«Վարդապետության սերտում. Մոսիա 3.19. «[Հանեք] բնական մարդուն ու [դարձեք] սուրբ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. Մոսիա 3.19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Մոսիա 3.19
«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:
Մոսիա 3.19 հատվածն ուսումնասիրելիս սովորեցիք, թե ինչպես հաղթել բնական մարդուն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 3.19 հատվածի վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Այն նաև կարող է օգնել ձեզ բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Նախորդ դասի ընթացքում Մոսիա 3.19 հատվածից սովորեցիք հետևյալ ճշմարտությունը. ենթարկվելով Սուրբ Հոգու հորդորներին՝ մենք կարող ենք հաղթել բնական մարդուն և դառնալ սուրբ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Մոսիա 3.19 հատվածի հիմնական արտահայտությունը հետևյալն է. «[Հանեք] բնական մարդուն ու [դարձեք] սուրբ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք այսպիսի մի եռանկյուն: Մոսիա 3.19 հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը բաժանեք չորս մասի: Չորս մասերը գրեք ձեր եռանկյան ներսում: Օրինակ՝ ձեր պատկերածի վերևի հատվածում կարող եք գրել «Մոսիա 3.19», երկրորդ հատվածում՝ «[Հանեք] բնական մարդուն» և այդպես շարունակ: Փորձեք մտապահել ամբողջական արտահայտությունը՝ ձեր պատկերի վրա վերևից ներքև տեղափոխվելով այնքան, մինչև առանց նայելու անգիր ասեք արտահայտությունը:
Պատկերացրեք, որ ձեր ծխի կամ ճյուղի տարրական դասարանում անցկացնում եք դաս Մոսիա 3.19 հատվածի մասին: Փոքր երեխաների խմբին ինչպե՞ս կբացատրեիք վարդապետության սերտման այս հատվածի ուղերձը: Ձեր սեփական բառերով գրեք համառոտ մի պարբերություն, որում բացատրում եք Մոսիա 3.19 հատվածի վարդապետությունը:
Գործնական կիրառում
Թովիյան երկար տարիներ տանջվում էր, որ կարողանար կառավարել իր բնավորությունը: Նա հաճախ բարկանում է իր քույր ու եղբայրների, ծնողների վրա և բարձրացնում է ձայնը: Նա նաև դժվարություններ ունի դպրոցում այլ աշակերտների հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում: Մի օր, երբ ծնողների հետ խոսում է իր դյուրագրգիռ բնավորության մասին, բացականչում է. «Ես կուզենայի, որ ավելի համբերատար մարդ լինեի, բայց ինձ չի թվում, որ կկարողանամ: Ես պարզապես այդպիսի՛ն եմ»:
-
Այս իրավիճակում օգնելու համար ինչպե՞ս կօգտագործեիք Մոսիա 3.19 հատվածի ուսմունքները և հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
-
Ըստ ձեզ՝ Մոսիա 3.19 հատվածի ուսմունքներն ինչպես կարող են օգնել այս իրավիճակում:
-
Ի՞նչ այլ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ կան, որոնք, ըստ ձեզ, կարող են օգտակար լինել:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Ի՞նչ եղանակներով կարող եք այս խնդիրը դիտարկել հավերժության հեռանկարով:
-
Ինչպե՞ս կարող է օգտակար լինել հիշել Տիրոջ նպատակները, որոնք մեզ թույլ են տալիս ապրել մեղսավոր աշխարհում:
-
Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, որը կարող է փոխել այս իրավիճակը:
Գործեք հավատքով
-
Այս իրավիճակում հավատքով գործելու ի՞նչ եղանակներ կան: