Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մոսիա 2.41. «Օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները»


Վարդապետության սերտում. Մոսիա 2.41. «Օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 2.19–41», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մոսիա 2.41

«Օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները»

երիտասարդները ծիծաղում են

Նախորդ դասին սովորեցիք, որ եթե պահենք Աստծո պատվիրանները, Նա կօրհնի մեզ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր բաներում: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 2.41 հատվածի վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածի վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:

Ուսուցանեք սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը համոզմունքով և նպատակաուղղվածությամբ: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Քանի դեռ ինչ-որ բանի հանդեպ ոգևորություն չեք զգում, հավանաբար չեք կարող հույս ունենալ, որ ձեր ուսանողների մոտ ոգևորություն կառաջացնեք» («Հրեշտակներ և հիացում» [ուղերձը հնչել է Եկեղեցու կրթական համակարգի տարեկան ուսումնական հեռարձակման ժամանակ, 12-ը հունիսի, 2019թ.]): Ուսուցանեք համոզմունքով և զորությամբ՝ հիմնվելով Փրկչի մասին ձեր վկայության և Նրա վերականգնված ավետարանի հավերժական ճշմարտությունների վրա:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարելի է խնդրել մի պատվիրան ընտրել, որին նրանք փորձում են հնազանդվել: Ապա հանձնարարեք նրանց պատրաստվել և կիսվել, թե ինչպես են օրհնվել պատվիրանը պահելով:

Հնարավոր ուսումնական վարժություն

Վարդապետության սերտման այս հատվածը նախատեսված է ուսուցանել «Մոսիա 2.19–41» դասից հետո, որը վարդապետության սերտման Մոսիա 2.41 հատվածի համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Գրատախտակին գրեք Մոսիա 2.41 և «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում» սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Ուսանողներին կարող եք առաջարկել նկարել կամ ստեղծագործել մի նկար, որը ներկայացնում է այդ հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Ուսանողներին առաջարկեք կիսվել զույգերով կամ փոքր խմբերով ստեղծած նկարներով: Նրանց հանձնարարեք քննարկել, թե որ բառերը կամ արտահայտություններն են ընդգծել իրենց նկարում, և ինչու են կարծում, որ դրանք կարևոր են:

Ուսանողներին առաջարկեք իրենց ստեղծած նկարներն օգտագործել սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը մտապահելու համար:

Գործնական կիրառում

Ստորև ներկայացվող վարժությունը կատարելիս ուսանողներին ցուցադրեք սցենարը կամ նրանց տրամադրեք դրա օրինակը: Այս սցենարը նախատեսված է օգնելու ուսանողներին օգտագործել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները՝ հասկանալու համար, որ օրհնությունները և երջանկությունը գալիս են հնազանդությունից: Այն կարող է նաև օգնել նրանց հավատարիմ մնալ, եթե նույնիսկ դժվարանան ճանաչել Տիրոջ կողմից նրանց տրվող օրհնությունները: Կարող եք սցենարը հարմարեցնել ձեր ուսանողների կարիքներին կամ իրավիճակին:

Ջեննան սեմինարիայում վարդապետության սերտման դաս է անցել, որում ընդգծվում է, որ Աստծո պատվիրաններին հնազանդվելն ավելի մեծ երջանկություն և օրհնություններ է բերում մեր կյանք: Դրանից հետո Ջեննան տարակուսած էր իր իրավիճակի համար: Նա փորձում է պահել պատվիրանները, բայց չի կարծում, որ դա ընդհանրապես հեշտացնում, ավելի երջանկացնում կամ ավելի է լավացնում իր կյանքը: Նա, այնուամենայնիվ, դժվարանում է դպրոցում և որոշ խնդիրներ ունի ընտանիքի ու ընկերների հետ: Եթե պատվիրաններին հնազանդվելը պետք է երջանկություն բերի, ապա ինչու է նա իրեն այդպես զգում:

Որպեսզի օգնեք ուսանողներին այս իրավիճակում հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները կիրառել, կարող եք գրատախտակին որպես վերնագիր գրել երեք սկզբունք (տես Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթը [2022], 3–4): Ուսանողներին առաջարկեք գրատախտակի համապատասխան վերնագրի տակ գրել այն հայտարարությունները, որոնք, իրենց կարծիքով, կօգնեն Ջեննային: Կարող եք խրախուսել ուսանողների մասնակցությունը՝ որևէ ուսանողի տալով կավիճը կամ մարկերը և առաջարկել, որ գրատախտակին գրելուց հետո նա կավիճը կամ մարկերը փոխանցի մեկ այլ ուսանողի: Քննարկեք գրատախտակին ուսանողների գրածը:

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 5–6Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:

  • Այս պարբերություններից ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Ջեննային գործել հավատքով:

  • Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս կարող է օգնել Ջեննային:

Կարող եք նշել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պարբերություն 6-ում բերված հայտարարության կապը «ամուր բռնել» արտահայտության հետ և Մոսիա 2.41 հատվածում Բենիամին թագավորի խոստումը նրանց հետ, ովքեր «հավատարիմ համբերում են մինչև վերջ»: Ուսանողներին օգնեք հասկանալ, որ թեև որոշ օրհնություններ անմիջապես չեն ընկալվում, սակայն կարող ենք հավատարմությամբ առաջ շարժվել՝ վստահելով, որ Աստված կատարելու է Իր խոստումները (տես Մոսիա 2.22):

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:

  • Ինչո՞վ կկիսվեիք Ջեննայի հետ:

  • Ինչո՞ւ դրանով կկիսվեիք Ջեննայի հետ:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:

  • Ի՞նչ այլ աստվածային աղբյուրներ կան, որոնք կարող եք խորհուրդ տալ Ջեննային, որ օգտվի դրանցից:

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կօգնի դա նրան:

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել այն օրհնություններով, որոնք ստացել են, երբ փորձել են հնազանդվել Աստծո պատվիրաններին: Ուսանողներին խնդրեք կիսվել այն օրհնություններով, որոնք ստացել են միանգամից և այն օրհնություններով, որոնք ստացել են ժամանակի ընթացքում: Վկայեք, որ Իր անսահման իմաստությամբ Աստված ոչ միայն որոշում է ինչ օրհնություններ տալ, այլ նաև՝ այդ օրհնություններն ստանալու լավագույն ժամանակը մեզ համար:

Վարդապետության սերտման կրկնություն

Առաջիկա դասերի ընթացքում ուսանողներին օգնեք համառոտ կրկնել Մոսիա 2.41 հատվածի սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը: Գրատախտակին գրեք հիմնական արտահայտությունը և ուսանողներին առաջարկեք լրացնել դատարկ տեղերը: Ստորև ներկայացվող օրինակը կարող եք հարմարեցնել՝ ընդգծելով ցանկացած բառ, որը կարող է անհրաժեշտ լինել ձեր ուսանողներին հետևյալը հիշելու համար.

Մոսիա . – «Նրանք, ովքեր են Աստծո են »:

Ուսանողներին առաջարկեք մի քանի անգամ կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև անգիր հիշեն դրանք: Կարող եք նաև վերանայել այս հատվածի նկարները, որոնք նրանք նկարել էին նախորդ դասի ընթացքում: