Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 11. Մտապահել և հասկանալ


«Վարդապետության սերտման կրկնություն 11. Մտապահել և հասկանալ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 11

Մտապահել և հասկանալ

ուսանողը ձեռք է բարձրացրել՝ հարց տալու համար

Վարդապետության սերտման հատվածների մտապահումը և դրանցում ուսուցանվող վարդապետության ըմբռնումը կարող է Սուրբ Հոգուն ձեր կյանք հրավիրել և օգնել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ հիշել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածների սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները և փորձել ավելի խորը հասկանալ՝ տալով ոգեշնչված հարցեր և պատասխանելով դրանց։

Ուսանողներին օգնեք սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններ զարգացնել։ Ուսանողներին խրախուսեք հարցեր տալ՝ ինչպես դասարանում, այնպես էլ իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ։ Հարցեր տալը և սուրբ գրություններում պատասխաններ փնտրելը կարող է ընդլայնել ուսանողի ուսումնական փորձառությունը։ Ուսանողներին օգնեք հասկանալ, որ սուրբ գրությունները կարող են կիրառել իրենց հարցերի և ընթացիկ մեծ կամ փոքր դժվարությունների համար։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման առաջին 12 հատվածներից մեկը, որի մասին կցանկանային ավելին իմանալ։ Խրախուսեք նրանց դասի համար պատրաստել իրենց ընտրած հատվածը և առնվազն մեկ հարց, որը կարծում են, որ կօգնի իրենց ավելին իմանալ այդ հատվածի մասին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Ուսումնասիրեք շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի դասն անցկացվելու է այն ժամանակ, երբ ընթանում են սեմինարիայի դասերը։

Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

թերթիկի պատկերակ Կարող եք ցուցադրել կամ ուսանողներին բաժանել հետևյալ թերթիկը և առաջարկել նրանց աչքի անցկացնել սուրբ գրությունների հղումներն ու հիմնական արտահայտությունները։ Մի քանի րոպե անց ստուգեք, թե ուսանողներն ինչպես են մտապահել հղումները․ կարդացեք սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հանձնարարեք նրանց իրենց սուրբ գրություններում գտնել այդ հատվածը։ Այս գործընթացը կրկնեք տարբեր հղումների համար։ Հետո կարող եք բարձրաձայն կարդալ սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, որևէ պատահական հատվածում ընդմիջել կարդալը և հնարավորություն տալ, որ ուսանողներն իրենց օրագրերում գրեն հաջորդ բառը կամ բառերը։ Այս գործընթացը մի քանի անգամ կրկնեք սուրբ գրությունների տարբեր հիմնական արտահայտությունների համար։ Ուսանողներին հանձնարարեք նշել, թե վարդապետության սերտման հատվածներից որոնք կցանկանային ավելի խորությամբ վերանայել։

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Տվեք ոգեշնչված հարցեր

Ոգեշնչված հարցերը սովորելու գործընթացի կարևոր մաս են կազմում։ Իր մահկանացու ծառայության ժամանակ Փրկիչը հաճախ էր տալիս հարցեր, որոնք սովորողներին օգնում էին մտածել, զգալ և գործել Նրա ուսուցանած ճշմարտությունների հիման վրա (տես Մատթեոս 16.13–16, Հովհաննես 6.66–69)։ Գուցե նկատած լինեք, թե ինչպիսի հարցեր են տվել ծնողը, ուսուցիչը կամ Եկեղեցու ղեկավարը, որոնք օգնել են ձեզ ավելի լավ հասկանալ ավետարանը կամ ձեր սովորածը կապել ձեր կյանքի հետ։ Ոգեշնչված հարցեր տալը և դրանց պատասխանելը կարող է սովորելու գործընթացը ավելի հետաքրքիր ու իմաստալից փորձառության վերածել։

Կարող եք գրատախտակին գրել հարցերի հետևյալ երեք խմբերը։ Ուսանողներին վարժությանը պատրաստելու համար ընտրեք վարդապետության սերտման առաջին 12 հատվածներից մեկը և այդ հատվածի վերաբերյալ կազմեք մեկական հարց յուրաքանչյուր խմբի համար։ Կարող եք նաև ուսանողներին հանձնարարել, որ առաջարկեն հարցեր յուրաքանչյուր խմբի համար։ Հարցերի օրինակները տրված են 2 Նեփի 32.8–9 հատվածի վերաբերյալ։

Ստորև ներկայացված են տարբեր տեսակի հարցերի օրինակներ, որոնք կարող են օգտագործվել սուրբ գրություններն ուսումնասիրելիս։ Օրինակ ծառայող հարցերը վերաբերում են 2 Նեփի 32.8–9 հատվածում ուսուցանվող ճշմարտությանը։

Հարցեր, որոնք օգնում են ձեզ հասկանալ սուրբ գրությունների համատեքստը

  • Ո՞վ է խոսում 2 Նեփի 32.8–9 հատվածում։

  • Ո՞ւմ հետ է նա խոսում։ Ինչո՞ւ։

Հարցեր, որոնք օգնում են ձեզ հասկանալ սուրբ գրությունների բովանդակությունը կամ իմաստը

Այս հարցերը կարող են օգնել մեզ բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները։

  • Հեղինակը ի՞նչ էր նախատեսել սովորեցնել մեզ:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «միշտ աղոթել և չթուլանալ» (2 Նեփի 32.9

Հարցեր, որոնք օգնում են ձեզ հասկանալ սուրբ գրությունների վարդապետությունը և սկզբունքները

  • Ի՞նչ եք կարծում, միշտ աղոթելն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Երկնային Հոր հետ մեր հարաբերության վրա։

  • Ի՞նչը կարող է օգնել մեզ հիշել միշտ աղոթել, նույնիսկ երբ հնարավոր է, որ չունենանք դրա ցանկությունը։

Ուսանողների հետ որոշ օրինակելի հարցեր կազմելուց հետո կարող եք այս վարժության համար նրանց բաժանել զույգերի կամ փոքր խմբերի․

Ուսանողներին հանձնարարեք խմբերում ընտրել վարդապետության սերտման առաջին 12 հատվածներից մեկը և միասին կարդալ ամբողջ հատվածը։ Հետո նրանք կարող են երեք խմբերից յուրաքանչյուրի համար առնվազն մեկ հարց գրել գրատախտակին։ Երբ ուսանողները կազմեն իրենց երեք հարցերը, հանձնարարեք նրանց միանալ մեկ այլ զույգի կամ խմբի։ Առաջին զույգին կամ խմբին առաջարկեք ներկայացնել իրենց ընտրած հատվածը և հարցերը, իսկ երկրորդ զույգին կամ խմբին առաջարկեք պատասխանել յուրաքանչյուր հարցին։ Հետո հանձնարարեք ուսանողներին փոխվել դերերով։

Եթե ժամանակը թույլ տա, վարժությունը կրկնեք յուրաքանչյուր խմբի հետ՝ ընտրելով սուրբ գրությունների տարբեր հատվածներ։

Ուսանողներին խրախուսեք հարցեր տալու հմտությունն օգտագործել ինչպես դասարանում, այնպես էլ անձնական ուսումնասիրության ժամանակ։