Սեմինարիա
Հելաման 1–6․ Ակնարկ


«Հելաման 1–6․ Ակնարկ», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 1–6», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 1–6

Ակնարկ

Զորավար Մորոնիի, Հելամանի և գլխավոր դատավոր Պաորանի մահից կարճ ժամանակ անց նեփիացիները կրում էին բազմաթիվ հակառակությունների հետևանքները։։ Հելամանի որդիները՝ Նեփին և Լեքին հիշում էին, թե իրենց հայրն ինչպես հայտարարեց, որ նրանք, ովքեր իրենց կյանքի հիմքը կառուցել են «մեր Քավիչի վեմի վրա», (Հելաման 5.12), չարին դիմակայելու և հավատարիմ մնալու զորություն կունենան։ Երբ խավարը ստվերեց մի խումբ ամբարիշտ լամանացիների, նրանց ուսուցանում էին ապաշխարել և հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Շատ տարիներ անց, երբ մարգարե Մորմոնը կրճատում էր նեփիացիների պատմությունը և արձանագրում այն ոսկե թիթեղների վրա, նա տեղ-տեղ կարևոր ճշմարտություններ էր մատնանշում՝ օգտագործելով նման արտահայտություններ՝ «այսպիսով, մենք տեսնում ենք»։ Նրա ընդգծած ճշմարտությունները կարող են օգնել մեզ, երբ այսօր դժվարությունների ենք հանդիպում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Հելաման 1–4, 6

Նշում․ Մորմոնի Գրքում հպարտության շրջանը քննարկվում է Հելաման 1–6 գլուխների ուսումնական ծրագրի Եկ, հետևիր ինձ․ անհատների և ընտանիքների համար. Մորմոնի Գիրք 2024 թ․ վերնագրի ներքո։ Այս ձեռնարկում հպարտության շրջանի մասին մանրամասն խոսվելու է Հելաման 11–12 գլուխներին վերաբերող դասում։

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ հակառակության հետևանքները և թե ինչպես այս հակամարտող աշխարհում խաղաղություն գտնել Քրիստոսում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք աղոթել իրենց կյանքում հակառակության աղբյուր եղած ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ շրջաններով գծապատկեր, որն ուսանողները պետք է արտագրեն իրենց օրագրում

  • Տեսանյութ. «Հոգևոր լիցքի զորությունը» (17:17, դիտել 1:38–3:31 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողները կարող են ցույց տալ ավարտած շրջաններով գծապատկերները և ուսումնասիրությունից բացահայտած սկզբունքն արտահայտող նախադասությունը։ Նրանք կարող են շրջաններով գծապատկերը լուսանկարել և ցուցադրել այն էկրանին կամ կարող են իրենց գծապատկերը պահել տեսախցիկի առաջ։

Հելաման 3, 6

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին բացահայտել սուրբ գրությունների ճշմարտությունները և վերլուծել այդ ճշմարտությունների ազդեցությունն իրենց կյանքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների անհատական կամ ընտանիքով ուսումնասիրության ժամանակ փնտրել մեկ կամ երկու կարևոր ճշմարտություն։ Խնդրեք նրանց պատրաստվել բացատրելու, թե ինչպես են սուրբ գրություններում կարևոր ճշմարտություններ գտնում։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք առաջարկել ուսանողներին զրուցարանում կիսվել Հելաման 3 և Հելաման 6 գլուխներում բացահայտած տարբեր սկզբունքներով։

Հելաման 5.1–13

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին դիմակայել չարիքին և իրենց հիմքը կառուցել Հիսուս Քրիստոսի վրա։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Հելաման 5.12 հատվածը և նշել իրենց համար կարևոր բառերն ու արտահայտությունները։ Կարող եք ուսանողներին առաջարկել նաև սկսել մտապահել հատվածն ամբողջությամբ։

  • Նկար․ Սոլթ Լեյքի տաճարի նկարը

  • Տեսանյութեր․ «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը» (18:59, դիտել 3:19–4:26 հատվածը), «Հոգևոր պտտահողմեր» (2:24)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները ներկայացնեն իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելու եղանակները, կարող եք վիրտուալ գրատախտակին թվարկել նրանց պատասխանները և օգնել նրանց վերլուծել դրանցից մի քանիսը։

Վարդապետության սերտում. Հելաման 5.12

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին մտապահել Հելաման 5.12 վարդապետության սերտման հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կյանքի իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք շարունակաբար ձգտել մտապահել Հելաման 5.12 հատվածն ամբողջությամբ։

  • Տեսանյութ․ «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կշարժի» (16:22, դիտել 8:42–9:43 հատվածը)

  • Նկարներ․ ժայռին կանգնած երիտասարդի նկար

  • Նյութեր ուսանողների համար․ փոքր ժայռակտորներ, թղթի շերտեր, սոսինձ, ժապավեն, ռեզիններ և մարկերներ

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին բաժանել քննարկման խմբերի, որպեսզի քննարկեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Յուրաքանչյուր սկզբունքի համար նրանց կարող եք տարբեր խմբերում ներառել։

Հելաման 5.14–52

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին վախի և մթության զգացումները վերացնելու համար ապավինել Հիսուս Քրիստոսին և դրանք փոխարինել Նրա ուրախությամբ, խաղաղությամբ և լույսով։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ եղանակներով է Հիսուս Քրիստոսը նման լույսի (տես Հովհաննես 8.12

  • Առարկայական դաս․ լապտեր

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասը սկսելու համար կարող եք քննարկել, թե կախված լավ և վատ լուսավորությունից՝ ուսանողներն ինչպես են երևում տեսախցիկի դիմաց։ Կարող եք ուսանողներին առաջարկել լրացուցիչ լուսավորություն միացնել, որը կօգնի իրենց ավելի լավ երևալ էկրանին։