ծառայելու հնարավորությունների վերաբերյալ իրենց զգացողությունները, կարող եք ցուցադրել միավորները և խնդրել ուսանողներին, որ իրենք իրենց գնահատեն:

Վարդապետության սերտում. Մոսիա 2.17

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Մոսիա 2.17 սուրբ գրության վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք դասից առաջ մտաբերել այնպիսի դեպքեր, երբ նրանք ծառայության դժվար փորձ են ունեցել կամ ծառայելու հնարավորություն են ունեցել, բայց չեն ցանկացել ծառայել:

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ուսանողներին առաջարկել զրուցարանում կիսվել իրենց սցենարներով դասի այն հատվածում, որում նրանք կազմում են իրենց սեփական սցենարները: Եթե ուսանողների համար օգտակար կլինի զույգերով աշխատելը, բաժանեք նրանց քննարկման սենյակներում:

Մոսիա 2.19–41

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ «օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» (Մոսիա 2.41):

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել ավարտել հետևյալ նախադասությունը և պատրաստվել քննարկելու իրենց պատասխանը. «Իրական և հարատև երջանկություն գտնում են, երբ …»

  • Տեսանյութ. «Օրհնություններդ հաշվիր» (4:59)

  • Տպագիր նյութ.«Օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները»

  • Առցանց ուսուցման առաջարկ. դասի սկզբում ուսանողները կարող են զրուցարանում ներկայացնել Աստծո կողմից իրենց տրված տարբեր օրհնությունները: Դա կարող է օգնել ուսանողներին ճանաչել այն օրհնությունները, որոնց մասին գուցե ի սկզբանե չեն մտածել:

Վարդապետության սերտում. Մոսիա 2.41

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Մոսիա 2.41 սուրբ գրության վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարելի է առաջարկել ընտրել մի պատվիրան, որին նրանք փորձում են հնազանդվել, ապա պատրաստվել կիսվելու, թե ինչպես են օրհնվել տվյալ պատվիրանը պահելով:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Մոսիա 2.41 սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը գրատախտակին, «Գործնական կիրառում» բաժնի սցենարը

  • Նյութեր ուսանողների համար. թղթեր և նկարչական պարագաներ (Որպես այլընտրանք ուսանողները կարող են վարժությունը կատարել իրենց օրագրերում:)

  • Առցանց ուսուցման առաջարկ. «Գործնական կիրառում» բաժնի սցենարի համար կարող եք ուսանողներին բաժանել երեք խմբի՝ երեք առանձին սենյակներում՝ հոգևոր գիտելիք ձեռք բերելու յուրաքանչյուր սկզբունքի համար հատկացնելով մեկական քննարկման սենյակ Յուրաքանչյուր խմբից մի ներկայացուցիչ կարող է բացատրել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2022) այն հատվածը, որով կցանկանային կիսվել սցենարի գործող անձի հետ:

Մոսիա 3.1–17

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի գործողության կարևորությունը, որպեսզի նրանք կարողանան փրկվել:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել ընտանիքի անդամի, ընկերոջ կամ Եկեղեցու ղեկավարի հետ քննարկել, թե որ օրհնություններն են միայն Հիսուս Քրիստոսով հնարավոր:

  • Տեսանյութեր. «Հովիվներն իմանում են Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին» (2:50, դիտել 0:00-1:47-ը), «Հիսուս Քրիստոսը տանջվել է մեզ համար» (2:21)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Մոսիա 3.5–10 հատվածներն ուսումնասիրելուց և դրա շուրջ խորհելուց հետո կարող եք ուսանողներին առաջարկել զրուցարանում գրել սուրբ գրություններից իրենց տպավորած արտահայտությունները կամ այդ հատվածների վերաբերյալ իրենց ունեցած հարցերը: Կարող եք ուսանողներին առաջարկել նաև վերանայել զրուցարանի մեկնաբանություններն ու ընտրել արտահայտություններ կամ հարցեր, որոնց վերաբերյալ կարող են դասարանով քննարկում կատարել: