Սեմինարիա
Մոսիա 29–Ալմա 4․ Ակնարկ


«Մոսիա 29–Ալմա 4․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 29–Ալմա 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 29Ալմա 4

Ակնարկ

Նեփիացիների շրջանում Նեոր անունով մի մարդ կեղծ վարդապետություն էր ուսուցանում, որի պատճառով նրա ժամանակների և գալիք տարիների մարդիկ մերժում էին իրենց Փրկչին։ Նրա ազդեցությամբ որոշ մարդիկ «սկսեցին հալածել նրանց, ովքեր պատկանում էին Աստծո եկեղեցուն» (Ալմա 1.19)։ Ավելի ուշ Ամղիկի անունով մի մարդ նեփիացիների դեմ ապստամբություն բարձրացրեց, որի արդյունքում շատերը զոհվեցին մարտում։ Ժամանակի ընթացքում Փրկչի Եկեղեցու որոշ անդամների դրսևորած հպարտությունն ու հակառակությունը հանգեցրին նրան, որ Եկեղեցին թերացավ իր առաջընթացի մեջ։ Արդյունքում Ալման որոշեց հրաժարվել գլխավոր դատավորի պաշտոնից, որպեսզի նվիրվի Աստծո խոսքը քարոզելու գործին։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Ալմա 1.1–18

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել և մերժել կեղծ ուսմունքները, որոնք կարող են հեռացնել նրանց Հիսուս Քրիստոսից։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են ուսումնասիրել «Ես կարող եմ ճանաչել և մերժել կեղծ ուսմունքները» բաժինը « Հունիսի 3-9-ը։ Մոսիա 29–Ալմա 4․ «Նրանք հաստատուն էին և անխախտ » համառոտ շարադրանքում՝ Եկ, հետևիր ինձ․ անհատների և ընտանիքների համար, Մորմոնի Գիրք 2024-ում։

  • Տեսանյութ․ «Ապաշխարություն՝ ուրախալի ընտրություն» (15:45, դիտել 9:17-10:10)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները գտնեն, թե որ սուրբ գրություններն են ուղղում Նեորի կեղծ ուսմունքները, կարող են իրենց պատասխաններով կիսվել՝ օգտագործելով զրուցարանի գործառույթը։

Ալմա 1.19–33

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հավատքով արձագանքել և խաղաղություն զգալ նույնիսկ այն դեպքում, եթե հալածանքի ենթարկվեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու համար։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կյանքի որևէ ժամանակահատվածի մասին, որում նրանց հավատքը փորձության է ենթարկվել, և ինչպիսին է եղել նրանց արձագանքը։

  • Տեսանյութ. «Աշակերտության արժեքը և օրհնությունները» (14:45, դիտեք 0:25-2:05-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին կարող եք առաջարկել, որ զրուցարանի միջոցով թվարկեն նեփիացիների գործողությունները։ Այդպես ուսանողները կունենան մի ցուցակ, որից կարող են օգտվել բոլորը, և որը նրանց թույլ կտա դասընկերների գտած գործողություններն ավելացնել իրենց ցուցակներում։

Ալմա 2-3

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ այն բանի հետևանքները, թե ում են նրանք ընտրում հետևել այս կյանքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք նախքան դասը կարդալ կամ լսել Ալմա 2–3 գլուխները։ Հանձնարարեք նրանց մտածել, թե ինչ կարող են սովորել այդ գլուխների պատմությունից։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ «Վարձք նրանից, ում նա կամեցել է հնազանդվել» վերնագրով աղյուսակը, որը կարող է ինչպես ցուցադրվել, այնպես էլ պատկերվել գրատախտակին, որպեսզի ուսանողները լրացնեն

  • Առարկաներ․ թղթի կտորներ՝ տարադրամ ներկայացնելու համար, երկու տոպրակ կամ երկու տուփ

Ալմա 4

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին Աստծո խոսքն օգտագործել հպարտությունն ու հակառակությունը հաղթահարելու համար։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել՝ կիսվելու համեստության մասին որևէ սուրբ գրությամբ կամ Եկեղեցու ղեկավարի խոսքով։

  • Առարկայական դաս․ դասասենյակի մուտքի հատակին փակցված թուղթ, որի վրա գրված է «գայթակղության քար»

  • Տեսանյութ. «Ալման քարոզում է Աստծո խոսքը» (10:33, դիտեք 0:36-1:59)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ամբողջ դասի ընթացքում մի աղյուսակ ցուցադրել, որի մի կողմում կներկայացվեն Ալմայի ու նրա ժողովրդի ունեցած խնդիրները, իսկ մյուս կողմում՝ լուծումները։ Ուսանողներին առաջարկեք դասի ընթացքում լրացնել այդ աղյուսակը և պատճենել այն իրենց օրագրերում։

Վարդապետության սերտման կրկնություն 10

Դասի նպատակը. այս դասը ուսանողներին հնարավորություններ կտա իրենց կյանքում կիրառելու այս տարի սովորած վարդապետությոան սերտման հատվածներից մի քանիսը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման առաջին 12 հղումներից մեկը, որն իրենք համարում են ամենակարևորը։ Ուսանողներին խրախուսեք պատրաստվել՝ կիսվելու, թե իրենց ընտրած հղումն ինչու է կարևոր իրենց համար։

  • Բովանդակություն ցուցադրման համար. աղյուսակ՝ վարդապետության սերտման առաջին 12 հատվածներով

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողները կարող են զրուցարանի միջոցով հրապարակել աշխարհում գոյություն ունեցող տարբեր դժվարություններ ու խնդիրներ։ Հետո կարող են հրապարակել վարդապետության սերտման այն հատվածները, որոնք կարող են օգնել այդ դժվարություններին և խնդիրներին հանդիպած մարդկանց։