Սեմինարիա
Ալմա 13–16․ Ակնարկ


«Ալմա 13–16․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 13–16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 13-16

Ակնարկ

Ալման բացատրել է, որ Տերը կարգեց քահանայապետեր՝ պատվիրաններն ուսուցանելու և արարողությունները կատարելու համար, որպեսզի մարդիկ կարողանային մտնել Տիրոջ հանգիստը։ Երբ նա և Ամուղեկը Ամմոնիա քաղաքում ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը, ամբարիշտ մարդիկ տանջահար արեցին և մահապատժի ենթարկեցին հավատացյալներին՝ հրկիզելով նրանց։ Հետո Ալման և Ամուղեկը բանտարկվեցին ու ծանր հալածանքների ենթարկվեցին։ Բանտից հրաշքով ազատվելուց հետո նրանք գնացին Սիդոմ, որտեղ տեսան, որ Զիզրոմն իր մեղքի պատճառով հիվանդացել է ծանր տենդախտով։ Ալման բուժեց և մկրտեց Զիզրոմին։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Ալմա 13

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում մտնել Տիրոջ հանգիստը, և ինչպես կարող են այդպես անել։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե ինչպես են օրհնվել Եկեղեցու ղեկավարի միջոցով կամ մասնակցելով ավետարանի արարողությանը։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին բաժանել խմբերի, որպեսզի ուսումնասիրեն դասի վարդապետության և սկզբունքի երկու պնդումներից մեկը և պատրաստվեն կիսվելու, թե ինչ բացահայտեցին դասի ընթացքում։ Ուսանողներին կարելի է առանձնացնել քննարկման սենյակներում, որպեսզի միասին ուսումնասիրեն, կամ կարող են ինքնուրույն ուսումնասիրել։

Ալմա 14

Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ուսանողներին վստահել Տիրոջը, երբ դժվարության, տառապանքի և անարդարության են հանդիպում։

Ալմա 15

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին օգտվել Հիսուս Քրիստոսի միջոցով հասանելի բժշկող զորությունից։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք Ալմա 15.1–12 ներքո կարդալ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության գաղափարը «Հունիսի 24–30 ուսումնասիրության համառոտ շարադրանքում: Ալմա 13–16․ Մտնել Տիրոջ հանգիստը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2024։

  • Տեսանյութ․ «Զիզրոմը բժշկվում է և մկրտվում» (2:42)

  • Թերթիկ․ «Հոգևոր հիվանդություն»

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք վիրտուալ գրատախտակի օգնությամբ ցուցադրել «Հոգևոր հիվանդություն» թերթիկը, որտեղ ուսանողները կարող են գրել իրենց բացահայտածն ու պատասխանները։

Գնահատեք ձեր գիտելիքները 5

Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարելի է առաջարկել Մոսիա 18Ալմա 16 գլուխներում գտնել Հիսուս Քրիստոսի Քավության մասին որևէ սուրբ գրություն, որը կարևոր է իրենց համար։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ լեռան կամ լեռը բարձրացող մարդու նկար, արահետի մեջտեղում կանգնած մարդու նկար՝ նկարված գրատախտակին

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք օգտագործել վիրտուալ գրատախտակը, որպեսզի ուսանողները կարողանան կիսվել, թե ինչ սովորեցին կամ զգացին Մորմոնի Գրքի առաջին կեսն ուսումնասիրելու ընթացքում։ Եթե որոշեք օգտագործել վարժությունը, որն օգնում է ուսանողներին բացատրել Հիսուս Քրիստոսի Քավությունը, կարող եք ուսանողներին առանձնացնել փոքր քննարկման սենյակներում։

Վարդապետության սերտման կրկնություն 12

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին վերանայել և փորձել հասկանալ ու կիրառել վարդապետության սերտման իրենց ուսումնասիրած հատվածները։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել ընտրել 1 Նեփիի և Մոսիայի վարդապետության սերտման հատվածներից երկուսը և խորհել, թե ինչ կարող են անել դրանք հասկանալու և կիրառելու համար։

  • Օժանդակ նյութ. «Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները»

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասի սկզբում, երբ ուսանողները կիսվում են սուրբ գրությունները հասկանալու վերաբերյալ իրենց խորհրդով, կազմեք այդ խորհուրդների ցանկը, որտեղ ուսանողները կարող են տեսնել դրանք։ Դա կարելի է անել վիրտուալ գրատախտակի օգնությամբ կամ զրուցարանում։ Ավելացրեք ցանկացած գաղափար, որը ձեր կարծիքով օգտակար կլինի։ Այդ գաղափարները տեսնելը կարող է օգտակար լինել ուսանողների համար, երբ նրանք փորձեն հասկանալ վարդապետության սերտման իրենց ընտրած հատվածը։