Սեմինարիա
Մոսիա 11–17. Ակնարկ


«Մոսիա 11–17. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 11–17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 11-17

Ակնարկ

Տերը Աբինադիին ուղերձով ուղարկեց Նոյ թագավորի և նրա ժողովրդի մոտ, որպեսզի վերջիններս ապաշխարեն և խուսափեն այն տառապանքից, որը կարող էր գալ նրանց մեղսավոր արարքների հետևանքով: Աբինադին Նոյին և նրա քահանաներին ուսուցանեց, թե ինչ դեր ունի Հիսուս Քրիստոսը իրենց փրկության մեջ, և ինչու է կարևոր, որ Աստծո պատվիրանները իրենց սրտերում գրված ունենան: Թեև Նոյ թագավորը պատրաստ էր սպանել Աբինադիին, բայց Աբինադին գիտեր, որ Աստված թույլ էր տալու իրեն ավարտել այն ուղերձը, որը փոխանցելու համար էր ուղարկվել: Ալման՝ Նոյ թագավորի քահանաներից մեկը, հավատաց Աբինադիին: Իր ուղերձը փոխանցելուց և Հիսուս Քրիստոսի մասին վկայելուց հետո Աբինադին սպանվեց:

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մոսիա 11-17

Դասի նպատակը. այս դասը կօգնի մեծացնել ուսանողների ցանկությունը՝ ընդունելու Տիրոջ մարգարեներին և գործելու նրանց կողմից փոխանցված Տիրոջ հրավերների համաձայն:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վերջին շրջանում մարգարեներից լսած հրավերների մի կարճ ցանկ կազմել: Նրանց խնդրեք պատրաստվել և դասին ներկայացնել, թե այդ հրավերներն ինչպես են ապացուցում Տիրոջ սերն ու հոգածությունը իրենց հանդեպ:

  • Տեսանյութեր. «Ալման պատմում է Նոյ թագավորի ամբարշտության մասին» (2:26), «Աստծո սերը» (13:11, դիտել 6:35-7:04), «Աբինադին մահվան է դատապարտվում իր հավատքի համար» (4:28)

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ցուցադրել սուրբ գրությունների էլեկտրոնային տարբերակը: Ընդգծեք Մոսիա 11.20–25 հատվածներում կրկնվող «եթե նրանք չապաշխարեն» արտահայտությունը և ուսանողներին օրինակով ցույց տվեք, թե ինչպես կարող են սուրբ գրություններում նշել կրկնվող արտահայտությունները:

Մոսիա 12-13

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին, եթե պատվիրանները գրեն իրենց սրտերում:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողները կարող են ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ խնդրել կիսվել փորձառությամբ, երբ պատվիրանն անձնապես կարևոր է դարձել նրանց համար:

  • Տեսանյութ. «Աբինադին վկայում է Նոյ թագավորի և նրա քահանաների առաջ» (4:35)

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներին խնդրեք նշել Տասը պատվիրաններերից յուրաքանչյուրը, կարող եք առաջարկել նրանց պատվիրանները թվարկել աղյուսակում, որպեսզի տեսնեք՝ արդյոք ամբողջ դասարանը կարող է վերհիշել բոլոր տասը պատվիրանները:

Մոսիա 14-16

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե որքան կարևոր է ճանաչել Հիսուս Քրիստոսին՝ որպես այն միակի, ով կարող է փրկել մեզ մեղքից ու մահից:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե Հիսուս Քրիստոսի դերերից և տիտղոսներից որոնք են ամենից կարևորը իրենց համար և ինչու:

  • Տեսանյութ. «Փրկագնում» (15:21, դիտել 0:59-1:44)

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ուսանողներին խմբերով առանձնացնել քննարկման սենյակներում և յուրաքանչյուր խմբի հանձնարարել դասի երեք ուսումնական վարժություններից մեկը: Ուսանողները կարող են ուսումնասիրել իրենց հանձնարարված հատվածները և պատրաստվել՝ ամբողջ դասարանի հետ կիսվելու իրենց սովորածով:

Գնահատեք ձեր գիտելիքները 4

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց սահմանած նպատակները և Մորմոնի Գրքի ուսումնասիրության ընթացքում մինչ այդ պահն ունեցած աճը:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել, որ խոսեն ծնողի կամ ընկերոջ հետ այն մասին, թե մարգարեներն ինչ են անում, և ինչպես են մարգարեներն ազդել նրանց վրա կամ օրհնել նրանց:

  • Առարկա ցուցադրման համար. Գաղափարների գծապատկերի օրինակ

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին կարող եք խմբերով առանձնացնել քննարկման սենյակներում: Ուսանողները կարող են իրենց խմբին հերթով բացատրել մարգարեների դերը: Մեկ այլ տարբերակ է դերախաղով որևէ սցենար ներկայացնելը, որի ընթացքում որոշ ուսանողներ տալիս են հարցեր, իսկ մյուս ուսանողներն ուսուցանում են ճշմարտություններ մարգարեների մասին:

Վարդապետության սերտման կրկնություն 8

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածների մեկ կամ մի քանի սուրբ գրությունների հղումներն ու հիմնական արտահայտությունները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք բերել Հիսուս Քրիստոսի իրենց սիրած նկարը կամ պատրաստվել նկարագրելու այն և կիսվել, թե նկարի օգնությամբ ինչ են կարողանում հիշել Նրա մասին:

  • Նկարներ. Փրկչի նկարները

  • Առցանց ուսուցման առաջարկ. նկարելու վարժության ժամանակ ուսանողներին առաջարկեք անջատել իրենց բարձրախոսները և տեսախցիկները: Նրանց 10–15 րոպե հատկացրեք՝ իրենց նկարները թղթի վրա կամ իրենց սարքերում ծրագրով նկարելու համար: Կարող եք նվագարկել Տաճարային հրապարակում Թաբերնաքլի երգչախմբի կատարած երգերը կամ հոգևոր ոգեշնչում պարգևող այլ երաժշտություն: Ապա ուսանողներին առաջարկեք միացնել իրենց բարձրախոսներն ու տեսախցիկները և կիսվել իրենց նկարներով: