«Մոսիա 18. Մկրտության ուխտը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 18» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 18
Մկրտության ուխտը
Որոշ որոշումներ այնքան կարևոր են, որ կարող են ազդել մեր կյանքում ամեն ինչի վրա: Մկրտության արարողությամբ Աստծո հետ մկրտության ուխտ կապելը այդ որոշումներից մեկն է: Մորմոնի ջրերի մոտ Ալման իր ժողովրդին ուսուցանեց, թե ինչ ուխտ ենք կապում Աստծո հետ, երբ մկրտվում ենք: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ մկրտության ուխտը, և այն ինչպես կարող է ազդել Աստծո և ուրիշների հետ ձեր հարաբերությունների վրա:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ձեր մկրտությունը
Այսօր ձեր ուսումնասիրությունը սկսելու համար մտածեք ձեր մկրտության մասին և փորձեք հիշել այդ օրվա մանրամասները: Եթե դեռ չեք մկրտվել, մտածեք, թե ինչ գիտեք մկրտության մասին կամ ինչ հիշողություններ ունեք մի մկրտությունից, որին ներկա եք եղել:
-
Ի՞նչ հաճելի հիշողություններ ունեք այդ օրվանից: Ինչպե՞ս եք ձեզ զգացել:
-
Մկրտվելու ձեր որոշումն ինչպես է ազդել Աստծո և այլ մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա:
Ալման ուսուցանում է Աբինադիի խոսքերը
Մոսիա 18 գլուխը ներառում է Ալմայի պատմությունը, որը ժամանակին Նոյ թագավորի քահանաներից մեկն էր և Աբինադիի խոսքերն ուսուցանում էր ուրիշներին: Ալման ստիպված էր գաղտնի ուսուցանել, քանի որ Նոյ թագավորը ցանկանում էր սպանել նրան Հիսուս Քրիստոսի մասին Աբինադիի վկայությանը հավատալու համար:
Կարդացեք Մոսիա 18.1–7 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Ալման ժողովրդին:
-
Աբինադիի վկայությունը լսելուց հետո Ալման ի՞նչ էր ուսուցանում Փրկչի մասին:
-
Ըստ ձեզ՝ Ալման ինչո՞ւ որոշեց ուսուցանել այն, ինչ նա անում էր այս հատվածներում:
Մկրտության ուխտը
Մարդկանց Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագնման մասին ուսուցանելուց հետո Ալման ուսուցանում էր մկրտության կարևորության մասին: Նրա ուսմունքներից կարող ենք իմանալ, որ երբ մենք մկրտվում ենք, մենք ուխտ ենք կապում Աստծո հետ: Շարունակելով ուսումնասիրել Ալմայի ուսմունքները՝ խորհեք, թե ինչ գիտեք մկրտության պահին մեր կապած ուխտի և ամեն անգամ հաղորդություն ընդունելիս այն նորացնելու մասին, ինչպես նաև տվեք ձեր ունեցած ցանկացած հարց: Աղոթքի միջոցով ձգտեք ավելի լավ հասկանալ, թե այս ուխտն ինչպես կարող է ազդել Աստծո և ուրիշների հետ ձեր հարաբերությունների վրա:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը բացատրել է, թե ինչ է ուխտը.
Ուխտը համաձայնություն է Աստծո և մարդու միջև, որի պայմանները սահմանված են Աստծո կողմից (տես Աստվածաշնչի բառարանը, «Ուխտ», 651): Այս աստվածային համաձայնություններում Աստված պարտավորվում է աջակցել, սրբագործել և վեհացնել մեզ՝ Իրեն ծառայելու և Իր պատվիրանները պահելու մեր հանձնառության դիմաց (Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Ուխտերի զորությունը», Լիահոնա, մայիս 2009թ., 20):
Մոսիա 18.8–10 հատվածներում Ալման նկարագրել է մկրտություն ուխտը: Կարդացեք Մոսիա 18.8–10 հատվածը և նշեք, թե ինչ ենք մենք պարտավորվում կատարել, երբ մկրտվում ենք, և մեկ այլ գույնով կամ ձևով նշեք, թե ինչ օրհնություններ է առաջարկում մեզ Երկնային Հայրը:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում՝ «սգալ նրանց հետ, ովքեր սգում են» և «մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (հատված 9):
-
Ի՞նչ եղանակներով կարող ենք «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (հատված 9): Ո՞ւմ գիտեք, որը դրա կատարման լավ օրինակ է հանդիսանում:
-
Նկատե՞լ եք, թե Աստված ինչպես է մկրտության միջոցով մեզ տված Իր խոստումներով օրհնում ձեզ կամ ուրիշներին:
Պահեք ձեր մկրտության ուխտը
-
«Առանց հայհոյախոսության ակումբ» (4:56)
-
«Աչքեր՝ տեսնելու համար» (4:55-6:53)
-
«Դեյթոնի ոտքերը» (3:02)
Ընտրեք մկրտության ժամանակ մեր տված խոստումներից առնվազն մեկը, որն Ալման նկարագրել է Մոսիա 18.8–10 հատվածներում: Օրինակ՝ կարող եք ընտրել «կրել մեկը մյուսի բեռը» (հատված 8) կամ «պահել նրա պատվիրանները» (հատված 10):
-
Պատանիներն ի՞նչ ձևերով կարող են պահել այդ խոստումը:
-
Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ է ներառել այն որպես մեր մկրտության ուխտի մաս:
-
Փրկիչն ինչպե՞ս է օրինակով ցույց տվել, թե ինչպես պահել այդ խոստումը:
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը պահել այդ խոստումը: Ի՞նչ եք դուք սովորել այդ փորձառություններից:
Ժամանակ հատկացրեք և ձեր օրագրում գրեք, թե ըստ ձեզ, ինչպես եք պահում մկրտության խոստումները, որոնք Ալման նկարագրել է Մոսիա 18.8–10 հատվածներում: Ի՞նչ հաջողությամբ եք պահել այդ խոստումներից մի քանիսը: Ո՞ր իրավիճակներում կարող եք ավելի գիտակցորեն պահել դրանցից մեկը: Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս կազդի Տիրոջ և այլ մարդկանց հետ ձեր ունեցած հարաբերության վրա, եթե այդպես վարվեք: