Սեմինարիա
Ալմա 14․ «Թող լինի համաձայն Տիրոջ կամքի»


«Ալմա 14․ «Թող լինի համաձայն Տիրոջ կամքի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 14», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 14

«Թող լինի համաձայն Տիրոջ կամքի»

բանտարկված Ալման և Ամուղեկը

Քանի որ մենք ապրում ենք ընկած աշխարհում, շատ մարդիկ դաժան ու անարդար վերաբերմունքի են արժանանում։ Երբ Ամմոնիա քաղաքում Ալման և Ամուղեկն ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը, ամբարիշտ մարդիկ տանջահար արեցին և մահապատժի ենթարկեցին հավատացյալներին՝ հրկիզելով նրանց։ Դրանից հետո Ալման և Ամուղեկը բանտարկվեցին ու ծանր հալածանքների ենթարկվեցին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ վստահել Տիրոջը, երբ զրկանքների, տառապանքի և անարդարության եք հանդիպում։

Ուսուցանեք Սուրբ Հոգու զորությամբ։ Սուրբ Հոգին վկայում է բոլոր ճշմարտությունների մասին և Հոր ու Որդու մասին վկայություն է բերում։ Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Մեր ուսանողները չեն կարողանա ճանաչել Աստծուն և սիրել Նրան այնպես, ինչպես պետք է սիրեն, եթե Սուրբ Հոգով չուսուցանվեն» («Իմանալ և սիրել Աստծուն», [երեկո Բարձրագույն իշխանավորի հետ, 26-ը փետրվարի 2010 թ․], 2)։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն բոլոր փորձությունների մասին, որոնց դիմակայել են։ Խրախուսեք նրանց մտածել, թե Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց վստահությունն ինչպես է օգնել կամ կարող է օգնել իրենց դիմակայել փորձություններին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մահկանացու կյանքի դժվարությունները

Կարդացեք Յոթանասունից երեց Էնթոնի Դ. Փերքինսի հետևյալ խոսքերը․

Անկախ նրանից, թե որտեղ եք դուք ապրում, տարբեր փորձություններից և մահկանացու թուլություններից բխող ֆիզիկական կամ հուզական տառապանքը եղել է, այժմ կա և երբևէ կլինի ձեր կյանքի մի մասը: (Էնթոնի Դ. Փերքինս, «Հիշիր Քո տառապող Սրբերին, օ՜, մեր Աստված», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ․, 103)։

Ուսանողներին խրախուսեք հնարավորինս շատ պատասխաններ մտածել հետևյալ հարցին և դրանք գրեք գրատախտակին։

  • Ի՞նչ տարբեր եղանակներով կարող ենք արձագանքել փորձություններին։

Ալմա 14 գլխում խոսվում է այն արդարակյաց մարդկանց մասին, որոնք ծանր փորձությունների էին ենթարկվել։ Այդ փորձություններից շատերը նրանց ստիպողաբար պարտադրվել էին այն մարդկանց կողմից, որոնք չարաշահում էին իրենց կամքի ազատությունը։ Ուսումնասիրելիս մտածեք, թե ճշմարտությունները, որոնք կբացահայտեք Ալմայի, Ամուղեկի և այլ արդարակյաց մարդկանց օրինակներից, ինչպես կարող են օգնել ձեզ արձագանքել փորձություններին այժմ և ապագայում։

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ անունները։ Ուսանողներին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և գրել, թե յուրաքանչյուրն ինչ տառապանք է կրել՝ ըստ Ալմա 14.1–9 հատվածներում նկարագրվածի։ Եթե օգտագործեք «Զիզրոմը հավատում է, իսկ արդարները հալածվում են» տեսանյութը (3:51), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, կարող եք ընդմիջել 2:03 րոպեին։

  • Ալմա և Ամուղեկ

  • Զիզրոմ

  • Աստծո խոսքին հավատացողները

Կարդացեք Ալմա 14.1–9 հատվածները և փնտրեք տարբեր մարդկանց կրած տառապանքների օրինակներ։ Կարող եք դիտել նաև «Զիզրոմը հավատում է, իսկ արդարները հալածվում են» տեսանյութը (3:51), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

3:51
  • Ի՞նչ հարցեր կարող եք ունենալ, եթե ունեցել եք փորձություններ, որոնցից մի քանիսին ենթարկվել են նաև այս մարդիկ։

Կարող եք օգտագործել «Ալմա 14.11։ Հավերժության հեռանկար» վերնագրով լրացուցիչ ուսումնական վարժությունը, որը կարող է օգնել ուսանողներին վերանայել, թե ինչպես կարող են հասկացություններն ու հարցերը քննել հավերժության հեռանկարով։

Վստահել Տիրոջը

Երբ մենք տառապանք ենք կրում կամ ուրիշների տառապանքի ականատեսն ենք, կարող ենք բազմաթիվ ձևերով արձագանքել։ Կարդացեք Ալմա 14.10–11 հատվածները և փնտրեք, թե Ամուղեկն ու Ալման ինչպես էին արձագանքում հավատացյալների տառապանքին։

  • Երբևէ ցանկացե՞լ եք ձեզ կամ ուրիշներին փրկել փորձության ցավից, ինչպես Ամուղեկն էր անում։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ եք սովորում Աստծո մասին հատված 11-ում նկարագրված Ալմայի արձագանքից։

Կարդացեք Ալմա 14.12–13 հատվածները և փնտրեք Ալմայի ուսուցանած ճշմարտությունն այն մասին, թե ինչպես կարելի է արձագանքել տառապանքի ժամանակ։

  • Ալմայի խոսքերը ինչպե՞ս ցույց տվեցին վստահությունն առ Տերը։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ալմայի օրինակից։

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է․ երբ մենք փորձությունների ենք ենթարկվում ու տառապանք ենք կրում, կարող ենք ընտրել վստահել Տիրոջը՝ անկախ արդյունքից։ Կարող եք այս սկզբունքը գրի առնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում և նշել «Թող լինի համաձայն Տիրոջ կամքի» արտահայտությունը։

  • Ըստ ձեզ՝ Տիրոջը վստահելը ինչո՞վ է ընտրություն հանդիսանում։

  • «Թող լինի համաձայն Տիրոջ կամքի» արտահայտությունն ինչպե՞ս կարող եք կիրառել ձեր կյանքում ներկայումս առկա որևէ իրավիճակի համար։

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին գնահատել փորձությունների ժամանակ Տիրոջը վստահելու իրենց կարողությունը։ Կարող եք հետևյալ պնդումները գրել գրատախտակին և ժամանակ տալ ուսանողներին, որպեսզի լուռ ինքնագնահատում կատարեն։

Մտածեք ձեր կյանքի և ձեր հանգամանքների մասին։ Ի՞նչ եք անում, երբ դուք կամ ձեր հարազատները հալածանքի, փորձությունների եք ենթարկվում կամ անարդարության եք հանդիպում։ Հետևյալ պնդումներին պատասխանեք միշտ, երբեմն կամ երբեք բառերով։

  1. Երբ աղոթում եմ իմ փորձություններից ազատվելու համար, ես վստահում եմ Տիրոջ կամքին և ժամանակին։

  2. Ես հավատքով համբերություն և հասկացողություն եմ փնտրում, երբ կյանքն անարդար է թվում։

  3. Ես ավելի շուտ կենտրոնանում եմ Հիսուս Քրիստոսի և Նրա հավերժական խոստումների նկատմամբ իմ հավատքի, այլ ոչ թե որևէ հատուկ արդյունքի վրա, որը հույս ունեմ, որ կստանամ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը կիսվել է մի տեսակետով, որը կարող է օգնել մեզ մեր փորձությունների ժամանակ վստահել Տիրոջը։ Դիտեք «Անձնական խաղաղություն․ արդարակեցության պարգևը» տեսանյութի 9:02-9:33 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալը․

2:3

Մենք բոլորս մասնակցել ենք երկնքի այն խորհուրդներին, որոնք բարոյական ազատ կամք են տալիս՝ իմանալով, որ կամքի ազատությունը չարաշահելու հետևանքով մահկանացու ցավ և նույնիսկ անասելի ողբերգություն է լինելու։ Մենք հասկանում ենք, որ սա կարող է զայրացնել, շփոթեցնել, անպաշտպան ու խոցելի դարձնել մեզ։ Բայց մենք գիտենք նաև, որ Փրկչի Քավությունը կհաղթահարի և կփոխհատուցի մահկանացու կյանքի բոլոր անարդարությունները և խաղաղություն կբերի մեզ: (Քվենթին Լ. Քուք, «Անձնական խաղաղություն․ արդարակեցության պարգևը», Լիահոնա, մայիս 2013 թ․, 33–34)

  • Ի՞նչ սովորեցիք, որը կարող է օգնել ձեզ, երբ տառապանքի մեջ լինեք կամ իմանաք ուրիշների տառապանքի մասին։

Համոզվեք, որ ուսանողները հասկացել են ստորև բերված տեղեկությունները՝ որպես քննարկման մաս։

Կարևոր է հիշել, որ եթե ձեզ ինչ-որ ձևով վնասում կամ բռնության են ենթարկում, պետք է խնդրեք ծնողի կամ Եկեղեցու ղեկավարի աջակցությունը, որպեսզի նրանք օգնեն ձեզ լուծել խնդիրը։ Տերը սիրում է ձեզ և ցանկանում է, որ դուք խաղաղություն և երջանկություն զգաք։

Շարունակեք հավատքով և վստահեք Տիրոջը

Ամմոնիայի իշխանավորները Ալմային և Ամուղեկին ստիպեցին ականատես լինել արդարակյաց հավատացյալների հրկիզմանը, հետո նրանց ծաղրի ենթարկեցին, ծեծեցին ու բանտարկեցին (տես Ալմա 14.14–17

Երբ ձեր դասարանի ուսանողներն ուսումնասիրեն ստորև ներկայացվող հատվածները, որոշեք, թե ինչպես կարող եք լավագույնս ներգրավել նրանց։ Ուսանողները կարող են միասին կարդալ կամ լսել աուդիո տարբերակը և կրկնել լսածը։

Եթե այս պատմությունը Փրկչի կյանքի հետ համեմատելը օգտակար կլինի ուսանողների համար, կարող եք օգտագործել «Ալմա 14.14–24։ Հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին» լրացուցիչ ուսուցողական վարժությունը։

Կարդացեք Ալմա 14.18–29 հատվածները և փնտրեք, թե ինչպես էին Ալման և Ամուղեկը տառապանքի ժամանակ վստահում Տիրոջը։ Կարող եք դիտել նաև «Ալման և Ամուղեկը հրաշքով ազատվում են բանտից» տեսանյութը (2:45), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:45
  • Ալման և Ամուղեկն ինչպե՞ս էին իրենց չարչարանքների մեջ շարունակում վստահել Տիրոջը։

Ո՞ւմ եք ճանաչում

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և առաջարկել նրանց պատմել իրենց ճանաչած այն մարդկանց մասին, որոնք փորձությունների ժամանակ Տիրոջը վստահելու լավ օրինակ են։ Ուսանողները կարող են կիսվել նաև գաղափարներով այն մասին, թե ինչպես կարող են իրենց փորձությունների ժամանակ ավելի շատ վստահել Տիրոջը։

Մտածեք, թե ձեր կյանքում ով է ձգտում փորձությունների և տառապանքների ժամանակ վստահել Տիրոջը։ Ի՞նչ կարող եք սովորել նրա օրինակից։ Ի՞նչ նմանություններ եք տեսնում այդ մարդու և Ալմայի ու Ամուղեկի միջև, երբ նրանք արձագանքում են ձախորդություններին։

Գրեք մեկ-երկու հատուկ քայլեր, որոնք կարող եք կատարել՝ Տիրոջն ավելի շատ վստահելու համար, երբ կյանքը դժվար լինի կամ անարդար թվա։ Կարող եք ձեր գրածը տեղադրել այնպիսի տեղում, որտեղ այն հաճախ կտեսնեք։