«Վարդապետության սերտման կրկնություն 9. Ինչպես հասկանալ և բացատրել ճշմարտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 9
Ինչպես հասկանալ և բացատրել ճշմարտությունները
Վարդապետության սերտման հատվածները պարունակում են կարևոր ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և բացատրել այն ուրիշներին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բացատրեք սուրբ գրությունների ճշմարտությունները
-
Սուրբ գրությունները հասկանալու և բացատրելու ձեր ունակությունը ի՞նչ հանգամանքներում կարող է փոխել կամ փոխել է ինչ-որ մեկի կյանքը:
Յոթանասունից երեց Առնուլֆո Վալենզուելան կիսվել է մի փորձառությամբ, երբ նա կարողացել է օրհնել ուրիշներին՝ հստակ ուսուցանելով սուրբ գրությունները: Դիտեք «Խորությամբ դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը» տեսանյութի 6:34-7:31 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org,կամ կարդացեք ստորև ներկայացվող խոսքերը:
Երիտասարդ տարիքում միսիա ծառայելիս ես նկատեցի, որ երբ սուրբ գրությունների միջոցով ուսուցանում էինք, շատերի կյանքն էր փոխվում: Ես իմացա դրանց մեջ եղած զորության և այն մասին, թե դրանք ինչպես կարող են փոխել մեր կյանքը: Ամեն մեկը, ում մենք ուսուցանում էինք վերականգնված ավետարանը, եզակի անհատ էր՝ տարբեր կարիքներով: Սուրբ գրությունները՝ սուրբ մարգարեների կողմից գրված մարգարեությունները, այդ մարդկանց բերեցին դեպի Տիրոջ հավատը, հանգեցրին ապաշխարության և փոխեցին նրանց սրտերը:
Սուրբ գրությունները ուրախությամբ լցրեցին այդ մարդկանց սրտերը, երբ նրանք ստացան ոգեշնչում, ուղղորդում, մխիթարություն, ուժ և իրենց կարիքների պատասխանները: Նրանցից շատերը որոշեցին փոփոխություններ կատարել իրենց կյանքում և սկսեցին պահել Աստծո պատվիրանները: (Առնուլֆո Վալենզուելա, «Խորությամբ դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 60)
-
Ըստ ձեզ՝ սուրբ գրություններն ինչո՞ւ այդքան մեծ ազդեցություն ունեցան այն մարդկանց վրա, ում ուսուցանում էր երեց Վալենզուելան:
-
Ե՞րբ է օրհնվել ձեր կյանքը, երբ ինչ-որ մեկը ձեզ բացատրել է սուրբ գրությունները:
-
Ե՞րբ եք դուք կարողացել օրհնել ուրիշներին՝ բացատրելով նրանց սուրբ գրությունները:
Խորհեք, թե ինչպես կարող եքզարգացնել սուրբ գրությունները հասկանալու և բացատրելու ձեր կարողությունները: Մտածեք, թե դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին, ով հաճախ էր օգտագործում սուրբ գրությունները ուրիշներին ուսուցանելու համար (տես Ղուկաս 24.27, Հովհաննես 10.34–36):
Մորմոնի Գրքի վարդապետության սերտումը
Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածները թվարկված են ստորև: Կարող եք նշել այդ հատվածները և դրանց հիմնական արտահայտությունը, եթե մինչև հիմա չեք նշել:
Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Բոլորը նույն են Աստծո համար»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դուք պետք է միշտ աղոթեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։ |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Մտածեք, թե հետևյալ քայլերն ինչպես կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ու բացատրել սուրբ գրությունների ճշմարտությունները:
-
Քայլ 1. Հասկացեք սուրբ գրության բովանդակությունը և որոշեք, թե ինչպես եք բացատրելու այն սեփական բառերով: Բովանդակությունը կարող է ներառել այն, թե որտեղ են իրադարձությունները տեղի ունենում, ով ում հետ է խոսում և ինչու: Գլխի վերնագրի և մի քանի հարակից հատվածների ընթերցումը կարող է օգնել դա անելիս:
-
Քայլ 2. Հասկացեք սուրբ գրությունների ճշմարտություններն այն չափով, որ կարողանաք բացատրել դրանք: Ձեզ կօգնեն հարցերը, որոնք կարող եք տալ ինքներդ ձեզ, օրինակ՝ Հեղինակն ի՞նչ հիմնական ուղերձներ է փորձում փոխանցել: Հատվածն ի՞նչ է ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող եմ ճշմարտությունները շարադրել պարզ եղանակով: Ի՞նչ իրավիճակներում կարող է մարդն օգուտ ստանալ այդ ուղերձը հասկանալուց:
-
Քայլ 3. Մտածեք, թե ձեր բացահայտած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել այն մարդուն, որին բացատրում եք դրանք: Մտածեք նրա կյանքի հանգամանքների և նրա խնդիրների մասին: Կապեր ստեղծեք ճշմարտությունների և այդ հանգամանքների ու խնդիրների միջև:
Կիրառեք
Վերևի աղյուսակից ընտրեք վարդապետության սերտման մեկ կամ երկու հատված, որոնք ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ, կամ որոնք, կարծում եք, օրհնություն կլինեն ձեզ կամ ձեզ ծանոթ մեկի համար: Օգտագործեք հենց նոր սովորած քայլերը, որպեսզի շարադրեք, թե ինչպես եք բացատրելու դրանք մեկ ուրիշին:
Երբ ավարտեք, պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Այս քայլերի օգտագործումն ինչպե՞ս օգնեց ձեզ ավելի խորությամբ հասկանալ սուրբ գրությունները։ Այդ քայլերն ինչպե՞ս օգնեցին ձեզ պատրաստվել և հատվածը բացատրել ուրիշներին:
-
Ձեր հասկացած և բացատրած ճշմարտությունները ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ձեր անձնական հանգամանքներում:
-
Սուրբ գրություններն ավելի հետևողականորեն հասկանալու և բացատրելու այդ քայլերի օգտագործումը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին: