Սեմինարիա
Մորմոն 1–6․ Ակնարկ


«Մորմոն 1–6․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 1–6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 1–6

Ակնարկ

Տեսնելով իր ժողովրդի ամբարշտությունը՝ Մորմոնն ուսուցանում էր, թե ով է դատելու մեզ, և ինչպես ենք դատվելու Վերջին դատաստանում։ Նա խոսում էր իր շուրջը հավաքված մարդկանց հետ՝ ասելով․ «Ես առաջնորդել էի նրանց … և սիրել էի նրանց … իմ ողջ սրտով» (Մորմոն 3․12)։ Բայց նա անհանգստանում ու վշտանում էր իր ժողովրդի համար, քանի որ նրանք, հրաժարվելով դիմել Աստծո օգնությանը, գնում էին կործանման։ Ի վերջո լամանացիները կործանեցին նեփիացի ազգին։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մորմոն 1–2

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին Մորմոնի օրինակով հասկանալ, թե ինչպես կարող են հետևել Քրիստոսին՝ անկախ ուրիշների ընտրությունից։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրատվել և դասին կիսվել իրենց փորձառություններով, երբ Հիսուս Քրիստոսին հետևելու համար որոշել են տարբերվել ուրիշներից, և ինչու արժեր այդպես անել։

  • Նկարներ ցուցադրման համար․ որևէ բանի նկար, որն ակնհայտորեն տարբերվում է շրջապատող իրերից, ոսկե թիթեղների վրա աշխատող Մորմոնի նկարը

  • Աշխատաթերթեր․ «Լինել լրջմիտ» և «Լինել արագ ընկալող»

  • Առցանց ուսուցման առաջարկ․ եթե ուսանողներին խնդրեք դասի ընթացքում Մորմոն մարգարեի համար սոցցանցային պրոֆիլ պատրաստել, առանձնացրեք նրանց քննարկման սենյակներում և հնարավորություն տվեք, որ մի քանի այլ ուսանողի ներկայացնեն իրենց պատրաստածը։

Մորմոն 3

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել պատրաստել ուսանողներին՝ Վերջին դատաստանի օրը վստահությամբ և ուրախությամբ կանգնելու Հիսուս Քրիստոսի առաջ։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասին կիսվել Վերջին դատաստանի մասին իրենց ունեցած հարցերով։ Կարող եք կատարել անանուն հարցում, որով ուսանողները դասից առաջ կուղարկեն իրենց հարցերը։ Նրանց հարցերը կուղղորդեն ձեզ նրանց կարիքներին համապատասխան դաս պատրաստել։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ, որոնք ինչ-որ ձևով ցույց կտան, որ այս դասին լինելու է անակնկալ վերջնական քննություն կամ գնահատում, Վերջին դատաստանի մասին հարցերի և պատասխանների աղյուսակը

  • Տեսանյութեր․ «Մեծ ծրագիրը» (16:03, դիտել 14:06–14:50 հատվածը), «Հոր ծրագրի աստվածային սերը» (14:46, դիտել 1:44–3:31 հատվածը), «Ապաշխարությամբ մաքրագործված» (15:27, դիտել 8:09–12:03 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին մի քանի րոպեով առանձնացնել քննարկման սենյակներում՝ Վերջին դատաստանի մասին ունեցած իրենց հարցերը գրի առնելու համար։ Նրանց կրկին միավորեք և օգտագործեք վիրտուալ գրատախտակը՝ հնարավորություն տալով նրանց գրել կամ տպել իրենց հարցերը։ Ուսանողներին առաջարկեք ստեղծել բոլոր հարցերի էկրանապատկերը, այնուհետև՝ ցուցադրել այն աղբյուրների ցանկը, որոնցում կարող են գտնել պատասխանները։ Նրանց ժամանակ տվեք, որպեսզի տրամադրված աղբյուրների կամ իրենց իմացած՝ աստվածայնորեն սահմանված այլ աղբյուրների օգնությամբ գտնեն պատասխանները։

Մորմոն 3–6

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին զգալ Երկնային Հորը և Փրկչին դառնալու կարևորությունն իրենց կյանքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք, որպեսզի փորձեն հիշել, թե երբ է Աստված դժվարությունների միջոցով օգնել իրենց, երբ Նրա օգնությունն են խնդրել։

  • Նկար ցուցադրման համար․ Մորմոնը և Մորոնին նայում են նեփիացիների կործանմանը

  • Տեսանյութ. «Մարգարեները զգուշացնում են» (1:24, դիտել 0:00–0:58 հատվածը)

Գնահատեք ձեր գիտելիքները 8

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց սահմանած նպատակները և 3 Նեփի 8-Մորմոն 6 գլուխների վերջին շրջանի ուսումնասիրության ընթացքում ունեցած աճը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել անցած մի քանի շաբաթվա ընթացքում։ Օգտակար կլինի, եթե նրանց հանձնարարեք վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիրը կամ սուրբ գրություններում կատարած նշումները։

Վարդապետության սերտման կրկնություն 22

Դասի նպատակը. այս դասն ուսանողներին հնարավորություն կտա կյանքի իրական իրավիճակներում կիրառել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածները։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել և պատրաստվել՝ դասի ընթացքում կիսվելու, թե վարդապետության սերտման հատվածների որ ճշմարտությունները կամ ուսմունքներն են կիրառել իրենց կյանքում։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ սցենար՝ բաց թողնված տեղերով, երեց Քրեյգ Ք. Քրիսթենսենի խոսքերը, Ալմա-Մորոնի գրքերի հիմնական սուրբգրային արտահայտությունների աղյուսակը

  • Նյութեր ուսանողների համար. թուղթ յուրաքանչյուր ուսանողի համար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին բաժանել չորս հոգուց կազմված խմբերի և առանձնացնել քննարկման սենյակներում՝ «Սուրբ գրությունների կիրառումը» վերնագրի տակ բերված վարժությունը կատարելու համար։ Յուրաքանչյուր խմբի համար նախատեսված ցուցումները կարող եք տրամադրել որպես հաղորդագրություն։