Սեմինարիա
Մոսիա 18–24. Ակնարկ


«Մոսիա 18–24. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 18–24», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 18-24

Ակնարկ

Մորմոնի ջրերի մոտ Ալման իր ժողովրդին ուսուցանեց, թե ինչ ուխտ ենք կապում Աստծո հետ, երբ մկրտվում ենք: Մինչդեռ մերժելով Աբինադիին, Նոյ թագավորը և նրա ժողովուրդը զրկվեցին անվտանգության օրհնություններից և մեծ տառապանքներ կրեցին: Մոսիա 21–24 գլուխներում նկարագրվում է Լիմքիի և Ալմայի ժողովուրդների փորձառությունները, որոնք երկուսն էլ դժվարին մարտահրավերների բախվեցին: Այս խմբերը դիմեցին Տիրոջը՝ ուժ և գերությունից ազատում ստանալու համար:

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Մոսիա 18

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ մկրտության ուխտը, նաև, թե այն ինչպես կարող է ազդել Աստծո և ուրիշների հետ նրանց հարաբերության վրա:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել, որ դասին բերեն իրենց մկրտության օրվա որևէ լուսանկար կամ գրանցամատյանի գրառումը: Նրանք կարող են հարցնել նաև մկրտությանը ներկա գտնվածներին, թե ինչ հիշողություններ ունեն: Յուրաքանչյուր ոք, ով չի մկրտվել, կարող է պատրաստ գալ՝ կիսվելու որևէ մկրտության ներկա գտնվելու ժամանակ ունեցած մտքերով ու զգացողություններով կամ հարցեր տալ մկրտության մասին:

  • Տեսանյութեր. «Առանց հայհոյախոսության ակումբ» (4:56), «Աչքեր՝ տեսնելու համար» (9:44, դիտել 4:55-6:53), «Դեյթոնի ոտքերը» (3:02)

  • Առցանց ուսուցման առաջարկ. նախքան դասը սկսելը՝ կարող եք ուսանողներին առաջարկել, որ ձեզ տրամադրեն իրենց մկրտության օրն արված որևէ լուսանկար: Դասը սկսեք այդ լուսանկարները ցուցադրելով և առաջարկեք ուսանողներին, որ փորձեն գուշակել, թե ում լուսանկարներն են: Ապա ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մկրտության հիշողություններով և զգացողություններով:

Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել այդ հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել փորձել մտապահել Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ խառը հերթականությամբ գրված գրատախտակին, կամ առանձին թերթիկների վրա գրված և խառը հերթականությամբ փակցված գրատախտակին

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները ցուցադրել որպես փաստաթղթի վերնագրեր, որն ուսանողները կարող են խմբագրել: Ուսանողներին առաջարկեք վերանայել այդ սկզբունքները և համապատասխան վերնագրի ներքո տպել այն, ինչ հիշում են յուրաքանչյուր սկզբունքի մասին:

Մոսիա 19–20

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ լսելու Տիրոջ մարգարեների նախազգուշացումները և ուսմունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել սուրբ գրություններից կամ իրենց կյանքից մի օրինակի մասին, որը հաստատում է հետևյալ խոսքերը: Խրախուսեք նրանց դասին գալ պատրաստված՝ կիսվելու իրենց օրինակով: «Պատմությունը ցույց է տվել, որ անվտանգությունը, խաղաղությունը, բարգավաճումը և երջանկությունը գալիս են, երբ մենք արձագանքում ենք մարգարեական խորհրդին» (Մ. Ռասսել Բալլարդ, «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք», Ensign, մայիս 2001թ., 65):

  • Նկարներ. անվտանգության պարագաների կամ սարքավորումների նկարներ, Աբինադիի նկարը, որում նա կանգնած է Նոյ թագավորի առաջ, Զարահեմլայի և Նեփիի երկրի միջև ճամփորդությունների գծապատկերը

  • Ուսումնական նյութ. Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի (2011) տպագիր օրինակ այն ուսանողների համար, որոնք էլեկտրոնային սարքերով հասանելիություն չունեն գրքույկին

  • Առցանց ուսուցման առաջարկ. դասի սկզբում ուսանողներին խնդրեք տանը մի առարկա փնտրել, որը նրանց անվտանգությունն ապահովելու համար է նախատեսված: Առաջարկեք նրանց առարկան ցույց տալ դասարանին:

Մոսիա 21–24, Մաս 1

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին իրենց կյանքի փորձությունների և տառապանքների ժամանակ ավելի մեծ վստահություն զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարելի է առաջարկել մտածել անցյալում ունեցած որևէ փորձության կամ դժվարության մասին, որն օգնել է նրանց աճել և ավելի մոտենալ Տիրոջը: Ուսանողներին խրախուսեք պատրաստվել և կիսվել, թե ինչ են սովորել, կամ այս փորձությունն ինչպես կարող է դրականորեն ազդել նրանց վրա:

  • Առարկաներ. ուսապարկ և մի ծանր իր՝ մեջը դնելու համար

  • Նկար. Զարահեմլայի, Նեփիի երկրի, Մորմոնի ջրերի և Հելամի երկրի միջև ճամփորդությունների գծապատկերը

  • Տեսանյութ. «Աստծո կամքը» (3:02)

  • Առցանց ուսուցման առաջարկ. «Ինչու է Աստված փորձություններ թույլ տալիս» բաժնում դասարանի կեսին առաջարկեք ուսումնասիրել Լիմքիի ժողովրդի մասին հատվածները, իսկ մյուս կեսին՝ Ալմայի ժողովրդի մասին հատվածները: Օգտագործեք քննարկման սենյակները, որպեսզի ուսանողները կարողանան քննարկել իրենց սովորածը և յուրաքանչյուր խմբին լրացուցիչ հարցեր տվեք:

Մոսիա 21–24, Մաս 2

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին իրենց փորձությունների պահին ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողները կարող են ընտանիքի անդամի հետ խոսել նրա ապրած փորձության կամ տառապանքի և այն եղանակների մասին, որոնցով Տերն ուժեղացրել է նրան՝ դիմակայելու դրանց:

  • Նկար. Զարահեմլայի, Նեփիի երկրի, Մորմոնի ջրերի և Հելամի երկրի միջև ճամփորդությունների գծապատկերը

  • Տպագիր նյութ. «Մոսիա 21–24. Ուժ և ազատում»

  • Տեսանյութ. «Զգացեք Տիրոջ սերը և բարությունը փորձությունների ժամանակ» (4:18)

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներն ավարտեն աղյուսակի լրացումը, կարող եք օգտագործել վիրտուալ գրատախտակի գործառույթը կամ նրանց հետ համօգտագործել ձեր էկրանը, որպեսզի կարողանան ցուցադրել սուրբ գրությունների իրենց նախընտրած հատվածները, որոնք ուսումնասիրել են: