Սեմինարիա
Ալմա 57․ Մշտապես ձգտել հնազանդվել պատվիրաններին


«Ալմա 57․ Մշտապես ձգտել հնազանդվել պատվիրաններին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 57», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 57

Մշտապես ձգտել հնազանդվել պատվիրաններին

Վիրավորված պատանի մարտիկները

Ի՞նչ մոտեցում ունեք պատվիրանները պահելու վերաբերյալ։ Ինչո՞ւ է ձեր մոտեցումը կարևոր։ Մեկ այլ վտանգավոր մարտում պայքարելիս պատանի մարտիկները հնազանդվում էին «ճշգրտորեն հրամանի ամեն մի բառին»՝ «մշտապես վստահելով Աստծուն» (Ալմա 57.21, 27)։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ձգտել մշտապես հնազանդվել Աստծո պատվիրաններին։

Օգնեք ուսանողներին ամբողջ տարվա ընթացքում գործնականում օգտագործել ուսումնասիրության հմտությունները։ Ուսուցիչները կարող են ուսանողներին ցույց տալ, թե ինչպես դասարանում օգտագործել ուսումնասիրության տարբեր հմտությունները և սովորելու մեթոդները։ Կարող եք ընդհատել և կարճ քննարկել, թե մեթոդը կամ հմտությունն ինչպես կարելի է օգտագործել, ապա դասի ընթացքում կիրառել գործնականում։ Խրախուսեք ուսանողներին հմտությունն օգտագործել նաև իրենց անձնական ուսումնասիրությունը կատարելիս։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին Երկնային Հորը Փրկչի հնազանդության օրինակներ մտածել և խորհել, թե ինչ կարող են սովորել այդ օրինակներից։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մոտեցումը պատվիրանների նկատմամբ

Օգնեք ուսանողներին սովորել պահել պատվիրանները՝ առաջարկելով նրանց կատարել հետևյալ վարժությունը։ Խրախուսեք ուսանողներին կազմել իրատեսական և համապատասխանող նկարագրություններ։

Նկարագրեք, թե Աստծո պատվիրանները պահելու վերաբերյալ ինչ երեք տարբեր մոտեցում կարելի է ունենալ և ինչու։

Երբ ուսանողները ներկայացնեն մոտեցումները, կարող եք դրանք գրել գրատախտակին։ Խրախուսեք ուսանողներին կիսվել, թե այդ մոտեցումն ունենալու ինչ իրատեսական պատճառներ կարող են լինել։

Հետևյալ հարցերի պատասխանները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․

  • Ի՞նչ մոտեցում ունեք Աստծո պատվիրանները պահելու վերաբերյալ։ Ինչո՞ւ է ձեր մոտեցումը կարևոր։

  • Եթե ներկայումս չեք ձգտում ձեր կարողացածի առավելագույն չափով պահել պատվիրանները, ի՞նչն է հետ պահում ձեզ։

Այսօր ուսումնասիրելիս փնտրեք հնազանդության սկզբունքներ, որոնք կարող են ոգեշնչել, մղել և օգնել ձեզ ցանկացած հարցի կամ մտահոգության վերաբերյալ։ Խորհեք, թե դրանք ինչպես կարող են կիրառվել ձեր կյանքում և օրհնել ձեր կյանքը։

Պատանի մարտիկներ

Նախորդ դասում սովորեցիք, թե 2000 պատանի մարտիկներն ինչպես օգնեցին Անթիփուսին ու նրա մարդկանց երկրի այդ մասում պարտության մատնել լամանացիների «ամենաուժեղ» և «ամենամեծաթիվ» բանակին (տես Ալմա 56.34Ալմա 57 գլխում Հելամանը շարունակեց իր նամակը զորավար Մորոնիին։ Ամմոնի ժողովրդի ևս վաթսուն որդիներ միացան նրա բանակին (տես Ալմա 57.6), և 2060 երիտասարդ մարտիկներ այլ սպառնալիքի բախվեցին։ Լամանացիները հարձակվեցին նեփիացիների վրա և գրեթե հաղթում էին նրանց, երբ Հելամանին ու նրա մարդկանց միացան մի խումբ զինվորներ, որոնք նախկինում լամանացի բանտարկյալներին էին տեղափոխում (տես Ալմա 57.1–18

Կարևոր բառերն ու արտահայտությունները բացահայտելը և դրանց շուրջ խորհելը սուրբ գրությունների ուսումնասիրության երկու հմտություն են, որոնք կարող են օգնել ավելի խորությամբ ուսումնասիրել այս պատմությունը և դրանից քաղած դասերը կիրառել ձեր կյանքում։

Կարդացեք Ալմա 57.19–23 հատվածները՝ տեսնելու, թե ինչ տեղի ունեցավ։ Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Հելամանի պատանի մարտիկներին։

Հմտությունը փորձելու համար կարող եք միասին ուսումնասիրել Ալմա 57:19–20 հատվածները և նշել նմանատիպ բառեր ու արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «անսասան» և «անվեհեր»։ Կարող եք խրախուսել ուսանողներին փնտրել այդ բառերի նշանակությունը և կիսվել, թե դրանց նշանակությունն ինչպես են ազդում իրենց ընկալման և հասկացողության վրա։ Հետո առաջարկեք ուսանողներին Ալմա 57.21–23 հատվածներում գտնել այլ կարևոր բառեր ու արտահայտություններ և կիսվել դրանց մասին իրենց մտքերով։

Հատված 21-ում կարող եք նշել, թե ինչպես էր Հելամանը նկարագրում այդ երիտասարդների հնազանդությունը։ Կարդացեք Ալմա 58.40 հատվածը և փնտրեք, թե մարտիկները հաջորդ ռազմական սպառանալիքից հետո ինչ մոտեցում ունեին Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «ճշգրտորեն կատարել հրամանի ամեն մի բառը» (Ալմա 57.21) և «մշտապես պահել-պահպանել… նրա պատվիրանները» (Ալմա 58.40

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքն ու Նրա մասին հիշողությունն ինչպես կարող են ազդել Աստծո պատվիրաններին հնազանդվելու մեր ցանկության և կարողության վրա։

Կարդացեք Ալմա 57.24–27 հատվածները և փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե Հելամանի որդիներն ինչպես էին օրհնվել իրենց երկրորդ ճակատամարտում՝ Աստծո հանդեպ ունեցած իրենց հավատքի և հնազանդության համար։

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե որ արտահայտություններն են տպավորել իրենց, և ինչու են կարծում, որ այդ արտահայտությունները կարևոր են։

  • Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից, որը կարող է ձեր կյանքին առնչվել այսօր։

Ուսանողներին խրախուսեք կիսվել տարբեր սկզբունքներով։ Նրանց պատասխանները կարող եք գրել գրատախտակին։

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է՝ եթե վստահենք Աստծուն և մշտապես ձգտենք պահել Նրա պատվիրանները, Նա կօրհնի մեզ Իր սքանչելի զորությամբ։

  • Գիտելիքը, որ կա «արդար Աստված», որը «հրաշագործ» և «սքանչելի զորություն» ունի (Ալմա 57.26), ինչպե՞ս կարող է ազդել Նրան հնազանդվելու մեր մոտեցման վրա։

  • Ըստ ձեզ, Տերն ի՞նչ մոտեցում է ցանկանում, որ դրսևորենք, երբ պահում ենք Իր պատվիրանները, բայց թերանում ենք կատարելապես հնազանդվել: Հիսուս Քրիստոսի Քավության ձեր ընկալումն ինչպե՞ս կարող է օգնել պատասխանել այս հարցին։

Կարևոր է հասկանալ, որ երբ մենք հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին, Նա օրհնում է մեզ Իր ձևով ու ժամանակին։ Իրենց երկու ճակատամարտերում էլ պատանի մարտիկներն օրհնված էին, և նրանց կյանքերը փրկվեցին՝ անկախ վտանգավոր կռվից ու վիրավորումներից։

Ուսանողներին մի քանի րոպե տվեք՝ հետևյալից առնվազն երկուսը կատարելու համար։

  1. Կարդացեք հետևյալ հատվածներից առնվազն երկուսը, որպեսզի ավելի խորությամբ հասկանաք Աստծո պատվիրանների նպատակները և այն, թե Նա ինչպես կարող է օրհնել ձեզ ձեր հնազանդության համար․ Աբրահամ 3.25, Հովհաննես 14.15, Մոսիա 2.41, Ալմա 9.13։

  2. Երկնային Հորը Փրկչի հնազանդության օրինակներ մտածեք և խորհեք, թե ինչ եք սովորում Նրա օրինակից։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) ուսուցանել է, որ «Փրկչի հանդեպ մեր սերը Փրկչի օրինակով հնազանդության բանալին է» («Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները», Լիահոնա, մայիս, 2014 թ․, 37)։ Մտածեք մի քանի պատճառ, թե ինչու եք սիրում Փրկչին, և այդ սերն ինչպես է ազդում պատվիրաններին հնազանդվելու ձեր մոտեցման վրա։

  3. Մտածեք, թե ինչ եղանակներով եք հնազանդվել Աստծու պատվիրաններին, և ինչ օրհնություններ է Նա ձեզ տվել ձեր հնազանդության համար։

Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց առավելագույնս հետևել այս ցուցումներին։ Կանգնեք։ Սենյակում գտեք մեկին և կիսվեք, թե ինչ սովորեցիք այս առաջադրանքներից մեկից։ Սենյակում գտեք ևս մեկին և կիսվեք, թե ինչ սովորեցիք մյուս առաջադրանքներից մեկից։ Վերադարձեք ձեր տեղը։

Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց դասարանի հետ կիսվել որևէ բանով, որը սովորել են իրենց սեփական ուսումնասիրությունից կամ որևէ կարևոր բանով, որով կիսվել է իրենց դասընկերը։

Մտածեք Աստծո պատվիրաններից մեկի մասին։ Նկարագրեք, թե այսօրվա պատանին իրատեսորեն ինչպես կարող է ձգտել հիշել Տիրոջը և մշտապես հնազանդվել այդ պատվիրանին։ Հետո նկարագրեք, թե ինչ օրհնություններ կարող է ստանալ այս կերպ հնազանդվող պատանին։

  • Ի՞նչ պատճառներով կարող ենք գայթակղվել ու չանել ամեն ինչ, որպեսզի հնազանդվենք պատվիրանին։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ գայթակղությունները։

  • Ինչո՞ւ է պատվիրանները մշտապես պահելու ձգտումը պահանջում մեզնից ապավինել Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Այս դասը եզրափակելու համար ձեր օրագրում սահմանեք նպատակ, թե ինչպես եք ցանկանում «Տիրոջը՝ [ձեր] Աստծուն օրեցօր հիշել. [և] … մշտապես պահել-պահպանել … նրա պատվիրանները» (Ալմա 58.40)։ Կարող եք ընտրել որևէ հատուկ պատվիրան, որին կցանկանայիք ավելի լավ հնազանդվել։ Ձեր նպատակի համար կարող եք ինքներդ ձեզ ժամանակ տալ, օրինակ՝ «հաջորդ հինգ օրերին ես կձգտեմ առավոտներն ու գիշերներն անկեղծորեն աղոթել» կամ «հաջորդ չորս շաբաթներին ես պատրաստվում եմ Հանգստության օրը»։

Օգտակար կլինի իմանալ, որ «Գնահատեք ձեր գիտելիքները 7» դասում ուսանողներն իրենց առաջընթացը գնահատելու հնարավորություն են ունենալու։