Սեմինարիա
Ալմա 5.1–32․ Ինքնագնահատում Ալմայի հարցերի միջոցով


«Ալմա 5.1–32․ Ինքնագնահատում Ալմայի հարցերի միջոցով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 5.1–32», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 5.1–32

Ինքնագնահատում Ալմայի հարցերի միջոցով

սրտի փոփոխություն

Ինքնագնահատման պահերին կարող ենք ավելի հստակ տեսնել Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերության ամրությունը։ Ալման, իմանալով, թե ինչպես են հպարտությունն ու հակառակությունը դարձել Եկեղեցու մասը, Զարահեմլայի Եկեղեցու անդամներին մի շարք հարցեր ուղղեց, որոնք խրախուսեցին նրանց մտորել, թե ինչի վրա են իրենց սրտերը կենտրոնացած, և որքանով են իրենք արժանավոր Աստծո առաջ։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր հոգևոր առաջընթացը և ամրապնդել ձեր դարձը դեպի Հիսուս Քրիստոս։

Ուսանողներին օգնեք անձնական հայտնություն փնտրել։ Լուռ ուսումնասիրելու և սուրբ գրությունների մասին մտածելու համար ուսանողներին ժամանակ հատկացնելով՝ կօգնեք նրանց հրավիրել Սուրբ Հոգուն։ Երբ ուսանողները ներհայաց կերպով գնահատեն ավետարանի իրենց հասկացողությունն ու համոզմունքը, կարող են իմանալ, թե ինչ գիտեն արդեն և հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնելու իրենց բացահայտել, թե ինչ պետք է իմանալ, զգալ և անել՝ Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու համար։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք վերանայել Ալմա 5 գլուխը և նշել գլխում առկա բոլոր հարցական նշանները։ Ուսանողները կարող են նաև իրենք իրենց տալ այն հարցերից մի քանիսը, որոնք Ալման տալիս էր իր ժողովրդին այս գլխում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինքնագնահատում

Մտածեք ձեր հնարավորությունների մասին, երբ ձեզ հետ պետք է հարցազրույց անցկացներ մեկ ուրիշը՝ ներառյալ տաճարային երաշխավորագրի հարցազրույցները, ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ տարեկան հարցազրույցներն ու աշխատանքի ընդունման հարցազրույցները։

  • Ո՞րն է հարցազրույցների նպատակը։

  • Ինչպե՞ս կարող եք ինքներդ ձեզ հետ հարցազրույց ունենալ։

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը կիսվել է, թե ինչ օգուտներ են լինում, երբ պարբերաբար ժամանակ ենք հատկացնում մեր հոգևոր առաջընթացը գնահատելու համար։ Կարող եք դիտել «Վերադառնալ և ստանալ» տեսանյութի 8:14-8:58 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։

16:10

Վերադառնալ և ստանալ

Ես հասկացա, որ [Աստծո ներկայությունը] վերադառնալու և խոստացված օրհնությունները ստանալու վրա կենտրոնանալու համար ես պետք է պարբերաբար ժամանակ գտնեմ՝ հարցնելու ինքս ինձ. «Ինչպե՞ս են իմ գործերը»։

Դա նման է ինքդ քեզ հետ անհատական առանձնազրույց ունենալուն: Եվ եթե դա ձեզ տարօրինակ է թվում, մտածեք. Այս աշխարհում ո՞վ ավելի լավ գիտի ձեզ, քան դուք ինքներդ: Դուք գիտեք ձեր մտքերը, ձեր անձնական գործողությունները, ձեր ցանկությունները և ձեր երազանքները, նպատակներն ու ծրագրերը: Եվ ձեզնից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ առաջաընթաց ունեք դուք։ (Մ․ Ռասսել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Լիահոնա, մայիս 2017թ․, 64)։

Մտածեք, թե որքան հաճախ եք ժամանակ հատկացնում՝ գնահատելու ձեր հոգևոր առաջընթացը։

  • Ի՞նչ օգուտներ կարող են լինել պարբերաբար դա անելու արդյունքում։

Մի հմտություն կա, որը կարող եք օգտագործել ձեր սուրբ գրություններն ուսումնասիրելիս․ ժամանակ հատկացրեք՝ դադար առնելու և գնահատելու, թե որքան լավ է ստացվում ձեզ մոտ ապրել ձեր ուսումնասիրած ուսմունքներով կամ սկզբունքներով։ Այսօր Ալմա 5 գլուխն ուսումնասիրելիս դուք հնարավորություն կունենաք վարժվելու այդ հմտության մեջ։ Այս գլուխը պարունակում է շատ հարցեր, որոնք Ալման տվել է իր ժողովրդին։ Կարող եք նաև ինքներդ ձեզ տալ այդ հարցերը՝ գնահատելու ձեր հոգևոր առաջընթացը։ Ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչն եք լավ անում, և Նա ինչպես կօգնի ձեզ լավացնել այն, ինչ անում եք։

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել Ալմա 5 գլխի մեծ քանակությամբ հարցերը, կարող եք առաջարկել նրանց արագ աչքի անցկացնել գլուխը և նշել բազմաթիվ հարցական նշանները։ Կարող եք ուսանողներին առաջարկել նաև սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն կատարելիս ժամանակ հատկացնել և նշել կամ շրջանի մեջ վերցնել այդ գլխի բոլոր հարցական նշանները, եթե դեռ չեն արել դա։

Ալման քարոզում է Զարահեմլայի ժողովրդին

Հիշեք, որ իր ժողովրդի մեջ հպարտությունն ու ագահությունը տեսնելուց հետո Ալման հեռացավ նեփիացիների գլխավոր դատավորի պաշտոնից, որպեսզի ամբողջովին նվիրվի Աստծո խոսքն ուսուցանելուն (տես Ալմա 4.19

Ալման իր քարոզը սկսել է Զարահեմլայի երկրում։ Նա այս մարդկանց հիշեցրեց Նոյ թագավորի օրոք նեփիացիների հոգևոր և ֆիզիկական գերության մասին (տես Ալմա 5.3–5

Կարդացեք Ալմա 5.6–13 հատվածը և փնտրեք, թե Ալման ինչ էր ցանկանում, որ իր ժողովուրդը հիշի նեփիացիների նախորդ սերնդի մասին։

  • Ըստ ձեզ՝ Ալման ինչո՞ւ էր ցանկանում, որ իր ժողովուրդը հիշի այդ բաները։

  • Հատված 7-ում Ալման ի՞նչ էր ցանկանում, որ իր ժողովուրդն իմանա Հիսուս Քրիստոսի մասին։

Կարդացեք Ալմա 5.14, 26 հատվածները և փնտրեք, թե Ալման ինչ հարցեր էր տալիս իր ժողովրդին, երբ նրանց հիշեցնում էր իր հոգևոր ժառանգության մասին։

  • Ըստ ձեզ, տալով այս հարցերը, Ալման ի՞նչ էր ցանկանում, որ իր ժողովուրդը հասկանա։

    Ուսանողները կարող են արձագանքել՝ նշելով այսպիսի ճշմարտություններ․ Տերը ցանկանում է, որ մեր սիրտը մեծ փոփոխություն ունենա և Աստծուց հոգեպես ծնվելուց հետո մենք պետք է աշխատենք պահպանել մեր սրտի փոփոխությունը։

  • Ըստ ձեզ՝ եթե ինքներդ ձեզ տաք հատված 14-ի և 26-ի հարցերը, դա ի՞նչ ազդեցություն կունենա ձեր կյանքի վրա։

Օգտագործեք Ալմայի ուսմունքները ինքնագնահատում կատարելու համար

Ցուցադրեք ստորև ներկայացվող ցուցումները և ուսանողներին համապատասխան ժամանակ տվեք (մոտ 10–15 րոպե, եթե հնարավոր է), որպեսզի ինքնուրույն լուռ աշխատեն այդ վարժության վրա։ Կարող եք ցածրաձայն նվագարկել հիմները կամ հոգևոր երաժշտություն միացնել, քանի դեռ ուսանողները կատարում են վարժությունը։

Ալմա 5.14–30 հատվածներում ուսումնասիրեք Ալմայի խոսքերը՝ ուղղված Զարահեմլայի ժողովրդին և մտածեք, թե արդյոք ունեք կամ զգացել եք Ալմայի նկարագրած փոփոխությունը։ Ուսումնասիրելիս կատարեք ինքնագնահատում՝ օգտագործելով այդ հատվածներում Ալմայի տված որոշ կամ բոլոր հարցերը։ Ահա մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք անել դա։

  1. Դադար առեք և մտածեք յուրաքանչյուր երկուսից երեք հատվածի վրա՝ գնահատելով, թե այդ հատվածներում Ալմայի հարցերն ի՞նչպես են առնչվում ձեր կյանքին։

  2. Ընտրեք Ալմայի հարցերից մի քանիսը, որոնք ձեր կարծիքով, առավել նշանակալից և տեղին են ձեզ համար։ Այդ հարցերը գրեք ձեր օրագրում և գրի առեք յուրաքանչյուր հարցի ձեր պատասխանը, ինչպես նաև ցանկացած այլ միտք կամ տպավորություն, որ կունենաք։

  3. Այդ հատվածներում Ալմայի տված հարցերը դուրս գրելուց հետո մտածեք երկու կամ երեք հարց, որոնք կարող եք օգտագործել ձեր հոգևոր առաջընթացը գնահատելու համար։ Ձեր պատասխանները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։

Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսումնասիրության վարժությունը, նրանց հետ քննարկեք, թե ինչ սովորեցին և զգացին իրենց ինքնագնահատումները կատարելու ընթացքում։ Հետևյալ հարցերը կարելի է օգտագործել որպես քննարկման մաս։

  • Ձեր կարծիքով, Ալմայի ո՞ր հարցերն էին առավել կարևորը ձեզ համար։ Ինչո՞ւ։

  • Այդ հատվածներից ի՞նչ բառեր կամ արտահայտություններ գտաք, որոնք կարող են ձեզ մոտ ապաշխարելու ցանկություն և քաջություն առաջացնել։

  • Ձեր ուսումնասիրած նյութից ի՞նչ սովորեցիք Աստծո և ձեր վերաբերյալ Նրա ցանկությունների մասին։

Մտածեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր, երբ Ալմայի հարցերի օգնությամբ գնահատում էիք ձեր հոգևոր առաջընթացը։ Առանձնացրեք մեկ կամ երկու բան, որի վրա կցանկանայիք աշխատել ձեր ուսումնասիրության արդյունքում։ Մտածեք, թե ինչ եք սկսելու անել այսօր, ինչ խոչընդոտների կարող եք հանդիպել, և ինչպես կարող եք Աստծո օգնությունը փնտրել՝ ձեր խոչընդոտները հաղթահարելու համար։ Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում: