«Մոսիա 4–6. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 4–6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 4–6
Ակնարկ
Բենիամին թագավորը մեր անկատար էությունը նկարագրում է որպես «բնական մարդ» (Մոսիա 3.19): Նա ուսուցանում էր, որ մենք կարող ենք հաղթել նրան Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Նեփիացիները «լցված էին ուրախությամբ» և «խղճի խաղաղություն» էին զգում, երբ հետևելով Բենիամին թագավորի ուսմունքներին՝ ապաշխարեցին և մեղքերի թողություն ստացան (Մոսիա 4.3): Հետո Բենիամին թագավորը նրանց ուսուցանեց, թե ինչպես պահպանել այդ զգացողությունները՝ ընդգծելով Աստծուն հավատալու կարևորությունը:
Պատրաստվեք ուսուցանել
Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:
Մոսիա 3.19
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին փնտրել Փրկչի օգնությունը իրենց մեղսավոր էությունը հաղթահարելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Մոսիա 3.19 հատվածը և խորհել դրա իմաստի շուրջ: Կարող եք նրանց առաջարկել նաև գտնել որևէ սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի հայտարարություն, որը կխորացնի այդ հատվածի որևէ մասի վերաբերյալ նրանց հասկացողությունը:
-
Նկար. գայլ
-
Բովանդակություն ցուցադրման համար. խաչաձև հղումների ցանկ
-
Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին կարող եք առաջարկել փոքր խմբերով աշխատել քննարկման սենյակներում և գտնել մեկ կամ մի քանի սուրբ գրություն, որոնք խորացնում են Մոսիա 3.19 հատվածի վերաբերյալ իրենց հասկացողությունը: Ապա յուրաքանչյուր խմբի որևէ անդամ կարող է կիսվել իր խմբի սուրբ գրությամբ: Գտած սուրբ գրություններով կիսվելու համար ուսանողներին կարող եք առաջարկել օգտվել զրուցարանից, որպեսզի իրենց դասընկերները կարողանան գրի առնել դրանք:
Վարդապետության սերտում. Մոսիա 3.19
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին մտապահել Մոսիա 3.19 հատվածի վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Այն նաև կարող է օգնել նրանց բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փորձել մտապահել Մոսիա 3.19 հատվածը: Բացատրեք, որ սուրբ գրության հիմնական արտահայտությունը մտապահելու համար նրանց դասարանում ժամանակ կհատկացնեք, բայց նրանց համար նաև օգտակար կլինի փորձել մտապահել ամբողջ հատվածը:
-
Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին կարող եք առաջարկել ներկայացնել բնական մարդու տարբեր վարքագծեր՝ օգտվելով զրուցարանից: Ապա ուսանողներին թույլ տվեք որոշել, թե որ վարքագիծն օգտագործել «Գործնական կիրառում» բաժնի սցենարի համար:
Մոսիա 4
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչ կարող են անել իրենց մեղքերի թողությունը ստանալու և այդ վիճակը պահպանելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Մոսիա 4 գլուխը և փնտրել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես էր ազդել մարդկանց վրա, և Բենիամին թագավորն ինչ էր առաջարկել իր ժողովրդին անել մեղքերի թողություն ստանալուց հետո:
-
Նկար. պարկեր կրող մարդ
-
Առցանց ուսուցման առաջարկ. այս դասը սկսելու համար կարող եք վիրտուալ գրատախտակի գործառույթի միջոցով ցուցադրել պարկեր կրող մի մարդու: Ուսանողները պարկերի կողքին կարող են գրել, թե ինչեր են կրում մարդիկ, որ իրենք կցանկանան պահել և ինչեր են կրում, որ իրենք չեն ցանկանա պահել:
Մոսիա 4.9–10
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին ամրապնդել Աստծո հանդեպ ունեցած իրենց հավատքն ու սերը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք դասի համար մի ցուցակ պատրաստել, որում կթվարկեն Աստծո մասին երեքից հինգ համոզմունք:
-
Տեսանյութ. «Եկ, հետևիր ինձ» (17:50, դիտեք 14:17-14:56)
-
Նյութեր. Լիահոնայի՝ գերագույն համաժողովի հրատարակության ընթացիկ օրինակները, թերթերիկներ, որպեսզի ուսանողները կարողանան գրի առնել և ցուցադրել Աստծո մասին իրենց համոզմունքները
-
Առցանց ուսուցման առաջարկ. կախված դասարանի մեծությունից՝ կարող եք վիրտուալ գրատախտակի գործառույթի օգնությամբ դասարանով կատարել շրջանների վարժությունը Մոսիա 4.9–10 հատվածների համար: Որպես այլընտրանք ուսանողները կարող են նմանատիպ գործառույթ օգտագործել և այս վարժությունը կատարել քննարկման սենյակներում՝ աշխատելով զույգերով կամ փոքր խմբերով: Իրենց խմբային աշխատանքը պահելու համար ուսանողները կարող են պատկերանկար անել և անդրադառնալ դրան ավելի ուշ դասի ընթացքում:
Վարդապետության սերտում. Մոսիա 4.9
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Մոսիա 4.9 հատվածի վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամներին կամ ընկերներին հարցնել, թե ինչու են որոշել հավատալ Աստծուն:
-
Տեսանյութ. «Նրա շնորհը. Ընտրել հավատն առ Աստված» (4:07)
-
Առցանց ուսուցման առաջարկ. դասի սկզբում Մոսիա 4.9 հատվածում ներկայացված Բենիամին թագավորի ուսմունքները վերհիշելու համար ուսանողները զրուցարանում կարող են գրել այն ամենը, ինչ կարող են հիշել Մոսիա 4.9–10 հատվածներից, որոնցում Բենիամին թագավորն իր ժողովրդին ուսուցանում էր հավատալ Աստծուն: