«Ալմա 53–63․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 53–63», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 53–63
Ակնարկ
Ամմոնի ժողովուրդը պատվիրանները նույնիսկ դժվար իրավիճակներում պահելու հզոր օրինակ հանդիսացավ մեզ համար։ Մեծ պատերազմի ժամանակներում նրանց որդիներին առաջնորդում էր Հելամանը՝ տանելով նրանց դեպի հաղթանակներ, որոնք շատ կյանքեր փրկեցին։ Այս երիտասարդ զինվորները հնազանդվում էին «ճշգրտորեն հրամանի ամեն մի բառին»՝ «մշտապես վստահելով Աստծուն» (Ալմա 57.21, 27)։ Ավելի ուշ նեփիացիների գլխավոր դատավոր Պաորանին սխալմամբ մեղադրում էին մարտում զորքերին անտեսելու համար, և նա պետք է որոշեր՝ ինչպես պատասխանել։
Պատրաստվեք ուսուցանել
Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:
Ալմա 53
Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել մեծացնել ուսանողների պատրաստակամությունը՝ պահելու Աստծո հետ կապած իրենց ուխտերը։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ուխտ բառը փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Աստվածաշնչի բառարանում և պատրաստ լինել կիսվելու, թե ինչու է կարևոր, որ պահենք Աստծո հետ կապած մեր ուխտերը։
-
Նկարներ ցուցադրման համար․ ուխտի արահետը պատկերող գծանկար, Ամմոնի ժողովրդի նկարը՝ զենքերը թաղելիս
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք տեղական ծխի կամ ճյուղի որևէ հավատարիմ անդամի հրավիրել դասին կամ մի տեսանյութ ձայնագրել, որում համառոտ կկիսվեք, թե Տերն ինչպես է օրհնել նրանց՝ Իր հետ կապած ուխտերը պահելու համար։ Նախքան հրավիրելը անպայման ստացեք ձեր համակարգողի կամ ծրագրի կառավարիչի և քահանայության տեղական ղեկավարների թույլտվությունը։
Ալմա 56
Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ, որ երբ խիզախորեն հավատք գործադրեն առ Հիսուս Քրիստոսը, Տերը կօրհնի իրենց Իր զորությամբ։
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին մտածել մի երիտասարդի կամ մի խումբ երիտասարդների մասին, որոնք չնայած դժվարություններին, մեծ հավատք են դրսևորել Տիրոջ հանդեպ։
-
Աշխատաթերթ․ «Իրավիճակը, որում հայտնվել էին 2000 պատանի մարտիկները»
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել դասարանի համար նախատեսված համապատասխանեցման վարժությունը։ Երբ որևէ ուսանող իմանա ճիշտ պատասխանը, առաջարկեք նրան նկարելու գործառույթի միջոցով ճիշտ հղումը կապել ամփոփ նկարագրի հետ կամ պատասխանները գրել զրուցարանում։
Ալմա 57
Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ձգտել ճշգրտորեն հնազանդվել Աստծո պատվիրաններին։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ձեր ուսանողներին Երկնային Հորը Փրկչի հնազանդության օրինակներ մտածել և խորհել, թե ինչ են իրենք սովորում այդ օրինակներից։
-
Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին ժամանակ տվեք կատարելու Ա, Բ և Գ երեք վարժություններից երկուսը։ Նրանց փոքր խմբերով առանձնացրեք քննարկման սենյակներում և յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք խմբում կիսվել իր ընտրած վարժություններից մեկից ստացած գաղափարով։ Հետո խառնեք քննարկման սենյակների խմբերը և յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք նոր խմբում կիսվել իր ընտրած մյուս վարժությունից ստացած գաղափարով։ Վերամիավորեք դասարանը և ուսանողներին առաջարկեք կիսվել դասարանի մյուս անդամից սովորած որևէ կարևոր գաղափարով։
Ալմա 59–61
Դասի նպատակը․ Այս դասը կարող է ոգեշնչել ուսանողներին ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ ուրիշների սխալներին ավելի մեծ սիրով և համբերությամբ արձագանքելով։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել կիսվելու, թե ինչն է դժվարացնում 3 Նեփի 11.29–30 հատվածներում ներկայացված Փրկչի ուսմունքներով ապրելը, և այնուամենայնիվ, ինչու արժե այդ ուսմունքներով ապրել։
-
Առցանց ուսուցման առաջարկ․ դասը սկսելու համար կարող եք ցուցադրել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը։ Հետո առաջարկեք ուսանողներին զրուցարանում գրել, թե ուրիշ ինչ պատճառներով մենք կարող ենք վիրավորված զգալ։
Վարդապետության սերտման կրկնություն 16
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին իրենց կյանքում կիրառել Մորմոնի Գրքի երկրորդ հատվածի վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիսվելու, թե ինչ օրհնություններ կամ օգուտներ են նկատել, երբ ձգտել են իրենց կյանքում կիրառել սուրբ գրությունները։
-
Տեսանյութ․ «Լուծեք կյանքի խնդիրները Մորմոնի Գրքի միջոցով» (1:00)
-
Բովանդակություն ցուցադրման համար․ «Մորմոնի Գրքի վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի»
-
Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին բավարար ժամանակ տվեք, որպեսզի վարդապետության սերտման հատվածները կիրառեն իրենց ընտրած սցենարի համար՝ կատարելով Ա, Բ և Գ քայլերը։ Ուսանողներին առաջարկեք օգտագործել «հավանելու» պատկերակը կամ զրուցարանում գրել «պատրաստ եմ», երբ պատրաստ լինեն դասարանի հետ կիսվել իրենց գաղափարներով։ Ուսանողներն ավելի վստահությամբ կկիսվեն, եթե պատրաստվելու համար բավարար ժամանակ ունենան։