Սեմինարիա
3 Նեփի 1–7. Ակնարկ


«3 Նեփի 1–7. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 1–7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 1–7

Ակնարկ

Նեփիացի հավատացյալները հետևում էին նշաններին, որոնց մասին մարգարեացել էր Սամուել Լամանացին (տե՛ս Հելաման 14), սակայն անհավատները սպառնում էին սպանել նրանց, եթե նշանները չերևան։ Մարգարե Նեփին աղերսում էր Աստծուն, և այդ գիշեր մարգարեությունն իրականացավ։ Ավելի ուշ Գադիանթոնի ավազակները փորձեցին կործանել նեփիացիներին։ Սակայն նեփիացիները «պատրաստ էին հանդիպել նրանց … Տիրոջ ուժով» (3 Նեփի 4.10)։ Նեփիացիները վերադարձան իրենց տները և սկսեցին վերակառուցել իրենց կյանքը։ Հպարտության և պառակտման միջոցով սատանան դրդում էր մարդկանց ապստամբել Աստծո դեմ։ Հետևանքներն այնքան ծանր էին, որ կառավարությունը լուծարվեց, իսկ մարդիկ բաժանվեցին ցեղերի։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար։

3 Նեփի 1

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի մեծ վստահություն ունենալ, որ Տերը կատարելու է Իր բոլոր խոսքերը, որոնք ասել է Իր մարգարեների միջոցով։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են պատրաստվել՝ դասի ժամանակ կիսվելու, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպես և ինչու կարող է անորոշ կամ դժվար ժամանակներում ամրապնդել մարդուն։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել իրավիճակներ, որոնք կարող են մարդկանց մոտ անորոշություն կամ վախի զգացում առաջացնել։ Դա կարող է օգնել ուսանողներին խորհել, թե նման իրավիճակներին արձագանքելիս ինչպես կարող են հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։

3 Նեփի 2–5

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ստանալ Տիրոջ ուժը՝ լինելով պատրաստված հոգևոր և աշխարհիկ առումով։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամների կամ Եկեղեցու ղեկավարների հետ քննարկել, թե ինչ օրհնություններ են գալիս աշխարհիկ կամ հոգևոր առումով պատրաստված լինելու արդյունքում։

  • Տեսանյութեր․ «Temporal Preparedness Resources» (3:09)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին առաջարկեք թվարկել նեփիացիների նախապատրաստությունները, ապա զուգահեռներ տանել մեր օրերի հետ, որի համար օգտագործեք վիրտուալ գրատախտակը, որտեղ ուսանողները կարող են գրել իրենց պատասխանները։

3 Նեփի 6–7

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ հպարտության ազդեցությունը, և ինչպես հաղթահարել հպարտությունը՝ հետևելով Փրկչին։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք աղոթել և խնդրել Երկնային Հորը օգնել սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ճանաչել հոգևոր հուշումները։

  • Առարկայական դաս․ եգիպտացորենի հատիկներ, մի քանի բացված պոպքորն և ջրով լի աման

  • Առցանց ուսուցման առաջարկ․ Ջիմի մասին պատմության հարցերը քննարկելու համար կարող եք երկու կամ երեք ուսանողի առանձնացնել քննարկման սենյակներում։ Նրանց նախապես հստակ ցուցումներ տվեք՝ նշելով, թե քննարկման համար որքան ժամանակ են ունենալու։

Գնահատեք ձեր գիտելիքները 7

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հիշել և գնահատել, թե Ալմա 533 Նեփի 7 գլուխների ուսումնասիրման փորձառությունն ինչպես է օգնել իրենց հոգևոր աճ ունենալ։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք վերանայել վերջին շաբաթներին սովորածը և պատրաստվել՝ կիսվելու, թե ինչպես կավարտեն հետևյալ նախադասությունը․ «Ալմա 533 Նեփի 7 գլուխներից սովորած դասերից մեկը, որը կարծում եմ, որ կարևոր է ինձ համար հիշել, այն է, որ … որովհետև …»

  • Նկարներ․ Նեփին աղոթում է աշտարակի վրա, Սամուել Լամանացին պատի վրա

  • Բովանդակություն ցուցադրման համար․ հպարտության շրջանի գծապատկեր, նկարներ՝ Լեքոնտին լեռան վրա, պարսպված քաղաքը և տուն հիմքի վրա

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին խմբերով առանձնացնել քննարկման սենյակներում՝ մարգարեների դերը բացատրելու համար։ Ուսանողները կարող են զրուցարանում կիսվել, թե ինչ են արել իրենց հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելու համար։

Վարդապետության սերտման կրկնություն 19

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին կիրառել Մորմոնի Գրքի երկրորդ հատվածի վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել ընտրել վարդապետության սերտման մեկ կամ երկու հատված և աշխատել մտապահել սուրբգրային հղումն ու հիմնական արտահայտությունը։

  • Աշխատաթերթեր․ «Ստանալ հոգևոր լիցք վարդապետության սերտման միջոցով», «Մորմոնի Գրքի վարդապետության սերտում․ Ալմայից Մորոնի»

  • Տեսանյութ. «Հոգևոր լիցքի զորությունը» (17:17, դիտել 5:11–5:55 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք վիրտուալ գրատախտակի օգնությամբ նկարել «Ստանալ հոգևոր լիցք վարդապետության սերտման միջոցով» աշխատաթերթի նկարը։ Ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման որևէ հատված, որը հաստատում է հոգևոր լիցք ստանալու երեք կողմերից մեկը։ Ուսանողներին խրախուսեք կիսվել, թե իրենց ընտրած հատվածն ինչ ազդեցություն է ունեցել իրենց վրա։