«Վարդապետության սերտման կրկնություն 19. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 19
Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները
Երբ սովորեք կիրառել Տիրոջ խոսքը սուրբ գրություններից, դուք կօրհնվեք բազմաթիվ ձևերով: Այս դասը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում կիրառել Մորմոնի Գրքի երկրորդ մասի վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Շարժիչ ուժը
Պատկերացրեք, որ գնդակ եք հրում։ Ի՞նչը կարող է ազդել այն բանի վրա, թե որքան հեռու կամ ինչ արագությամբ կգլորվի գնդակը։
Շարժիչ ուժն այն գործոններից մեկն է, որով կարելի է բացատրել շարժվող օբյեկտի ուժը։ Օրինակ՝ հեծանիվը շարժման մեջ է դրվում, երբ հեծանվորդը ոտքով հրում է գետնին, և հեծանիվը պահպանում է շարժիչ ուժը, մինչև հեծանվորդը պահում է հավասարակշռությունը և շարունակում է ոտնակներով վարել։ Հեծանվի շարժիչ ուժը մեծանում է, երբ հեծանվորդն ավելի արագ է վարում ոտնակներով, կամ եթե ճանապարհը զառիվայր է։
-
Դրական շարժիչ ուժի ի՞նչ այլ օրինակներ կան։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Մենք երբեք ավելի շատ դրական հոգևոր լիցքի կարիք չենք ունեցել, քան այժմ՝ հակազդելու չարիքի ու ժամանակի մութ նշանների ուժգնացող արագությանը։ Դրական հոգևոր լիցքը կօգնի մեզ առաջ շարժվել համավարակների, ցունամիների, հրաբխային ժայթքումների և զինված ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վախի և անորոշության պայմաններում: Հոգևոր լիցքը կօգնի մեզ դիմակայել հակառակորդի անողոք, չար հարձակումներին և խափանել մեր անձնական հոգևոր հիմքը քայքայելու նրա ջանքերը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022 թ․, 98)։
-
Ինչպե՞ս կնկարագրեք, թե ինչ է հոգևոր լիցքը, և ինչու է այն անհրաժեշտ մեզ։
-
Ըստ ձեզ՝ կյանքի ո՞ր բնագավառներում է ձեզ հոգևոր լիցք անհրաժեշտ։ Ի՞նչ օգուտներ եք ակնկալում ստանալ։
Մեծացրեք հոգևոր լիցքը
Վարդապետության սերտման սուրբգրային հատվածներն ուսուցանում են ճշմարիտ վարդապետություն, որն օգնում է մեզ սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Երբ մենք հավատքով հետևենք Նրան, կարող ենք մեր կյանքում հոգևոր լիցք ստեղծել ու մեծացնել այն։
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի
Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»: |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.