Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 10. Կիրառել վարդապետության սերտման հատվածները


«Վարդապետության սերտման կրկնություն 10. Կիրառել վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 10

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

երիտասարդներն ուսումնասիրում են համակարգչով

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ձեր կյանքում կիրառելու այս տարի սովորած վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը։

Ուսանողներին օգնեք ավետարանի սկզբունքները կապել առօրյա կյանքի հետ։ Ուսանողներին ավետարանի ճշմարտությունները կիրառելու եղանակների մասին պատմելու փոխարեն օգնեք նրանց սովորել ինքնուրույն կիրառել ավետարանն իրենց անձնական հանգամանքներում։ Ուսանողներին առաջարկեք խնդրել Աստծուն և լսել Հոգու հուշումները, որպեսզի իմանան, թե ինչպես կարող են կիրառել ավետարանն իրենց սեփական կյանքում։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման առաջին 12 հատվածներից մեկը, որն իրենք կարևորում են։ Ուսանողներին խրախուսեք պատրաստվել՝ կիսվելու, թե իրենց ընտրած հատվածն ինչու է կարևոր իրենց համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Ուսումնասիրեք շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի դասն անցկացվելու է այն ժամանակ, երբ ընթանում են սեմինարիայի դասերը։

Կրկնեք վարդապետության սերտման հատվածները

Ուսանողներին ցուցադրեք կամ տրամադրեք հետևյալ աղյուսակի օրինակները։

Օգտագործելով հետևյալ աղյուսակը՝ վերանայեք Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հղումները և հիմնական արտահայտությունները։ Հետո ընտրեք ձեզ համար կարևոր մեկ հղում և կարդացեք ամբողջական հատվածը։

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Կարող եք ուսանողներին առաջարկել շրջել սենյակում և իրենց ընտրած հատվածով կիսվել երկու կամ երեք այլ դասընկերոջ հետ։ Կարող եք ուսանողների հետ կիսվել նաև վարդապետության սերտման այն հատվածով, որը կարևոր է անձամբ ձեզ համար։

Ավետարանի ճշմարտությունները կապեք ձեր կյանքի ու հանգամանքների հետ

Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ձեր սովորածը անձնավորելու և կիրառելու եղանակներից մեկն այն է, որ փորձեք կապեր ստեղծել ձեր սեփական կյանքի ու հանգամանքների հետ։ Օրինակ՝ գուցե ձեզ որևէ որոշակի հարց կամ դժվարություն է անհանգստացնում։ Սուրբ գրությունները կարդալու ընթացքում պատասխանը փնտրելը ձեր ուսումնասիրության կարևորությունը մեծացնելու արդյունավետ միջոց է։

Վարժություն Ա

Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրատախտակին գրեն աշխարհում գոյություն ունեցող տարբեր մարտահրավերներ։ Ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի հանձնարարեք մարտահրավերներից մեկը։ Ուսանողները կարող են մի սցենար մտածել և միմյանց հետ դերախաղով ներկայացնել այն։ Մի ուսանողը կարող է նկարագրել մարտահրավերը, իսկ մյուսը՝ աղյուսակից ընտրել վարդապետության սերտման հատվածը և փորձել լուծում տալ մարտահրավերին՝ օգտագործելով այդ հատվածի ճշմարտությունները։ Ուսանողները կարող են փոխվել դերերով, կամ դուք կարող եք առաջարկել նրանց սցենարը դերախաղով ներկայացնել դասարանին։

Որպես մեկ այլ տարբերակ՝ կարող եք ուսանողներին հանձնարարել վարդապետության սերտման հատվածը, այնուհետև առաջարկել նրանց հատվածում քննարկվող դժվարությունների հիման վրա սցենարներ մտածել։

  • Կա՞ն վարդապետության սերտման հատվածներ, որոնք ձեր կարծիքով լուծում են խնդիրը։ Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե շատ մարդիկ կիրառեին ձեր ընտրած հատվածի ճշմարտությունները։ Կիսվեք մեկ-երկու առանձին օրինակով։

  • Օգտագործելով ձեր ընտրած հատվածի վարդապետությունը՝ ի՞նչ կասեիք որևէ մարդու, ով այս մարտահրավերին է բախվել։

Վարժություն Բ

Կարող եք ուսանողներին առաջարկել ինքնուրույն լուռ կատարել այս վարժությունը։ Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել վարդապետության սերտման ընտրած հատվածի վերաբերյալ իրենց մտքերով ու տպավորություններով (եթե դրանք խիստ անձնական չեն), նաև, թե դա ինչպես կարող է օգնել իրենց ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։

Մտածեք ձեր ներկայիս հանգամանքների մասին, այդ թվում՝ անձնական հարցերի, դժվարությունների կամ վարքագծերի, որոնց համար հնարավոր է՝ օգնություն եք փնտրում։ Վերանայեք վարդապետության սերտման հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ այդ հարցերում, դժվարություններում կամ վարքագծերում։ Ընտրեք առնվազն մեկ հատված, որը կարող է օգնել ձեզ մի հարցում, որը հենց հիմա անհանգստացնում է ձեզ։

  • Ձեր ընտրած հատվածի վարդապետության կիրառումն ինչպե՞ս կարող է օրհնություն լինել ձեր կյանքի և ձեր հանգամանքների համար։

  • Այդ հատվածի ճշմարտությունների կիրառումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի մոտ լինել Հիսուս Քրիստոսին և ավելի նմանվել Նրան։

  • Որո՞նք են այն մեկ-երկու քայլերը, որոնք կարող եք կատարել, որպեսզի սկսեք կիրառել այդ ճշմարտությունները ձեր կյանքում։