Սեմինարիա
Ալմա 5–7․ Ակնարկ


«Ալմա 5–7․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 5–7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 5-7

Ակնարկ

Ալման Զարահեմլայի Եկեղեցու անդամներին մի շարք հարցեր տվեց, որոնք խրախուսեցին նրանց մտորել, թե իրենց սրտերն ինչի վրա են կենտրոնացած, և որքանով են իրենք արժանավոր Աստծո առաջ։ Նա նրանց առաջարկեց դառնալ դեպի Քրիստոսը՝ օգտագործելով այսպիսի քնքուշ պատկերներ․ «[Նրա] ողորմության բազուկները մեկնված են» (Ալմա 5.33), «ապաշխարե՛ք, և ես կընդունեմ ձեզ» (Ալմա 5.33) և «բարի հովիվը կանչում է ձեզ» (Ալմա 5.38)։ Նա ուսուցանում էր, որ Փրկիչը պատրաստակամորեն կրել է բոլոր տառապանքները մեզ համար, «որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12)։ Նա նաև ուսուցանում էր, թե ինչպես շարունակել այն «շավիղում, որը տանում է դեպի Աստծո արքայություն» (Ալմա 7.19

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Ալմա 5.1–32

Դասի նպատակը․ այս դասի նպատակն է՝ օգնել ուսանողներին գնահատել իրենց հոգևոր առաջընթացը և ամրապնդել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք վերանայել Ալմա 5 գլուխը և նշել գլխում առկա բոլոր հարցական նշանները։ Ուսանողները կարող են նաև իրենք իրենց տալ այն հարցերից մի քանիսը, որոնք Ալման տալիս էր իր ժողովրդին այս գլխում։

  • Տեսանյութ․ «Վերադառնալ և ստանալ» (16:10, դիտել 8:14-8:58 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ այս դասի հիմնական նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին կարդալ ու մտածել Ալմա 5 գլխի վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ։ Դա անելու համար կարելի է, օրինակ, ուսանողներին դասի ընթացքում ժամանակ տալ, որպեսզի անջատեն իրենց տեսախցիկներն ու բարձրախոսները, մտածեն և հարցերին տրված իրենց պատասխանները գրի առնեն իրենց օրագրերում։ Օգտակար կլինի նրանց տեղեկացնել, որ այդ ժամանակը լրանալուն մնացել է երկու րոպե, հետո՝ մնացել է 30 վայրկյան։

Ալմա 5․33–62

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին դեպի Հիսուս Քրիստոսը գալու և Նրա առաջարկած օրհնությունները ստանալու իրենց ջանքերում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Ալմա 5.33–34 հատվածները և դասին պատրաստվել՝ կիսվելու, թե այդ հատվածներից ինչ սովորեցին Փրկչի մասին։

  • Նկարներ․ մի քանի նկար, որոնք հետաքրքիր կլինեն ուսանողների համար, Հիսուս Քրիստոսի մի քանի նկար՝ ձեռքերը պարզած

  • Տեսանյութ. «Միավորելով իրենց սրտերը» (15:10, դիտել 13:56-14:51 հատվածը)

Ալմա 7.1–13

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ապավինել իրենց Փրկչին և ավելի մեծ սեր զգալ Նրա հանդեպ։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել Ալմա 7.11–13 հատվածները և դրանցում փնտրել, թե Հիսուս Քրիստոսն ինչ տառապանքներ կրեց իր Քավությամբ, և Նա ինչու կրեց այդ տառապանքները։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Փրկչի տառապանքների մասին աղյուսակը, որը ցուցադրված կամ պատկերված է գրատախտակին, որպեսզի ուսանողները կարողանան արտագրել այն իրենց օրագրերում

  • Տեսանյութ. «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ» (15:54, դիտել 3:13-4:01 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք օգտագործել թվային գրատախտակի գործառույթը կամ համօգտագործվող փաստաթուղթ՝ ուսանողներին հնարավորություն տալով միասին լրացնել աղյուսակը։

Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Ալմա 7.11–13 հատվածների վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կյանքի իրական իրավիճակներում։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել աղոթքով խորհել, թե ինչ կարող են անել՝ ստանալու այն օգնությունը և զորությունը, որ Հիսուս Քրիստոսը տալիս է իր Քավությամբ։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, կարող եք առաջարկել նրանց զրուցարանում գրել այնքան հղում և արտահայտություն, որքան կհիշեն։ Ապա առաջարկեք նրանց մի քանի անգամ վերանայել հղումն ու արտահայտությունը և ուսանողներին առաջարկեք զրուցարանում կրկին գրել հղումն ու արտահայտությունը՝ տեսնելու, թե որքանով են հիշում դրանք։ Սա շարունակեք այնքան, մինչև ուսանողների մեծ մասը կարողանա ճշտությամբ անգիր ասել հղումն ու արտահայտությունը։

Ալմա 7.14–27

Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ուսանողներին Քրիստոսանման հատկանիշներ ձեռք բերելու իրենց ջանքերում, երբ գնում են այն ուղիով, որը վերադարձնում է դեպի Աստված։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել քրիստոսանման այն հատկանիշների մասին, որոնք կցանկանային լիարժեք զարգացնել, և պատրաստվել՝ կիսվելու, թե ինչու։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ՝ քրիստոսանման հատկանիշների վարժության համար, որը կատարվելու է դասի վերջում

  • Նկարներ․ Արահետ՝ արահետի պատկեր, որը տանում է դեպի Աստծո արքայություն, Հիսուս Քրիստոսի տարբեր նկարներ

  • Տեսանյութ․ «Ամենօրյա վերականգնում» (13:43, դիտել 1:40-3:25 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք օգտագործել առցանց ուսուցման աշխատածրագրի վիրտուալ գրատախտակի գործառույթը։ Արահետի նկարը տեղադրեք դրա վրա և ուսանողներին առաջարկեք դասի ընթացքում նկարի շուրջը ըստ ցուցումների գրել գործողություններ, հատկանիշներ և վարքագծեր։