Նախորդ դասին դուք սովորեցիք, թե Փրկչի հետ մեր մկրտության ուխտն ինչպես կարող է ազդել մեր ապրելակերպի վրա: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել Մոսիա 18.8–10 հատվածների հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և այս հատվածի օգնությամբ իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Երբ ավարտեք ճիշտ արտահայտությունը, փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ մի քանի անգամ կրկնելով այն:
Նախորդ դասին դուք սովորեցիք, որ երբ մենք մկրտվում ենք, մենք Աստծո հետ մտնում ենք ուխտի մեջ, որ ծառայելու ենք Նրան և պահելու ենք Նրա պատվիրանները: Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ութ տարեկան երեխայի մկրտության ծառայության ժամանակ խոսել նրա ուխտի մասին: Գրեք, թե Մոսիա 18.8–10 հատվածն ինչպես կարող է օգնել ձեզ բացատրել ուխտը, և ուխտը պահելն ինչպես կօգնի այդ երեխային ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:
Գործնական կիրառում
Աննան նկատել է, որ Պաուլան՝ եկեղեցու իր դասարանցի աղջիկը, դժվարանում է երջանիկ լինել կամ ընկերներ գտնել: Աննան լսել է, որ Պաուլան երբեմն նախընտրում է չհաճախել երիտասարդական միջոցառումներին կամ եկեղեցու հավաքներին, քանի որ զգում է, որ մյուս աղջիկների հետ ընդհանրություններ չունի: Աննան ցանկանում է օգնել Պաուլային, որ նա ավելի ընդունված զգա իրեն, բայց երբեք չի խոսել Պաուլայի հետ և անհանգստանում է, որ գուցե դժվար կամ անհարմար լինի նրա հետ զրուցելը:
Ինչպես կօգտագործեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը և Մոսիա 18.8–10 հատվածի ուսմունքները՝ Աննային իր իրավիճակում օգնելու համար:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Սուրբ գրությունների ի՞նչ հատվածներ կամ Եկեղեցու ղեկավարների ի՞նչ խոսքեր գիտեք, որոնք կարող են օգնել Աննային: Մոսիա 18.8–10 հատվածների ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգտակար լինել:
Խոսելով Երիտասարդ կանանց նախագահության հետ՝ Աննան ինչպե՞ս կարող է ավելի լավ պատկերացում կազմել Պաուլայի իրավիճակի մասին:
Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
Ի՞նչ է անհրաժեշտ Աննային, որպեսզի հասկանա, թե ինչպես է Տերը տեսնում մկրտության ուխտերը, որոնք կարող են օգնել նրան հաղթահարել տարակուսանքի զգացումը:
Աննային ինչպե՞ս կարող է օգնել հիշելը, թե Տերն ի՞նչ է զգում Պաուլայի հանդեպ:
Խրախուսելով Պաուլային՝ Աննան ինչպե՞ս կարող է ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Գործեք հավատքով
Ի՞նչ կարող է անել Աննան մկրտության որոշակի խոստումները պահելու համար, որոնք Ալման ուսուցանում էր Մոսիա 18.8–10 հատվածներում:
Ուրիշներին օգնելու Հիսուս Քրիստոսի օրինակներից որոնցո՞վ կկիսվեիք Աննայի հետ, որպեսզի օգնեիք նրան հավատքով գործել: