Սեմինարիա
Մոսիա 21–24, Մաս 2. Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար


«Մոսիա 21–24, Մաս 2. Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 21–24, Մաս 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 21–24, Մաս 2

Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար

երիտասարդ տղան դիմում է սուրբ գրություններին

Ինչպե՞ս եք արձագանքում, երբ փորձություններ ու դժվարություններ եք ունենում: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ որոշ մարդիկ ավելի են մոտենում Տիրոջը, մինչդեռ մյուսները հեռանում են Նրանից: Մոսիա 21–24 գլուխներից իմանում ենք, որ Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը դիմեցին Տիրոջը ուժեղանալու և գերությունից ազատում ստանալու համար: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնեն ձեզ անցնել ձեր փորձությունների միջով:

Օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ ազդեցությունն իրենց կյանքում: Երբ ուսանողները սովորեն, թե սուրբ գրություններում Փրկիչն ինչպես օրհնեց մարդկանց, օգնեք նրանց ճանաչել Նրա դերը նաև իրենց կյանքում: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Փրկիչն ինչպես է օգնում իրենց՝ բժշկելով և ուժեղացնելով նրանց:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողները կարող են ընտանիքի անդամի հետ խոսել նրա ապրած փորձության կամ տառապանքի և այն եղանակների մասին, որոնցով Տերն ուժեղացրել է նրան՝ դիմակայելու դրանց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սա երկու դասերից երկրորդն է, որն անդրադառնում է Մոսիա 21–24 գլուխներին: Եթե առաջին դասը դեռ չեք անցկացրել, այս դասից առաջ ուսուցանեք Մաս 1-ը: Եթե դասի ժամանակը սահմանափակ է, և Մոսիա 21–24 գլուխների վերաբերյալ միայն մեկ դաս է հնարավոր անցկացնել, մտածեք, թե ինչպես կարող եք արդյունավետորեն համատեղել այդ երկու դասերը:

Ինչպես արձագանքել փորձություններին

Ստորև ներկայացվող վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին ինքնագահատում կատարել իրենց ներկայիս կամ անցած փորձության վերաբերյալ: Կարող եք գրատախտակին գրավոր հուշումներ կամ հարցեր գրել, որոնք կուղղորդեն ուսանողներին իրենց մտքերը գրի առնելիս: Դասի այս հատվածում կարիք չկա, որ ուսանողները ներկայացնեն իրենց պատասխանները:

Նախորդ դասին ձեզ առաջարկվել էր մտածել ձեր ներկայիս կամ անցյալի որևէ փորձության մասին: Մոսիա 21–24 գլուխներն ուսումնասիրելիս դուք գուցե որոշ ճշմարտություններ եք սովորել, որոնք օգնել են ձեզ հասկանալ, թե Տերն ինչու է թույլ տալիս, որ փորձություններ ունենաք: Այսօր կրկին մտածեք ձեր փորձությունների մասին, բայց այս անգամ ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք արձագանքել դրանց: Կարող եք գրի առնել ձեզ հանդիպած խոչընդոտներն ու ձեր ունեցած հաջողությունները և այն, թե ինչպես եք զգացել Տիրոջ ազդեցությունը կամ օրհնությունները:

Տիրոջ՝ ազատման զորությունը

Կարող եք մեկ կամ մի քանի ուսանողի առաջարկել ամփոփ ներկայացնել, թե նախորդ դասից ինչ են հիշում Լիմքիի և Ալմայի ժողովուրդների գերության մասին: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել հետևյալ ամփոփումը:

Դուք գուցե հիշում եք Լիմքիի ժողովրդի (Նեփիի երկրում) և Ալմայի ժողովրդի (Հելամի երկրում) մասին ուսումնասիրությունը: Նրանք երկուսն էլ դժվար փորձությունների ենթարկվեցին Լամանացիների կողմից գերության մեջ գտնվելու ժամանակ: Այս նկարում պատկերված են Մոսիա 21–24 գլուխներում նկարագրված նրանց արշավները:

Մոսիա 21–24 գլուխներում նկարագրված վայրերի պատկերը

Այսօր դուք կսովորեք, թե Տերն ինչպես գերությունից ազատեց մարդկանց երկու խմբերին և ուղարկեց նրանց Զարահեմլայի երկիր: Ուսումնասիրելիս մտածեք ձեր փորձությունների մասին և փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ ճանաչել, թե Տերն ինչ եղանակներով է Իր ազատման զորությունը գործադրում ձեր կյանքում:

Ստորև ներկայացվող վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին սովորել Լիմքիի ժողովրդի և Ալմայի ժողովրդի ազատման մասին: Օգտակար կլինի, եթե դասարանը բաժանեք փոքր խմբերի և նրանց հանձնարարեք ուսումնասիրել կա՛մ Լիմքիի ժողովրդին, կա՛մ Ալմայի ժողովրդին: Ուսանողները կարող են ամփոփել իրենց պատմությունները և կիսվել այն կարևոր հատվածներով կամ արտահայտություններով ու սկզբունքներով, որոնք տպավորիչ են եղել իրենց համար:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատկերեք հետևյալ աղյուսակը: Յուրաքանչյուր վանդակում մի քանի պատասխան գրելու համար տարածք թողեք:

Մոսիա 21–24. ուժ և ազատում

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Մոսիա 21–24, Մաս 2. Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար»

Լիմքիի ժողովուրդը
Մոսիա 21.13–16, 36, 22.1–13, 29.18–20

Ալմայի ժողովուրդը
Մոսիա 23.25–29, 24.8–25

Ի՞նչ գործողությունների դիմեց ժողովուրդը՝ Տիրոջ օգնությունը ստանալու համար:

Տերն ինչպե՞ս էր մասնակցում նրանց ազատմանը:

Ի՞նչ սիրելի արտահայտություններ ունեք այս հատվածներում, որոնք պետք է հիշել:

Ուսումնասիրության համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել աղյուսակի հարցերի իրենց պատասխաններով: Անպայման մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց մտքերով:

  • Ժողովուրդները ի՞նչ գործողությունների դիմեցին Տիրոջ օգնությունը ստանալու համար:

  • Այդ պատմություններն ուսումնասիրելիս ի՞նչ սովորեցիք Տիրոջ և Նրա զորության մասին:

  • Ձեր ուսումնասիրած հատվածներից մեկից ի՞նչ արտահայտություն առանձնացրիք, որը ձեզ դուր եկավ:

Ինչպե՞ս ճանաչել Տիրոջ զորությունը և ցնծալ Տիրոջ զորությամբ

Ի թիվս բազմաթիվ ճշմարտությունների, որոնք կարող ենք սովորել այս հատվածներից, ձեր ուսումնասիրություններում գուցե նկատած լինեք, որ երբ դիմում ենք Երկնային Հորը, Նա զորակցում է մեզ մեր փորձությունների ժամանակ և ազատում է մեզ Իր ժամանակին (տես Մոսիա 21.14–16): Մենք նաև իմանում ենք, որ երբ պատրաստակամությամբ և համբերությամբ դիմանում ենք մեր փորձություններին, Տերը կարող է զորացնել մեզ, որպեսզի հեշտությամբ կրենք մեր բեռները (տես Մոսիա 24.15):

  • Տիրոջ մասին այս գիտելիքն ինչպե՞ս կարող է ազդել փորձություններին արձագանքելու ձեր եղանակի վրա:

  • Տերն ինչպե՞ս է աջակցել և զորացրել ձեզ կամ ձեզ ծանոթ որևէ մեկին՝ որևէ փորձության դիմանալու կամ որևէ բեռ կրելու համար: Ինչպե՞ս է այս փորձառությունն ազդել Նրա հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա:

Որպես նախորդ հարցի վերաբերյալ քննարկման մաս՝ կարող եք կիսվել անձնական օրինակով: Կախված դասի ժամանակից՝ կարող եք ցուցադրել նաև հետևյալ տեսանյութը:

Դիտեք «Զգալ Տիրոջ սերը և բարությունը փորձությունների ժամանակ» տեսանյութը (4:18) այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Փնտրեք, թե սուրբ գրություններում ձեր գտած ճշմարտությունները կամ արտահայտությունները ինչպես կարող են առնչվել Գուտիերեսի ընտանիքի փորձառությանը:

4:17

Feeling the Lord's Love and Goodness in Trials

Ձեր հաջորդ քայլերը

Հետևյալ ցուցումները ներկայացնելուց հետո կարող եք գրատախտակին ցուցադրել հարցերը, որպեսզի պատասխանները գրելիս ուսանողները կարողանան օգտվել հարցերից:

Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ դիմակայել ձեր փորձություններին:

Դասի ընթացքում ձեր կազմած աղյուսակին նոր սյունակ ավելացրեք և այդ սյունակի վերևի տողն անվանեք «Ես»: Ապա նոր սյունակում լրացրեք հետևյալ հարցերի պատասխանները (եթե նոր սյունակ ավելացնելու տեղ չկա, հարցերին պատասխանեք ձեր օրագրի առանձին հատվածում):

  • Ի՞նչ գործողություններ կարող եք կատարել՝ ձեր փորձություններում Տիրոջ օգնությունն ավելի մեծ չափով ստանալու համար:

  • Այսօր ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին, որը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե Նա ինչ տեսակի օգնություն կամ ուժ կարող է տալ:

  • Ձեր կարծիքով ձեր ուսումնասիրած հատվածներից ո՞ր բառերը կամ արտահայտությունները կարող են առնչվել ձեր կյանքի իրավիճակներրն: Ինչո՞ւ։

Մի քանի ուսանողի առաջարկեք ըստ ցանկության կիսվել նախորդ հարցերի վերաբերյալ իրենց պատասխաններով: Վկայեք այսօր ձեր քննարկած ճշմարտությունների և մեզ մեր չարչարանքներից ազատելու Տիրոջ զորության մասին: