«Մոսիա 25–28. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 25–28», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 25-28
Ակնարկ
Որպես Փրկչի Եկեղեցու քահանայապետ՝ Ալման Տիրոջից հրահանգ ստացավ՝ օգնելու նրանց, ովքեր ծանր մեղքեր էին գործել: Թե՛ նա, թե՛ Մոսիա թագավորը գիտեին, թե սիրտն ինչ ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչպես են ընտանիքի անդամներն ապստամբում Փրկչի դեմ: Քրիստոսի ողորմածության շնորհիվ նրանք ի վերջո օրհնվեցին և ուրախություն զգացին՝ տեսնելով այդ սիրելի մարդկանց ապաշխարումը: Ալմա Կրտսերին և Մոսիայի որդիներին, որոնք նկարագրվում էին որպես «մեղսավորներից ամենանողկալիները» (Մոսիա 28.4), Փրկիչն օգնեց փոխվել և հասնել «արդարակեցության վիճակի» (Մոսիա 27.25): Դարձից հետո Մոսիայի որդիները գնացին ավետարանը քարոզելու լամանացիներին:
Պատրաստվեք ուսուցանել
Ստորև ներկայացվող տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:
Մոսիա 26
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրող ու ներող էությունը, նաև, թե մենք ինչու պետք է ապաշխարենք մեր մեղքերի համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ հարցեր ունեն ապաշխարության մասին: Նրանց խրախուսեք կարդալ Մոսիա 26 գլուխը և փնտրել այդ հարցերի պատասխանները:
-
Դասի նյութ. «Մտահոգություններ ապաշխարության վերաբերյալ»
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք դասի նյութը է-փոստով կամ հաղորդագրությամբ ուղարկել ձեր ուսանողներին նախքան դասը: Եթե որևէ մտահոգություն եք ընտրում ամբողջ դասարանով ուսումնասիրելու համար, կարող եք ուսանողներին առաջարկել զրուցարանում մուտքագրել, թե որ մտահգությունը կցանկանային ուսումնասիրել: Դա կօգնի ձեզ իմանալ, թե ուսանողների մեծ մասն ինչ է ցանկանում սովորել: Եթե ուսանողներն ինքնուրույն են ուսումնասիրության համար որևէ մտահոգություն ընտրում, թույլ տվեք նրանց ավարտել իրենց ուսումնասիրությունը, ապա կարող եք առաջարկել նրանց զրուցարանում մուտքագրել, թե որ մտահգությունն են ուսումնասիրել: Կախված դասարանի կարիքներից՝ կարող եք նույն մտահգությունն ուսումնասիրած ուսանողներին հրավիրել քննարկելու, թե ինչ սովորեցին միմյանց հետ: Կամ տարբերության համար կարող եք ընտրել տարբեր մտահոգություններ ուսումնասիրած ուսանողների՝ միմյանց հետ քննարկելու իրենց սովորածը:
Մոսիա 27.1–24
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել, թե ինչ եղանակներով կարող են օգնել նրանց, ովքեր մերժում են Հիսուս Քրիստոսի ուսմունքները դարձի գալու մասին:
-
Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստվել և կիսվել սուրբ գրությունների այն պատմություններով, որոնցում Տերը մոլորված կամ ապստամբող որևէ մեկին օգնել է փոխվել:
-
Տեսանյութ. «Ալմա Կրտսերը դարձավ դեպի Տերը» (11:32, դիտել 3:06-6:59):
-
Առցանց ուսուցման առաջարկ. որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել ծոմապահությունը կամ վկայություն բերելը, կարող եք դասի ավարտին նրանց խմբերի բաժանել քննարկման սենյակներում: Անպայման ցուցադրեք յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրման ցուցումները, ժամանակային սահմանափակում դրեք (օրինակ՝ վեց րոպե) և ուսանողներին տեղեկացրեք, որ երբ ամբողջ դասարանով վերադառնան քննարկման սենյակներից, կիսվելու են իրենց սովորածով:
Մոսիա 27.24–37
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ապաշխարել և հավատք ունենալ, որ Փրկիչը կարող է փոխել իրենց սրտերը:
-
Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել, որ մտածեն բնության այնպիսի երևույթների մասին, որոնք կտրուկ փոխվում են (օրինակ՝ թիթեռի թրթուրը): Նրանք կարող են որևէ բան լուսանկարել և ցույց տալ դասարանին:
-
Նկարներ ցուցադրման համար. թրթուրի և թիթեռի նկարը, Ալմա Կրտսերին հայտնված հրեշտակի նկարը, Հիսուս Քրիստոսի նկարը
-
Տեսանյութ. «Աստծո լույսի հույսը» (6:46)
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք դեպի Եկեղեցին դարձի եկած որևէ մարդու հրավիրել մասնակցելու դասին կամ մի տեսանյութ նկարահանել, որում նա պատմում է, թե Փրկիչն ինչպես է օգնել իրեն փոխվել: Նախքան այդ մարդուն հրավիրելը՝ անպայման թույլտվություն ստացեք ձեր համակարգողից և ձեր տեղական քահանայության ղեկավարից:
Մոսիա 28
Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին մեծացնել ավետարանով կիսվելու իրենց ցանկությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել խոսել մեկի հետ, ով իրենց կարծիքով իրապես դարձի է եկել դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ի՞նչն օգնեց այդ անհատին դարձի գալու իր ճանապարհին: Կարող եք ուսանողներին առաջարկել նաև գնահատել ավետարանով կիսվելու իրենց ցանկությունը:
-
Առարկա. մի բան (կամ դրա նկարը), որն այնքան շատ եք սիրում, որ դրանով հաճույքով կիսվում եք ուրիշների հետ
-
Տեսանյութ. «Կիսվելու բարիքներ» (2:21)
-
Առցանց ուսուցման առաջարկ. դասը սկսելու համար կարող եք որևէ բան բերել կամ դրա նկարը ցուցադրել, որն այնքան շատ եք սիրում, որ դրանով հաճույքով կիսվում եք ուրիշների հետ: Նախքան դասի առաջին հարցն ուղղելը՝ դրանով կիսվեք ուսանողների հետ:
Վարդապետության սերտման կրկնություն 9
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և բացատրել այն ուրիշներին:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել պատմելու որևէ ժամանակի մասին, երբ իրենց կյանքն օրհնվել է մեկի միջոցով, ով նրանց բացատրել է սուրբ գրությունները, կամ երբ նրանք կարողացել են օրհնել մեկ ուրիշի կյանքը՝ օգտագործելով կամ բացատրելով սուրբ գրությունները:
-
Տեսանյութ. «Խորացնել մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոս» (10:05, դիտել 6:34-7:31)
-
Առցանց ուսուցման առաջարկ. ցուցադրեք սուրբ գրությունների ճշմարտությունները հասկանալու և բացատրելու երեք քայլերը: Ուսանողներին հանձնարարեք պատրաստվել որևէ մեկի հետ կիսվելու վարդապետության սերտման հատվածով՝ օգտագործելով այդ քայլերը: Կարող եք ուսանողներին բաժանել քննարկման սենյակներում, որպեսզի դերախաղով բացատրեն վարդապետության սերտման իրենց ընտրած հատվածը: