«Վարդապետության սերտման կրկնություն 16. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 16
Կիրառեք վարդապետության սերտման հատվածները
Երբ սովորեք կիրառել Տիրոջ խոսքը սուրբ գրություններից, դուք կօրհնվեք բազմաթիվ ձևերով: Այս դասը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում կիրառել Մորմոնի Գրքի երկրորդ մասի վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սուրբ գրությունները կիրառելու օրհնությունները
Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոննի Հ․ Քորդոնը ստորև բերված խոսքերում կիսվել է օրհնություններով, որոնք գալիս են սուրբ գրություններն ուսումնասիրելիս։ Նրա խոսքերը կարդալիս խորհեք, թե ինչն է առավել նշանակալից ձեզ համար։
Սուրբ գրությունները լուսավորում են մեր մտքերը, սնուցում են մեր հոգիները, պատասխանում են մեր հարցերին, մեծացնում են Տիրոջ հանդեպ մեր վստահությունը և օգնում են մեզ կենտրոնանալ մեր կյանքում Նրան ապավինելու վրա: (Բոննի Հ․ Քորդոն, «Տիրոջն ապավինիր և քո հասկացողությանը մի վստահիր», Լիահոնա, մայիս 2017 թ․, 7)
-
Ուրիշ ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները։
Մենք կարող ենք սկսել զգալ այդ օրհնություններից մի քանիսը սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ, բայց օրհնությունները կարող են շարունակվել և շատանալ, երբ սուրբ գրությունները կիրառենք մեր կյանքում կիրառենք։
-
Ի՞նչ է նշանակում կիրառել սուրբ գրությունները մեր կյանքում։
Եթե ցանկանում եք լսել վկայություն, թե ինչ կարևորություն ունի սուրբ գրությունները կիրառելու մասին խորհելը և դրանք կիրառելու ձգտումը, դիտեք «Կյանքի խնդիրները լուծեք Մորմոնի Գրքի միջոցով» տեսանյութը (1:00), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Կիրառեք սուրբ գրությունները
Սուրբ գրությունները գործանակում կիրառելու համար կարդացեք հետևյալ սցենարները և ընտրեք մեկը։
-
Մի երիտասարդ տղա ցանկանում է ուժեղ վկայություն ստանալ և ավելի մոտենալ Տիրոջը։
-
Մի երիտասարդ աղջիկ դժվարությունների է բախվել, քանի որ ունի վատ սովորություններ, որոնք չի կարողացել հաղթահարել։
-
Մի երիտասարդ տղա ցածր ինքնագնահատականի պատճառով չի կարողանում զգալ Աստծո սերն իր հանդեպ։
Եթե ցանկանաք, կարող եք նաև մի նոր սցենար ստեղծել, որն ավելի շատ է կապված ձեր կամ ձեր ծանոթների կյանքի հետ։
Կարդացեք ստորև ներկայացված հիմնական սուրբգրային արտահայտությունները և գտեք առնվազն մեկ արտահայտություն, որն ըստ ձեզ, կարող է օգնել ձեր ընտրած իրավիճակում հայտնված մարդուն։ Կարդացեք ամբողջ հատվածը և կատարեք հետևյալը․
-
Առանձնացրեք հատվածում ուսուցանվող մեկ ճշմարտություն, որը կարող է օգնել։
-
Նշեք մեկ եղանակ, որով սցենարի անձը կարող է սուրբ գրությունը կիրառել իր կյանքում։
-
Բացատրեք սուրբ գրությունն այդ եղանակով կիրառելու արդյունքում նրա ստացած օրհնությունները։
(Ցանկության դեպքում կարող եք այս վարժությունը կրկնել վարդապետության սերտման մեկ այլ հատվածի համար, որը կարող է օգնել ձեր ընտրած սցենարի իրավիճակում:)
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»: |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Վերանայեք վարդապետության սերտման հատվածները և ընտրեք մեկը, որն ըստ ձեզ, օրհնություն կլինի ձեզ համար, եթե ձեր կյանքում կիրառեք։ Մի պարզ նկար նկարեք կամ գրեք, թե ինչպես եք կիրառելու այս սուրբ գրությունը։ Կարող եք նաև դրա արդյունքում եկող մեկ կամ մի քանի օրհնություն ներառել։
Պարտավորվեք կիրառել սուրբ գրությունը ձեր մտածած եղանակով։