Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 5. Մոսիա 18–Ալմա 16


«Գնահատեք ձեր գիտելիքները 5. Մոսիա 18–Ալմա 16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 5

Մոսիա 18Ալմա 16

երիտասարդները արշավի են գնում

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:

Օգնեք ուսանողներին ընդունել և հարգել միմյանց։ Ստեղծեք փորձառություններ, որոնք ուսանողներին թույլ կտան ուժ հաղորդել միմյանց և ամրապնդվել Փրկչի բժշկմանը, շնորհին ու խաղաղությանը հաղորդակից լինելու իրենց ընդհանուր ցանկությամբ։ Երբ ուսանողները ճանաչում են միմյանց ընդհանրությունները, ավելի շատ են հակված իրենց ներդրումն ունենալ կարեկից հոգատարությամբ։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարելի է առաջարկել Մոսիա 18Ալմա 16 գլուխներում գտնել Հիսուս Քրիստոսի Քավության մասին որևէ սուրբ գրություն, որը կարևոր է իրենց համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց սահմանած նպատակները, Մորմոնի Գրքի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը, և թե ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը: Հնարավոր է՝ Մոսիա 18-Ալմա 16 գլուխները դասարանով ուսումնասիրելու ընթացքում ընդգծվել են ճշմարտություններ, որոնք տարբերվում են ստորև ներկայացվող վարժությունների ճշմարտություններից։ Այդ դեպքում վարժությունները կարող են հարմարեցվել՝ այդ ճշմարտություններն ընդգրկելու համար:

Նայեք հետ, շարժվեք առաջ

Կարող եք կիսվել անձնական փորձով, երբ քայլարշավի կամ հեծանվային զբոսանքի եք մասնակցել, տեսել եք ձեր առաջընթացը և շարունակել եք առաջ շարժվել դեպի ձեր վերջնակետը։ Հնարավորության դեպքում կիսվեք ձեր շրջագայության նկարներով։ Կարող եք նաև ուսանողներին առաջարկել, որ կիսվեն իրենց սեփական փորձառություններով։

երիտասարդները քայլարշավի ժամանակ

Մտածեք մի ժամանակի մասին, երբ քայլարշավի, հեծանվային զբոսանքի եք մասնակցել կամ որևէ ուղևորության եք մեկնել։ Երբ դեպի առաջ եք նայում և սկսում եք ճամփորդել, կարող է թվալ, որ շատ փոքր առաջընթաց ունեք։ Ի՞նչ տեղի կունենա, երբ մի պահ հետ նայեք ու տեսնեք, թե որ կետում եք եղել։ Հավանաբար կնկատեք, որ ավելի հեռու եք գնացել, քան պատկերացնում էիք։

  • Ո՞րն է օգուտը, երբ գիտեք, թե որ կետում եք եղել և ուր եք գնում։

Մեր կյանքը կարելի է ճամփորդության հետ համեմատել։ Երբ մտածեք, թե որտեղ եք և ուր եք ուղևորվում, նման կլինի անձնական աճի համար ձեր սահմանած նպատակների մասին պարբերաբար մտածելուն։

  • Ի՞նչ օգուտ եք քաղել՝ գնահատելով ձեր նպատակները և առաջընթացը։

Այս դասը կօգնի ձեզ գնահատել ձեր առաջընթացը, որ ունեցել եք ձեր ճանապարհին՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Ձեր առաջընթացի մասին մտածելիս փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը։

Դարձեք Հիսուս Քրիստոսի աշակերտը

Այս վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին մտածել, թե մինչ այժմ ինչ են ուսումնասիրել Մորմոնի Գրքում։ Այն նախատեսված է նաև օգնելու ուսանողներին մտածել, թե ինչ նպատակներ կարող են սահմանել, որոնք կուղղորդեն իրենց ուսումնասիրելիս և Մորմոնի Գրքի մնացած մասն ուսանելիս։ Կարող եք գրատախտակին ստորև պատկերվածի նման մի նկար ցուցադրել կամ նկարել և ներկայացնել հետևյալ ցուցումները։ Ըստ անհրաժեշտության՝ վարժությունը կարող եք հարմարեցնել այնպես, որ օգնեք ուսանողներին իրենց ուսման մասին մտածելիս կարևոր փորձառություններ ունենալ։ Ուսանողներին խրախուսեք գտնել Մորմոնի Գրքի այն սուրբ գրությունները, որոնք կօգնեն իրենց պատասխաններին։

քայլող մարդուկի գծապատկեր

Մի ճանապարհ նկարեք, որը ներկայացնում է ուխտի ճանապարհը և ձեր ուղևորությունը՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Ճանապարհի վերջում ավելացրեք երկնային արքայությունը։ Ճանապարհի մեջտեղում նկարեք ինքներդ ձեզ։

Վերանայեք այն, ինչ ուսումնասիրել եք Մորմոնի Գրքում և ձեր օրագրի նշումները, որոնք կօգնեն ձեզ վերհիշել սովորածը։ Ձեզ ներկայացնող մարդուկի հետևում գրեք, թե ինչ եք սովորել Մորմոնի Գրքի առաջին կեսի ուսումնասիրությունից, որն օգնել է ձեզ Հիսուս Քրիստոսի աշակերտը լինել։ Կարող եք ներառել ձեր ստացած գիտելիքը, մոտեցումները կամ ցանկությունները, որ զարգացնում եք, կամ ձեր ձեռնարկած գործողությունները։

Երբ ուսանողներն ավարտեն, թույլ տվեք նրանց կիսվել։ Կամավորներին կարող եք առաջարկել, որ իրենց պատասխանները գրեն գրատախտակին՝ ճանապարհ ընկած մարդուկի հետևում։ Հետո կարող եք ընդհանուր քննարկում սկսել՝ առաջարկելով նրանց կիսվել, թե իրենց զգացածից որն էր ամենակարևորը։ Կամ կարող եք ուսանողներին հարցնել, թե իրենց ստացած գիտելիքն այժմ ինչպես կարող են ավելի լավ բացատրել, իրենց կարծիքով ինչպես են համապատասխանեցվել կամ փոխվել մոտեցումներն ու ցանկությունները իրենց սովորածի արդյունքում, կամ Մորմոնի Գրքից ինչ վարքագիծ են կիրառում իրենց կյանքում։ Կարող եք մատնանշել նաև գրատախտակին գրված պատասխաններից մեկը և ուսանողներին առաջարկել, որ կիսվեն, թե սուրբ գրությունների որ առանձին հատվածները կամ պատմություններն են ոգեշնչել իրենց այդպես պատասխանել։ Պատրաստակամ ուսանողներին կարող եք առաջարկել նաև ընտրել գրատախտակի պատասխաններից մեկը, որն իրենցը չէ և կիսվել, թե ինչու է այն տպավորում իրենց։ Զգուշացրեք ուսանողներին, որ անձնական կամ գաղտնի տեղեկություններով չկիսվեն։

Երբ ուսանողներն ավարտեն կիսվելը, հանձնարարեք նրանց մտածել, թե ինչ լրացուցիչ գիտելիք հույս ունեն ձեռք բերել Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը շարունակելիս։ Կարող եք ներկայացնել հետևյալ ցուցումները և հանձնարարել ուսանողներին ավելացնել դրանք իրենց օրագրի համապատասխան էջում։

Վերադարձեք ձեր օրագրի նկարին։ Ձեզ ներկայացնող մարդուկի դիմացի ճանապարհին գրեք այն գործողությունները, որ կցանկանայիք կատարել կամ շարունակել կատարել՝ Հիսուս Քրիստոսին նմանվելու ճանապարհին։

  • Ուրիշ ի՞նչ հույս ունեք սովորել Մորմոնի Գրքի հաջորդ կեսն ուսումնասիրելիս։

  • Մորմոնի Գրքի երկրորդ կեսն ուսումնասիրելու արդյունքում ի՞նչ կցանկանայիք իմանալ, զգալ կամ անել այս տարվա ավարտին։

Զգացեք սրտի փոփոխությունը

Այս վարժությունը կարող է օգնել ուսանողներին մտածել, թե ինչպես են սրտի փոփոխություն զգում։

Վերջերս կարդացել եք շատ մարդկանց մասին, որոնք սրտի փոփոխություն են զգացել։ Ոմանց, օրինակ՝ Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների համար փոփոխությունը անմիջապես էր և ազդեցիկ։ Մյուսների, օրինակ՝ Ամուղեկի և Լիմքիի ժողովրդի համար սրտի փոփոխությունը տեղի ունեցավ ժամանակի ընթացքում։

Ալման հարցրեց Զարահեմլայի ժողովրդին․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում» (Ալմա 5.14): Եթե այո, «կարո՞ղ եք այժմ այդպիսի զգացում ունենալ» (Ալմա 5.26)։ Խորհեք ձեր իսկ սրտի փոփոխության շուրջ։ Երբեմն դժվար է հասկանալ, թե Տերն ինչպես կարող է օգնել ձեզ փոխվել։ Ինքներդ ձեզ ինչպե՞ս եք գտել ձեր ուսումնասիրած որոշ պատմություններում։

Կարդացեք Ալմա 5.14–19, 26–29 հատվածները և աղոթքով խորհեք Ալմայի հարցերի շուրջ։

Այդ հատվածներն առաջին անգամ ուսումնասիրելիս գուցե ձեր օրագրում գրանցած լինեք ձեր պատասխաններն Ալմայի հարցերին։ Համեմատեք, թե ինչ եք գրել այն ժամանակ, և ինչպես կպատասխանեիք հարցերին այժմ։ Ի՞նչ եք նկատում: Ըստ ձեզ՝ ձեր Երկնային Հայրն ի՞նչ կցանկանար, որ հասկանայիք, զգայիք կամ անեիք այդ պատասխանները համեմատելուց հետո։

Կարող եք գրի առնել ձեր նոր պատասխաններն ու զգացողություները ձեր առաջընթացի վերաբերյալ։

Ուսանողներին օգնեք հասկանալ, որ երբեմն կարող է դժվար լինել անձնական աճի ընկալումը։ Փնտրեք հնարավորություններ՝ օգնելու ուսանողներին տեսնել իրենց աճը և առաջընթացը։ Եթե նկատում եք, որ որևէ ուսանող սրտի փոփոխություն է ունեցել, խոսեք այդ մասին նրա հետ։

Բացատրեք Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետությունը

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին փորձել բացատրել Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետությունը։ Ուսանողներին օգնելու համար հանձնարարեք նրանց աշխատել զույգերով։ Յուրաքանչյուր ուսանող կարող է գրել որևէ իրավիճակ կամ հարց, որում Փրկչի Քավության ըմբռնումը կարող է օգնել։ Իրավիճակը կամ հարցը գրելուց հետո ուսանողները կարող են փոխանակվել թղթերով և գրել պատասխան։ Գրելն ավարտելուց հետո ուսանողները կարող են միմյանց հետ կիսվել իրենց պատասխաններով։

Գրեք մի սցենար կամ իրավիճակ, որում Հիսուս Քրիստոսի Քավության մասին գիտելիքը կօգնի ինչ-որ մեկին։ Օրինակ՝ մի երիտասարդ կնոջ հետաքրքրում է՝ արդյոք ինքը կարող է ներվել, կամ մի երիտասարդ տղամարդ իրեն մենակ է զգում իր փորձություններում։ Կամ իրավիճակի փոխարեն կարող եք Փրկչի Քավության մասին ձեզ կամ մեկ ուրիշին հետաքրքրող որևէ հարց գրել։

Մտածեք, թե Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս ինչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի Քավության մասին։ Աչքի անցկացրեք ձեր նշած սուրբ գրությունները կամ ձեր օրագրում կատարած նշումները։ Հնարավոր է, որ Մոսիա 26 կամ Ալմա 7 գլուխներն ուսումնասիրելիս ընդգծել եք որոշ սուրբ գրություններ կամ նշումներ եք կատարել ձեր օրագրում (տես նաև 2 Նեփի 9, Մոսիա 14–16

Գրեք, թե ինչ կասեիք՝ ի պատասխան այդ իրավիճակին կամ հարցին։ Բացատրեք, թե Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետության ըմբռնումը ինչպես կարող է օգնել տվյալ իրավիճակում կամ հարցին պատասխանելիս։ Փորձեք օգտվել Մորմոնի Գրքի մեկ կամ մի քանի հատվածներից։

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ և առաջարկել ուսանողներին վկայել Հիսուս Քրիստոսի Քավության մասին։